ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅԱՑԵԼ Է Ֆուտբոլի Հայաստանի եւ Բելառուսի հավաքականներն ամենայն հավանականությամբ օգոստոսի 15-ին Երեւանում ընկերական մրցախաղ կանցկացնեն: Այս մասին նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել 2 երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների միջեւ: Նշենք, որ մինչ այդ Բելառուսի ֆեդերացիան Հայաստանին առաջարկել էր ընկերական խաղում մրցել փետրվարի 29-ին Թուրքիայում, սակայն ՀՖՖ-ն մերժել էր առաջարկը: |