Ճիշտն ասած` համաձայն չենք Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ, թե այժմ ինտրիգներ չեն սպասվում, դրանք կլինեն պաշտոնական քարոզարշավի մեկնարկից հետո: Ինչո՞վ պակաս ինտրիգ չեն ամեն օր այս կամ այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին եռյակի կոնֆիգուրացիայի մասին տարածվող տարատեսակ լուրերը:
«Պետք է կողմնակից լինել ինքնորոշման իրավունքին, ապագաղութացումը կդառնա վերագաղութացում, եթե դեմ գնանք ինքնորոշվելու ցանկությանը», երեկ Ստրասբուրգումՙ ԵԽԽՎ նիստում, հարցերին ի պատասխան հայտարարեց Միացյալ Թագավորության վարչապետ Դեւիդ Քամերոնը :
«Անկեղծ ասած, սա Թուրքիայի եւ Ֆրանսիայի միջեւ հարց է», ավանդական ամենօրյա ճեպազրույցում արձագանքելով ԱՄՆ դիրքորոշման առնչությամբ լրագրողներից մեկի հարցին` ասել է ԱՄՆ պետքարտուղարի մամուլի խոսնակ Վիկտորիա Նյուլանդը:
Նախորդ համարում Ֆրանսիայի Սենատում ցեղասպանությունների, այդ թվումՙ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը թուրքական թերթերի արձագանքը ներկայացնելիս նշել էինք, որ խորհրդարանական խմբակցությունների նիստում դրա առնչությամբ դատապարտող հայտարարությամբ հանդես կգան Թուրքիայում իշխող «Արդարություն ու բարգավաճում», ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական եւ Ազգայնական շարժում կուսակցությունների ղեկավարները, իսկ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը, որը քրդական է, չի ...
Հայաստանի կառավարությունն առաջարկում է Հայաստանի Հանրապետությունում ժամանակի հաշվարկի համար որպես հիմք թողնել միջազգային ժամագոտիների համակարգի չորրորդ ժամային գոտինՙ միաժամանակ դադարեցնելով մարտի վերջին կիրակի օրվանից մինչեւ հոկտեմբերի վերջին կիրակի օրը «ամառային ժամանակին» անցնելու գործընթացը: Այս մասին օրենքի նախագծի փոփոխությունն այսօր կառավարությունը հավանություն կտա եւ կներկայացնի Ազգային Ժողով: Որոշման նախագծով նաեւ առաջարկվում ...
Երեկ Բաքվում Ֆրանսիայի դեսպանատան մոտ բողոքի երկու ակցիա էր ծրագրված: Առաջինը, որ կազմակերպել էին իշխանամետ «նախաձեռնողները», անցել է առանց բարդությունների: Ժամեր անց ոստիկանությունը խոչընդոտել է այսպես կոչված «Հանրային պալատի» պիկետը: Այն տեղափոխվել է դեսպանատանը մերձակա պուրակ, որտեղ էլ «Հանրային պալատում» ընդգրկված կուսակցությունների երիտասարդական կառույցները հրապարակել են իշխանություններին ներկայացվող պահանջները: Դրանք ...
Արդեն ձեւավորված խրախուսելի ավանդույթով «Սիվիլիթաս» հիմնադրամը հայաստանյան իրավիճակի իր տարեկան զեկույցը Երեւանից հետո երկրորդը ներկայացնում է Ստեփանակերտում, երրորդը` Գյումրիում, ընդհանուր համատեքստում խոսակցության ու հանրային քննարկման առարկա դարձնելով նաեւ տեղի հիմնախնդիրները:
Վրաստանը «նշանակալի բարեփոխումներ» է իրականացնում «էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների ամբողջական ինտերգրման ուղղությամբ` օրենսդրական ջանքերով, կրթական ու սոցիալական նախագծերով` նրանց ինքնության պաշտպանության եւ ինքնաիրացման նոր հնարավորությունների ստեղծման նպատակով»:
Ադրբեջանի զինված ուժերի կրտսեր սերժանտ Մամեդբաղիր Ախունդզադեն հատել է ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գիծը եւ գերի հանձնվել: Այդ մասին հաղորդել է ԼՂՀ Ռազմագերիների եւ պատանդների հարցով պետական հանձնաժողովը: Փաստը հաստատել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կատարվածը ներկայացրել է որպես կրտսեր սերժանտ Ախունդզադեին «գերի վերցնել»: Հարեւան երկրի պաշտպանական գերատեսչությունը, ...
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2011-ի հունվար-դեկտեմբեր ամիսների, այսինքնՙ տարեկան, սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվությունը (ՏԱՑ) նախորդ տարվա համեմատ աճել է 5,9 տոկոսով: Հիշեցնենք, որ սկսած այս տարվանից Ազգային վիճակագրական ծառայությունն անցնում է մակրոտնտեսական ցուցանիշների հավաքման, հրապարակման եւ ամփոփման նոր մեթոդի: Մասնավորապես, դադարեցվում է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ամսական ...
Մարդու իրավունքների պաշտպանի նորաբաց pashtpan.am կայքը հնարավորություն է տալիս այսուհետեւ համացանցով դիմելու ՄԻՊ գրասենյակին: Իսկ թե որ հարցերով կարելի է դիմելՙ առավել մանրամասն կարելի է իմանալ կայք մուտք գործելով: Այստեղ տարբեր բաժիններում նաեւ կարելի է ծանոթանալ, թե հատկապես որ գործերն ինչ ընթացք են ստացել ՄԻՊ վարույթում, ծանոթանալ համեմատաբար վերջին դիմումների ...
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը շնորհակալական նամակ է հղել ֆրանսիացի իր գործընկերոջը` Ֆրանսիայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի գլխավոր քարտուղար Ֆրանսիս Դելոնին, որում մասնավորապես ասված է.
Ինչպես տեղեկացանք տրանսպորտի եւ կապի նախարարությունից, նախարար Մանուկ Վարդանյանը երեկ ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյին, «Ֆրանս Տելեկոմ-Օրանժ» խմբի եվրոպական շուկաների գործադիր փոխնախագահ Բենուա Շինին եւ «Օրանժ Արմենիա» ընկերության տնօրեն Բրունո Դյութուային: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպան Անրի Ռենոյին Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող ...
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում գրավոր տեսքով երեկ տարածված հայտարարությունը մարդկային գործոնի պատճառով Թեղուտում էկոլոգիական աղետալի նախագծի դատապարտման մասին էր, որ նախաձեռնել էր Զարուհի Փոստանջյանը , իսկ ստորագրել էին 44 վեհաժողովական, այդ թվումՙ հայաստանյան պատվիրակությունից, բացի Փոստանջյանից, առկա է նաեւ Արմեն Ռուստամյանի ստորագրությունը:
Երեկ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանըՙ դատավոր Եվա Դարբինյանի գլխավորությամբ սկսեց 20.12.2011 թ. Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ չմտած որոշման դեմ ԱՄՆ քաղաքացի Էդմոնդ Խուդյանի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանից ներկայացված վերաքննիչ բողոքը: Սփյուռքահայ Էդմոնդ Խուդյանը Երեւանում հիմնում է «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊԸ, ...
Ֆրանս Տելեկոմ-Orange խմբի եվրոպական շուկաների փոխնախագահ Բենուա Շինը , որն առաջին անգամ է Հայաստանում եւ ժամանել է ծանոթանալու Orange Արմենիայի աշխատակիցների հետ եւ ընկերության 2011 թվականի արդյունքներին, ինչպես նաեւ քննարկելու 2012 թվականի նպատակներն ու պլանները, հանդիպում ունեցավ հայ լրագրողների հետ:
ՎիվաՍել-ՄՏՍ-ն` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, եւ Մեդիամաքս լրատվական գործակալությունը, փետրվարին տոնվող Սբ Սարգսի եւ Սբ Վալենտինի տոների շեմին ներկայացնում են «Սերը եւ տեխնոլոգիաները» (Love and Tech) խորագրով համատեղ ծրագիր, որի հաղթողը կստանա iPad 2 պլանշետային համակարգիչ:
Ժամանակակից հայ կերպարվեստի պատմության մեջ առանձնահատուկ տեղ ու դեր ունի 1960-ականների արվեստը: Դա այն ժամանակաշրջանն էր, երբ երիտասարդ ստեղծագործողները փորձում էին դուրս գալ հայ կերպարվեստում ձեւավորված եւ կարծրացող ավանդական մտածողությունից, նոր խոսք ասել արվեստում: Հենց այդ ընթացքում ասպարեզ եկան Ռոբերտ Էլիբեկյանը, Արա Շիրազը, Էդվարդ Խարազյանը, Յուրի Պետրոսյանը, Ռուբեն Ադալյանը, Մարտին ...
Այս տարի լրանում է հայ մեծանուն աշուղ Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակը: Սայաթ-Նովայի երգերով են դարեր շարունակ կրթվել ու դաստիարակվել սերունդներ, սիրո խոստովանություններ արել ու գրավել շատերի սրտերը: Իսկ նրա հայտնի տաղերը շատերն են մեջբերում առօրյայում. «Ամեն մարդ չի կանա խմի, իմ ջուրն ուրիշ ջրեն է... Ամեն մարդ չի կանա կարդա, իմ ...
Անկախ ու ազատ Հայաստանում, որով հպարտանում է յուրաքանչյուր հայ, գործում է օլիգարխների սատանայական, շղթայական մերձեցման, իշխանության ամրապնդման ուժի մեխանիզմՙ օրենքի անվան տակ: Եվ այդ օրենքն է, որով աղքատին, արդարին, ստիպում են լռել, հակառակ դեպքումՙ լռեցնել, իսկ իշխանավորին դարձնում ամենակարող, ամենաստեղծ: Խոսքը 1994-ից Արցախյան ազատամարտին մասնակցած այրուս կողմից մշակված 100-120 քմ ...
Այսօր, հունվարի 26-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգի մասին երեկ խոսեցին գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Սերգեյ Սմբատյանը եւ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի մենակատար, հայտնի ջութակահար Ռոման Սիմովիչը :
Վեյք Ան Զեեի շախմատի մրցաշարի 10-րդ տուրում Լեւոն Արոնյանը նոր հաղթանակ տարավ ու ավելի ամրապնդեց առաջատարի դիրքը: Նրա մրցակիցը հոլանդացի գրոսմայստեր Անիշ Գիրին էր: Սեւերով խաղացող Արոնյանը հզոր գրոհ ձեռնարկեց մրցակցի արքայի վրա ու վերջինս մատի սպառնալիքի տակ ստիպված էր 43-րդ քայլին ընդունել իր պարտությունը: Արոնյանը մրցաշարում 6-րդ հաղթանակը տոնեց ...
Միջազգային մրցաշարերում իրենց մրցափորձը շարունակում են հարստացնել աշոցքցի դահուկորդները: Ինչպես տեղեկացանք ՀԱՕԿ-ի լրատվության բաժնից, 19-ամյա Սերգեյ Միքայելյանն իր թիմակից Թադեւոս Պողոսյանի հետ մասնակցել է Գերմանիայում եւ Չեխիայում անցկացված միջազգային մրցաշարերին:
Ջիբրալթարում մեկնարկել է շախմատի ավանդականՙ 10-րդ մրցաշարը: Հոբելյանական մրցաշարի մրցանակային հիմնադրամը 155 հազար ֆունտ ստեռլինգ է, ինչը ռեկորդային է: Շվեյցարական մրցակարգով, 10 տուրով անցկացվող մրցաշարի հաղթողը կպարգեւատրվի 20 հազար ֆունտ ստեռլինգով: 2-րդ եւ 3-րդ մրցանակակիրները կստանան համապատասխանաբար 12 եւ 10 հազարական ֆունտ ստեռլինգ: Առանձին մրցանակներ են սահմանված նաեւ մրցաշարում լավագույն ...
Սամբոյի Հայաստանի հավաքականը երեկ մեկնեց Ղազախստանի Ուրալսկ քաղաքՙ մասնակցելու միջազգային առաջին մրցաշարին, որն աշխարհի գավաթի խաղարկության փուլերից մեկն է: Խաղարկվելու են Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւի անվան մրցանակները:
Շախմատի Հայաստանի առաջնությունից հետո հայտնի դարձան նաեւ Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությանը մասնակցող հայ շախմատիստները: Ինչպես տեղեկացնում է armchess.am կայքը, մարտի 19-ից ապրիլի 1-ը Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կայանալիք Եվրոպայի անհատական առաջնությանը կմասնակցեն Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Զավեն Անդրեասյանը, Արման Փաշիկյանն ու Հրանտ Մելքումյանը: