AZG Daily #82, 18-05-2013

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը


«ԻՆՁ ԿՅԱՆՔ ՆՎԻՐԻՐ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture   
#008, 2012-01-19 > #009, 2012-01-20 > #010, 2012-01-21 > #011, 2012-01-24 > #012, 2012-01-25
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 21-01-2012



Տեղադրվել է` 2012-01-20 23:49:17 (GMT +04:00)

ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԵՐԸ

Ի. Պ.

Ովքեր սիրում են Հնդկաստանը, անտարբեր չեն այնտեղի կյանքին կամ պարզապես հետաքրքրված են Հնդկաստանով, ուրեմն մինչեւ հունվարի 23-ը կարող են տեսնել հնդկական աշխարհի մի փոքր մասը «Նարեկացի» արվեստի միությունում: Սակայն այս անգամ Հնդկաստանը ներկայացնում են ոչ թե հնդիկները, այլ հայերը:

«Նարեկացի»-ում երեկ բացվեց «Հնդկաստանը հայերի աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսը:

Ֆելիքս Ղարիբյանը մասնակիցներից մեկն է, նա Հնդկաստանում ապրել է 6 տարի, սովորել է այնտեղ, Հայաստան վերադարձել է անցյալ տարի, իսկ Հնդկաստանի մասին հետեւյալ կարծիքն է ասում. «Ով կարողացել է ապրել այնտեղ, դրանից հետո ամեն տեղ կհարմարվի, քանի որ Հնդկաստանը բավականին ծանր, բայցեւ գրավիչ երկիր է»:

Ֆելիքսը հաստատ որոշել է` մնալու եւ աշխատելու է Հայաստանում, իսկ մասնակիցներից Պարույրն ասում է` հաստատ նորից է գնալու Հնդկաստան, որտեղ ճամփորդել է ընդամենը 20 օր: Իսկ Հնդկաստանում ճամփորդելու համար նույնիսկ հնդիկներն են ասում` մի ամբողջ կյանքը բավարար չէ:

Ցուցահանդեսին մասնակցում են 21 հոգի, նրանք բոլորը եղել են Հնդկաստանում ու իրենց լուսանկարների միջոցով ներկայացնում են հնդկական իրականության ավելի շատ ուրախ ու վառ կողմերը: Մասնակիցները պրոֆեսիոնալ լուսանկարիչներ չեն: Բացմանը ներկա էր նաեւ Հայաստանում Հնդկաստանի դեսպան Աչալ Կումար Մալհոտրան :

Բացման օրը այստեղի հնդիկ ուսանողները ներկայացրին նաեւ հնդկական պար: 19-ամյա Շինիվասանը պարող ուսանողներից մեկն էր, որը սովորում է Երեւանի բժշկական համալսարանում: Ասում է, երբ հետ գնաՙ իր հետ հայկական գեղանկարներ է տանելու, իսկ ավելի անկեղծ` կուզենար Հնդկաստան հայ աղջկա տանել: Իսկ այստեղ մինչեւ այսօր ամենից շատ հավանել է իր նկատած գենդերային հավասարությունը:

Ցուցահանդեսը կազմակերպել է «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ն` աջակցությամբ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան: Ցուցահանդեսը նվիրված է Հնդկաստանի Հանրապետության օրվան, որը նշվում է հունվարի 26-ին:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 21-01-2012


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua