ՍԼԱՎԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՀԱՂԹԱՀԱՐԵՑ ՆԱԽՆԱԿԱՆ ՓՈՒԼԸ Անգլիական Շեֆիլդ քաղաքում մեկնարկել է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը, որում Հայաստանը ներկայացնում է տղամարդկանց մենասահքի մրցումների մասնակից Սլավիկ Հայրապետյանը: 15-ամյա հայ գեղասահորդը հաջող է մեկնարկել: Նրան հաջողվեց հաղթահարել որակավորման փուլը եւ մտնել եզրափակիչ: 15 գեղասահորդների պայքարում Սլավիկը 93,19 միավորով զբաղեցրեց 10-րդ տեղը: Եզրափակիչ փուլին կմասնակցեն նաեւ բարձր վարկանիշ ունեցող 17 գեղասահորդներ: Սլավիկը Եվրոպայի առաջնության ամենակրտսեր մասնակիցն է: Որակավորման փուլում բոլորից հաջող հանդես եկավ Թուրքիայի օլիմպիադայի չեմպիոն, ռուսաստանցի Եվգենի Պլյուշչենկոն, որը որոշ ընդմիջումից հետո վերադարձել է մեծ սպորտ: |