Երեկ Ֆրանսիայի Սենատի լիագումար նիստում քննարկվեց ցեղասպանությունների, այդ թվումՙ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը դեռեւս դեկտեմբերի 22-ին ընդունվել էր այդ երկրի խորհրդարանում: Այնուհետեւ Սենատի իրավական հարցերով հանձնաժողովը հունվարի 18-ի նիստում մերժել էր օրինագիծը: Թեեւ հանձնաժողովի եզրակացությունը պարտավորեցնող չէր, բայց եւ այնպես երեկ Սենատում նախ քվեարկության դրվեց օրինագծի քննարկումը անընդունելի ...
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պատրաստակամություն են հայտնել «նպաստելու մտավորականության, գիտական եւ հասարակական շրջանակների ներկայացուցիչների հետագա երկխոսության հաստատմանը»: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, երեկ ՌԴ նախագահ Մեդվեդեւի հրավերով Սոչիում տեղի ունեցած նախագահական Մեդվեդեւ-Սարգսյան-Ալիեւ 11-րդ հանդիպման հայտարարությունը, նշելով վերը բերված պատրաստակամության մասին, նաեւ տեղեկացնում է, որ այդ երկխոսությունն անհրաժեշտ է ԼՂ կարգավորման համատեքստում վստահության ...
Սոչի մեկնելու նախօրեին, ինչպես գրում են Բաքվի լրատվամիջոցները, Իլհամ Ալիեւը եղել է «Գերանբոյի շրջանում տեղակայված N առաջնագծային զորամասում»: Թվում է` հերթապահ տեղեկատվություն է: Բայց աչքի են զարնվում «տեսչավորման» ե՛ւ ժամանակը, ե՛ւ վայրը:
Անցյալ հինգշաբթի Արաբական ծով մտած «Աբրահամ Լինքոլն» ամերիկյան ավիակիրը կիրակի օրը Օրմուզի նեղուցով մուտք է գործել Պարսից ծոց: Այդ մասին երեկ հաղորդեց Ռոյթեր գործակալությունը` վկայակոչելով ԱՄՆ 5-րդ նավատորմի ներկայացուցչին:
Եվրոմիությունը երեկ ընդունել է իրանական նավթի ներմուծումն արգելող պատժամիջոցների փաթեթ: Բրյուսելում դիվանագետներից մեկը ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է. «Ձեռք է բերվել իրանական նավթի ներմուծման արգելքին առնչվող սկզբունքային համաձայնություն»: Պատժամիջոցները հունվարի 30-ին պաշտոնապես կհաստատվեն ԵՄ արտգործնախարարների հանդիպման ժամանակ:
Ի՞նչպես կարելի է գնահատել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի` ղարաբաղյան հարցով ենթահանձնաժողովի որեւէ ակտիվության բացակայությունը ԵԽԽՎ թուրք նախագահ Մեւլութ Չավուշօղլուի նախագահության ժամանակ :
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը, որ Ֆրանսիայի խորհրդարանն է ներկայացնում, երեկ Ստրասբուրգում ներկայացնելով իր խոսքը նախագահ ընտրվելու կապակցությամբ, ասաց, որ Արեւմտյան Եվրոպայում խաղաղությունն ընդունում են որպես շնորհք, սակայն այդ մոտեցումը ճիշտ չէ այլ վայրերում:
Հունվարի 17-ի համարում, «Արաբական գարունը» համարելով անցյալ տարվա ամենաաղմկահարույց իրադարձությունը, նշել էինք, որ դա տարածաշրջանում ժողովրդավարության հաստատմանը այնքան է նպաստելու, որքան նպաստեցին հակաաֆղանական եւ հակաիրաքյան պատերազմները կամ Լիբիայի նախագահ Մուամմար Քադդաֆիի դաժան սպանությունը:
«Ենի Մուսավաթ»-ը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, գրում է, որ վերջերս «Քաղաքացիական նախաձեռնության ֆորում» անվամբ միավորված` 6 ընդդիմադիր կուսակցությունների հիմնական խնդիրն է լինելու «այլընտրանք դառնալ «Հանրային պալատին», որտեղ առանցքային են «Մուսավաթ»-ը եւ ԱԺՃ-ն»: Ընդունված հայտարարությամբ «ֆորումը» նպատակ է դրել «պայքարել հանուն ազատ եւ արդար ընտրությունների»:
«Ցեղասպանությունների ժամանակ հրատարակված լրագրողական հաղորդագրությունների հավաքման մեթոդաբանությունը արտակարգ հզոր գործիք է պատմական փաստերը հաստատելու եւ պայքարելու ընդդեմ կոշտ ժխտողականության: Հանգուցյալ Ռիչարդ Քլոյանը առաջինն էր, որ օգտագործեց այդ գործիքը «Նյու Յորք թայմսի» եւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ այլ աղբյուրների պատմությունները հիանալիորեն հավաքելով իր գրքում, որի վերնագիրն էրՙ «Հայոց ցեղասպանությունը: Նոր վկայություններ 1915-1922 ...
«Ազգը» հունվարի 20-ին անդրադարձել էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի այն որոշմանը, որ քաղաքի մայթերից պետք է ապամոնտաժվեն կրպակները: «Աբովյան փողոցում կրպակների ապամոնտաժումը շարունակվում է» վերտառությամբ հոդվածում նշվել էին Աբովյան փողոցում դեռ գործող մի քանի կրպակների, ռեստորանների անուններ, նաեւ Աբովյան 3 եւ «Տերանովա» խանութների արանքում գտնվող կիսակառույցի տիրոջ կողմից մայթը մետաղյա ...
Մայրաքաղաքային ուղեւորատար տրանսպորտի աշխատանքը բարելավելու, բարեփոխումներ հայտարարելու վերաբերյալ պաշտոնյաների ելույթները երեւանցիները վերջին տարիներին մշտապես են ունկնդրում: Վերացվեց տրամվայների ցանցը, տրոլեյբուսների անարդյունավետությունից խոսողները նույն ճակատագիրն են նախատեսում այս ոլորտի համար, պարբերաբար է նշվում քաղաքապետարանի ենթակայության ու մասնավորի կողմից շահագործվող երթուղիներում ուղեվարձը բարձրացնելու մասին: Փոքր տարողության մեքենաները առավել ընդարձակ ավտոմեքենաներով փոխարինելը ներկայացվում ...
Life.imprisonment@yahoo.com հասցեից «Ազգը» երեկ մի բաց նամակ էր ստացել, որտեղ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին է դիմել «Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի» ցմահ ազատազրկված դատապարտյալների մի խումբ. «Հարգելի պրն Ս. Սարգսյան, մեր ծանր հոգեֆիզիկական վիճակն ու ձայնը Ձեզ հասցնելու այլ ելք չգտնելով, որոշեցինք ծայրահեղ ու ոմանց համար գուցե եւ ճակատագրական քայլի գնալ:
Հունվար ամսվա սկզբին ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի` Բելառուսի Հանրապետությունում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Լեոնիդ Մալցեւի, գյուղատնտեսության եւ պարենի նախարար Միխայիլ Ռուսիի եւ այլ պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն Հայաստան է այցելել գյուղատնտեսական սարքավորումների եւ տեխնիկայի ազգային լիզինգային օպերատոր «Պրոմագրոլիզինգ» ընկերության պատվիրակությունը:
Ինչպես տեղեկացանք կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Տիգրան Սարգսյանն ստուգայց է կատարել ՀՀ ճանապարհային ոստիկանության Երեւանի թ.2 հաշվառման քննական բաժանմունք: Նա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ուղեկցությամբ ծանոթացել է վարորդական իրավունքների ստացման, տրանսպորտային միջոցների հաշվառման ընթացակարգերին: Այնուհետեւ Տիգրան Սարգսյանն այցելել է Նուբարաշենում գտնվող ՀՀ ճանապարհային ոստիկանության Երեւանի հաշվառման քննական ...
«Ազգը» «Հայպետհիդրոմետ» ծառայությունից տեղեկացավ, որ առաջիկա հինգ օրերին հանրապետության շրջանների զգալի մասում եւ նաեւ մայրաքաղաքում կտեղա ձյուն, տեղ-տեղ կդիտվի մառախուղ: Հունվարի 24-ին եւ 25-ին Երեւանում ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ 26-ին, 27-ին եւ 28-ին կտեղա ձյուն: Առաջիկա երկու օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 2 աստիճանով, սպասվում է քամու ուժգնացում ...
«2011թ. դեկտեմբերի 29-ին, գիշերը Մեղրիի մաքսակետում Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները զննման են ենթարկել Իրանի քաղաքացի Սաիդ Միլանիին պատկանող ուղեբեռը, ճամպրուկի թաքստոցից հայտնաբերվել է 11 կիլոգրամ 200 գրամ թմրանյութ»:
Երեկ մամուլի ակումբներից մեկում ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանի հետ բանավեճի ֆորմատով լրագրողներին հանդիպած «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը հետաքրքրական հայտարություն է արել, որ եթե 100 տոկոս համամասնական կարգի վերաբերյալ իրենց օրենսդրական նախաձեռնությունը չանցնի, «ժառանգությունը» եւ հատկապես կուսակցության խորհրդարանական խմբակցության ողջ կազմը կառաջադրվի մեծամասնական ընտրակարգով: ...
ՀԱԿ-ի պետաիրավական հանձնախումբն արձագանքել է մարտի 1-2-ի դեպքերի հետ կապված հատուկ քննչական ծառայության` իր վարույթում գտնվող քրեական գործով անցած դեկտեմբերին արված հաղորդմանը: Այս մասին երեկ ասել է ՀԱԿ-ական Գագիկ Ջհանգիրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: ՀԱԿ-ի պետաիրավական հանձնախբի դիտարկումները ներկայացնելովՙ նա նկատեց, թե ծավալուն փաստաթղթի ծանոթացումը ոչ միայն չի փարատել կասկածները ...
Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ/IFC) Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման նոր ծրագիր կիրագործի առաջիկա 2-3 տարիների ընթացքում` 2012-ի փետրվարից մինչեւ 2014 հոկտեմբեր: Ծրագրի բյուջեն կազմում է 1,9 մլն դոլար, որից ՄՖԿ-ն կհատկացնի 1,8 մլն դոլար, մնացածը` Հայաստանի կառավարությունը: Այդ մասին համաձայնագիրը կառավարությունը հաստատեց իր նախորդ նիստին:
Օրեր առաջ «Առնո Բաբաջանյան» համերգային դահլիճում կայացել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) հիմնադրման 37-ամյակին նվիրված հիշատակի միջոցառում: Այն բացել է «Ուխտ Արարատի» խորհրդի անդամ, բժ. գիտ. թեկնածու Հրանտ Աշճյանը, որից հետո բոլոր ժամանակներում ազգի անկախության, ազատության, արժանապատվության հաստատման ու պահպանման զոհասեղանին իրենց կյանքը նվիրաբերած նահատակների հիշատակը հարգվել է ...
Շատ ծանր է, երբ օտարները պղծում, քանդում, ավերում կամ էլ մեր ազգային հարստության սրբավայրերը, մշակույթի օջախները վեր են ածում այլ նպատակների օգտագործման վայրերի: Սակայն ավելի ծանր է, երբ մեր բոլորի աչքի առաջ, հենց մայրաքաղաքի սրտում նմանատիպ քայլի փորձ է արվում մերոնց կողմից: Ասածս հիմնավորեմ: Անցած դարի սկզբին, Հանրապետության հրապարակի հարեւանությամբ ...
Նոր տարին, նիւեորքահայ մշակութային կեանքին համար սկսաւ դրական ելոյթով մը: Նոր կազմուած «Յոյսեր» երաժշտական համոյթը, որ կը վայելէ Նիւ Եորքի հարիւրամեայ Ս. Գրիգոր եկեղեցւոյ հովանաւորութիւնը, նոր էջ մը բացաւ երաժշտասէր հասարակութեան համար:
Թեհրանում լույս է տեսել պոլսահայ նշանավոր բանաստեղծ Զահրատի ստեղծագործությունների հատընտիրըՙ «Ակնթարթի մը չափ» վերնագրով, պարսկերեն թարգմանությամբ, որն իրականացրել է իրանահայ բանաստեղծ, արձակագիր եւ թարգմանիչ Խաչիկ Խաչերը: Հատորն ընդգրկում է 119 բանաստեղծությունների թարգմանությունՙ զուգադիր հայերեն բնագրերով: Հրատարակիչՙ «Էբթեքարէ նօ» (332 էջ, 1000 օրինակ):
Օրեր առաջ Վիեննայի «Kultur Kontakt Austria» կենտրոնի ցուցահանդեսային համալիրում բացվել է հայ արվեստագետներ Կարինե Մացակյանի, Մհեր Ազարյանի եւ Կարեն Ալեքյանի նկարների ցուցահանդեսը: «Երկիմաստ սահմաններ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացման արարողությանը ելույթով հանդես է եկել ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը: Հյուրերի թվում են եղել Ավստրիայի արտաքին գերատեսչության ներկայացուցիչներ, արվեստագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Ավստրիայի ...
Ինչպես «Ազգ»-ին տեղեկացնում են Սիրիայից, հունվարի 28-ին Դամասկոսի առաջնորդարանի դահլիճում կկայանա գեղարվեստական երեկո նվիրված մեր մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանի մահվան 120-րդ տարելիցին:
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը վերջնագիծը հատեցին Հայաստանի տղամարդկանց 72-րդ եւ կանանց 67-րդ առաջնությունները: Բավականին սուր մրցակցությունում անցած մրցաշարերի ավարտական տուրն անվանեց չեմպիոններին: Ուժեղագույնի տիտղոսին արժանացան գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանն ու Մարիա Կուրսովան:
Վեյք Ան Զեեի շախմատի մրցաշարի 7-րդ եւ 8-րդ տուրերում Լեւոն Արոնյանը հաշտություն կնքեց Վասիլի Իվանչուկի եւ Վեսելին Թոփալովի հետ: Իսկ մրցաշարում նրա գլխավոր մրցակից Մագնուս Կառլսենը նախ հաղթեց Բորիս Գելֆանդին, ապա ոչ-ոքի խաղաց Թեյմուր Ռաջաբովի հետ: Այնպես որ մրցաշարում կրկին երկիշխանություն հաստատվեց: 5,5-ական միավորով առաջատարներն են Լեւոն Արոնյանն ու Մագնուս ...
Ինչպես տեղեկացանք ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի Հայաստանի ֆեդերացիայից, այսօր ֆեդերացիայի ուժեղագույն թիմը մեկնում է Իրանՙ մասնակցելու միջազգային հեղինակավոր մրցաշարի, որի ժամանակ պետք է փորձ արվի նվաճել երկրի ամենաբարձր լեռանՙ Դեմավենդի (5671 մ) գագաթը: Հայաստանի թիմի կազմում վերելքին կմասնակցեն Անտուան Անանյանը, Գարեգին Ունասյանը, Լեւոն Մովսիսյանն ու Հովհաննես Մարտիրոսյանը: Մրցաշարին կմասնակցեն շուրջ ...
Նոր մրցաշրջանից առաջ «Միկայում» շարունակվում են կորուստները: Եվս 2 ֆուտբոլիստՙ Ալեքսանդր Թադեւոսյանն ու Նարեկ Բեգլարյանը հեռացան թիմից: Թադեւոսյանը հաջող փորձաշրջան անցավ Լիբանանի «Ալ Ահեդ» թիմում եւ 6 ամսով պայմանագիր կնքեց ակումբի հետ: Հաջող հանդես գալու դեպքում ամռանը Թադեւոսյանի հետ պայմանագիրը կարող է երկարաձգվել 2 տարով: