Նրանք, ովքեր պատեհություն ունեցան երեքշաբթի գիշերը ֆրանսերենով հետեւելու (հայերենով մեր զույգ հեռուստաընկերությունների «սինխրոն» թարգմանությունը թերի էր) Ֆրանսիայի Սենատի քննարկումներին, կարծում եմ, մեծ բավականություն ստացան ծավալված բանավեճից: Բավականություն ոչ միայն 7-ժամյա քննարկումների արդյունքում մեծամասնության ձայնով ընդունված օրինագծի, ոչ միայն ամենալուրջ քննարկումների արդյունքում դրա ընդունման (եւ ոչ թե կոճակի սեղմումով...) փաստի, այլեւ ...
ԱՄՆ ազգային հետախուզության նախկին տնօրեն, պաշտոնաթող դերծովակալ Մայքլ Մակքոնելը հայտարարել է, որ ԱՄՆ-ը արդեն կիբեռնետիկական զենք է կիրառել, ըստ որումՙ բավական արդյունավետ կերպով: Ռոյթեր գործակալությանը տված հարցազրույցում նա ասել է, որ ԱՄՆ-ը հնարավորություն ունի կիբեռնետիկական տարածությունում «գրոհել, թուլացնել կամ ոչնչացնել» հակառակորդին:
Երկարատեւ քննարկումներից հետո Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի ընդունած ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծն անմիջապես լայն արձագանք գտավ հայոց մեջ` նախ սոցիալական ցանցերում սկսված փոխադարձ շնորհավորանքներով, ապա այս ոչ շարքային իրողությանը հետեւելիք իրադարձությունների վերաբերյալ ենթադրություններով, իսկ ահա երեկ տեղեկատվական հոսքի ողջ թեման` արձագանքներ եւ կարծիքներ, նույնպես Ֆրանսիայի Սենատի ընդունած օրենքն էր: Նախագահ ...
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նոր նախագահի` Ժան-Կլոդ Մինյոնի ընտրությունից հետո ձեւավորված նոր բյուրոն արդեն ուրբաթ օրը կգումարի իր անդրանիկ նիստը, որտեղ քննարկվելու է, ի թիվս այլ հարցերի, ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ հանձնաժողովի թեման: Իսկ մինչ այդ դեռեւս «չավուշօղլուական» բյուրոն հին կազմով իր վերջին նիստում, որ գումարել էր հունվարի 23-ին, ...
Երեկ Ֆրանսիայի Սենատում ընդունվեց ցեղասպանությունների, այդ թվումՙ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Առաջիկա 15 օրվա ընթացքում Ֆրանսիայի նախագահի կողմից հաստատման դեպքում օրինագիծը օրենքի ուժ է ստանալու: Որքան էլ դրա ընդունումը ակնկալվեր, Թուրքիային կանգնեցրեց տխուր փաստի առջեւ: Քվեարկությունից անմիջապես հետո, հանդես գալով հայտարարությամբ, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն խստագույնս դատապարտեց օրինագծի ընդունումը, ...
ԵԽԽՎ-ում թուրքական պատվիրակությունը Ֆրանսիայի Սենատում ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրենքի առնչությամբ նամակով դիմել է վեհաժողովի քաղաքական խմբերին` խնդրելով քննարկել այդ հարցի առնչությամբ յուրաքանչյուր խմբի դիրքորոշումը: Նման քննարկում արդեն իսկ տեղի է ունեցել եվրոպական դեմոկրատների խմբում դեռեւս հունվարի 23-ին, եւ հնարավոր է, որ անդրադարձ լինի նաեւ այսօր: Քննարկմանը մասնակցել են պատվիրակներ ինչպես ...
Եվրոպայի խորհուրդը միջնորդության պարտավորություն չունի, ղարաբաղյան հարցի կարգավորման գործում ԵԽ-ն կարող է միայն աջակցել երկու կողմերին: Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի ներկայիս նախագահ, Միացյալ Թագավորության Եվրոպայի, արտաքին եւ ընդհանուր բարեկեցության նախարար Դեւիդ Լիդինգտոնը, որ երեկ ելույթ էր ունենում ԵԽԽՎ-ում, ԼՂՀ հարցում միջամտելու առնչությամբ նախ շեշտեց, որ Միացյալ Թագավորությունը թեեւ Մինսկի խմբի ...
Որ Իլհամ Ալիեւը կանդրադառնա Ֆրանսիայի Սենատի ընդունած` ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքին, սպասելի էր: Օրեր առաջ թուրքական մամուլը «շան լափ էր թափել» Ադրբեջանի իշխանությունների գլխին եւ բաց տեքստով հիշեցրել, որ «պարտքերը վճարելու ժամանակն է»: Բայց որ այդքան ապաշնորհ արձագանքի է միայն ընդունակ պաշտոնական Բաքուն, դա, անկեղծ ասած, անակնկալ էր: Իլհամ Ալիեւի ...
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի երեկ տեղի ունեացած մամուլի ասուլիսը նվիրված էր իր գլխավորած նախարարության այս տարվա գերակայություններին եւ շատ տեսական բնույթ ուներ:
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Ռուսաստանի խոշորագույն բանկերից մեկի` «Ռոսսելխոզբանկի» պատվիրակությանը` խորհրդի նախագահ Դմիտրի Պատրուշեւի գլխավորությամբ:
Պատասխանելով «Ազգի» հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է այն իրավիճակը, որ Ազգային ժողովում ընդդիմադիր խմբակցությունների` 100 տոկոս համամասնական կարգի անցնելու վերաբերյալ նախաձեռնությունը քննարկելիս ՀՀԿ-ն մենակ մնա իր դիրքորոշման հետ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ հրավիրած ասուլիսում այդ խնդիրը մեր հասարակության օրակարգի կարեւորագույն հարց չհամարեց: Նա հիշեցրեց, որ ...
Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի` Սենատի ընդունած որոշումը` ցեղասպանութունների ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ, կրկին անգամ ապացուցեց ֆրանսիական ժողովրդի եւ պետության պատրաստակամությունը պաշտպանելու համամարդկային արժեքները, որոշում` ինչը կարեւորագույն քայլ է աշխարհում ցեղասպանությունների կանխարգելման գործում: Ճանաչելով Հայոց ցեղասպանությունն ու քրեականացնելով ցեղասպանության ցանկացած հերքում Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը, ըստ էության, ամբողջ աշխարհին հայտարարեց, որ ...
Orange-ը հայտարարեց նոր սերնդի ինտերնետի առեւտրային մեկնարկը Հայաստանի երեք մեծ քաղաքներում` Երեւանում, Գյումրիում ու Վանաձորում եւ ներկայացրեց նորագույն Ինտերնետ Հիմա 4 մոդեմը: Նորագույն 3G+ ցանցը, որն ապահովում է մինչեւ 42 Մբ/վ ներբեռնման արագություն, թեստային ռեժիմով գործարկվել էր դեռեւս երկու ամիս առաջ, եւ դրա փորձարկմանը մասնակցել են նաեւ Orange-ի բաժանորդներ եւ ...
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի երեկվա նիստում ամփոփվեցին «Քեթրին գրուպ» ընկերության հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքները: Ներկայացնելով դրանքՙ հանձնաժողովի ներկայացուցիչը հայտնեց, որ դեռեւս նախորդ տարվա մայիսին, մոնիտորինգի ընթացքում, պարարտանյութի մանրածախ առեւտրի կետերում արձանագրվել էր մինչեւ անգամ 10 հազար դրամ գին 50 կգ-ի դիմաց: Ուսումնասիրելով գերիշխող տնտեսվարողների ապրանքի ձեռբերման փաստաթղթերըՙ հանձնաժողովը պարզել ...
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ն` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխամասային գրասենյակում հայտարարվել են Opera Mini բրաուզերից օգտվողների շրջանում անցկացված տոնական վիկտորինայի հաղթողների անունները:
Կան առաքինավարք անհատականություններ, լուսեղեն դեմքեր, որոնք իրենց գիտակցական կյանքը, գործունեությունը ամբողջապես նվիրաբերել են իրենց ծնած ու սնուցած ժողովրդինՙ դառնալով նրա անցած ու անցնելիք ճանապարհի լուսաշող ջահերից մեկը: Նմանօրինակ մարդիկ երեւացել ու երեւում են միայն կատարած ու հանուրին օգուտներ պարգեւած գործերով, հանրօգուտ տքնանքով ու վաստակով, վարքագծի ազնվագույն հատկանիշներով եւ ոչ թե ...
Երեւանի քաղաքային պանթեոն. այստեղ նաեւ մեր մեծերն են թաղվածՙ Վաղարշ Վաղարշյանը, Երվանդ Քոչարը, Հրաչյա Քոչարը, Շերամը, Արուս Ոսկանյանը, Հրաչյա Աճառյանը եւ շատ-շատերը. մեր մեծ վիպասան Դերենիկ Դեմիրճյանըՙ նույնպես: Օրերս լրացավ նրա ծննդյան 135-ամյակը, եւ մի խումբ մտավորականներ այցելեցին շիրմին: Խեղճ ու անխնամ մի գերեզմանՙ ծածկված փշով, տատասկով ու մացառուտով: Մեկ ...
Մեր մեծ բանաստեղծ Պետրոս Դուրյանի գանգի մասունքները շուրջ 43 տարի է գտնվում են Հայաստանում եւ շուտով կամփոփվեն մեր մեծերի Պանթեոնի պատինՙ հատուկ հատկացված տեղում եւ կփակցվի հուշատախտակ, որի վրա գրված կլինիՙ Պետրոս Դուրյան, 1851-1872 թթ., մասունքներ:
Բեյրութի ՌԱԿ «Զարթօնք» թերթից մտահոգությամբ տեղեկանում ենք, որ Լոս Անջելեսում լույս տեսնող «Արմինյըն Օբզերվեր» շաբաթաթերթի հրատարակիչ ու խմբագիր, ԹՄՄ Մ. Նահանգների ու Կանադայի կենտրոնական վարչության անդամ, ազգային-մշակութային հայտնի գործիչ եւ մեր թերթի հեղինակներից պրոֆ. Օշին Քեշիշյանը հունվարի 20-ին Գլենդեյլի գրադարանում սրտի անակնկալ տագնապ է ունեցել եւ ծանր վիճակում տեղափոխվել է ...
Հունվարի 21-ին, Թբիլիսիի «Հայարտուն» մշակութային կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ եւ «Հայարտուն» կենտրոնի կազմակերպմամբ տեղի ունեցավ արդի վրաց գրականության խոշորագույն դեմքերից մեկի, դասական արձակագիր, նովելի վարպետ, Ռուսթավելու, պետական եւ այլ մրցանակների դափնեկիր, ՎԳՄ փոխնախագահ, ԹՊՀ վրաց գրականության պատմության ամբիոնի վարիչ Ռեւազ Միշվելաձեի հայերեն նորՙ հայ ժողովրդին նվիրված «Երբ ...
Ֆուտբոլի Հայաստանի նորընծա չեմպիոն «Ուլիսը» լրջորեն է նախապատրաստվում նոր մրցաշրջանին: Թիմի առջեւ լուրջ խնդիրներ են դրված նաեւ նոր մրցաշրջանում, որում «Ուլիսը» պետք է ձգտի պահպանել նվաճած դիրքերը, հաջող հանդես գա Հայաստանի գավաթի խաղարկությունում:
Մեկօրյա հանգստից հետո Վեյք Ան Զեեի շախմատի մրցաշարի մասնակիցներն անցկացրին 9-րդ տուրի հանդիպումները: Լեւոն Արոնյանը սպիտակներով 47-րդ քայլին պարտության մատնեց իտալացի Ֆաբիանո Կարուանային ու 6,5 միավորով միանձնյա գլխավորեց աղյուսակը: Մրցաշարում վերելքով հանդես եկող Արոնյանը 5-րդ հաղթանակը տոնեց:
Փետրվարի 4-5-ին Փարիզում կանցկացվի ձյուդոյի ամենահեղինակավոր մրցաշարերից մեկիՙ «Մեծ սաղավարտի» 1-ին փուլը: Հայաստանն այդ մրցումներին կներկայացնեն 4 ձյուդոյիստներՙ Հովհաննես Դավթյանը (60 կգ), Արմեն Նազարյանը (66 կգ), Գայանե Հարությունյանը (48 կգ) եւ Ժաննա Ստանկեւիչը (57 կգ): Փարիզյան ստուգատեսին կմասնակցեն եւս 2 հայ ձյուդոյիստներ: Արսեն Գալստյանը (60 կգ) հանդես կգա Ռուսաստանի հավաքականի ...
Շախմատի Հայաստանի կանանց եւ տղամարդկանց առաջնությունների ավարտից հետո վերջնականապես հայտնի դարձան ՀՀ ազգային հավաքականների կազմերը, որոնք մասնակցելու են օգոստոսի 27-ից սեպտեմբերի 10-ը Ստամբուլում անցկացվելիք համաշխարհային 40-րդ օլիմպիադային:
Անգլիական Շեֆիլդ քաղաքում մեկնարկել է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը, որում Հայաստանը ներկայացնում է տղամարդկանց մենասահքի մրցումների մասնակից Սլավիկ Հայրապետյանը: 15-ամյա հայ գեղասահորդը հաջող է մեկնարկել: Նրան հաջողվեց հաղթահարել որակավորման փուլը եւ մտնել եզրափակիչ: 15 գեղասահորդների պայքարում Սլավիկը 93,19 միավորով զբաղեցրեց 10-րդ տեղը: Եզրափակիչ փուլին կմասնակցեն նաեւ բարձր վարկանիշ ունեցող 17 գեղասահորդներ:
Պրոֆեսիոնալ ռինգում անպարտելի Վանես Մարտիրոսյանը հերթական մենամարտը կանցկացնի ամերիկացի Թրոյ Լոուրիի հետ: 10-ռաունդանոց այդ մենամարտը կկայանա փետրվարի 4-ին ԱՄՆ-ի Տեխասի նահանգի Սան Անտոնիո քաղաքում:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փետրվարի 28-ին եւ 29-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Կիպրոսում ստուգողական խաղեր է անցկացնելու Սերբիայի եւ Կանադայի ընտրանիների հետ: Այդ հանդիպումներում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս կգան գերմանական հանրահայտ «Ադիդաս» ֆիրմայի մարզահագուստով: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: