Մեր թերթը երեկ տեղեկացրել էր, որ Թուրքիայի վարչապետը նախորդ օրը նախագահ Սարկոզիի ու Ֆրանսիայի Սենատի դեմ ունեցած իր կատաղի ելույթում չի մոռացել շնորհակալություն հայտնել այն սենատորներին, որոնք «պատասխանատվության զգացումով դեմ քվեարկեցին օրինագծին»: Առաջին հերթին ներքինՙ թուրքական սպառման համար նախատեսված այդ շնորհակալութամբ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փաստորեն ձգտում է ընդգծել, որ այսուհանդերձ ...
ԵԽԽԽՎ ձմեռային նստաշրջանի հրավիրյալ Միացյալ Թագավորության վարչապետ Դեւիդ Քամերոնը նստաշրջանին եկել էր ծավալուն մի ելույթով, որի հիմնական գաղափարն, ու Քամերոնից ուրիշների սպասելիքներն էլ, մարդու իրավունքների եվրոպական դատարանի առնչությամբ փոփոխությունների առաջարկություններն էին:
Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատումՙ Սենատում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի անցկացման լույսի ներքո «Ամերիկայի հայկական խորհուրդը» Ամերիկայի կոնգրեսականներին կոչ է անում հավատարիմ մնալ ամերիկահայերին տված իրենց խոստումներին եւ վերահաստատել Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաեւ պաշտպանել «H.R. 304» բանաձեւի ընդունումը:
26 հունվարի 2012թ., Ստրասբուրգ, Ֆրանսիա : Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում շրջանառության մեջ է դրել երկու գրավոր հռչակագիր:
Յուրաքանչյուր հինգշաբթի կառավարության շենքի առջեւ ցույցի դուրս եկող խաղաղ ժամանակ բանակում զոհված մի քանի զինծառայողների ծնողները երեկ իրենց դժգոհությունն էին հայտնում նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին : Նրանք նշում էին, որ մեկ տարի առաջ, նախագահի հրամանով իրենց ընդունել էր զինդատախազ Գեւորգ Կոստանյանը եւ խոստացել նորից ուսումնասիրել իրենց ...
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համմարբերգը Հրանտ Դինքի դատավարության դատավճռի հրապարակման օրն իսկ գտնվել է Ստամբուլում եւ, ըստ սեփական դիտարկումների, բնակչության մեջ հստակ էր, որ Դինքի գործով եզրակացությունը ճիշտ չէր եւ հաստատապես կգնա ավելի բարձր ատյան` բողոքարկման: Պատասխանելով հայաստանյան պատվիրակ Նաիրա Զոհրաբյանի ...
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն այսօր նորակազմ բյուրոյի անդրանիկ նիստով, ապա նաեւ Եվրոպայում ժողովրդագրական շարժումների քննարկմամբ կավարտի ձմեռային նստաշրջանը, որ մեկնարկեց Մեւլութ Չավուշօղլուին տրված հրաժեշտով եւ վեհաժողովի նոր նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի ընտրությամբ, մարդու իրավունքների նոր հանձնակատար Նիլս Մուիժնիակսի թեկնածության հաստատմամբ, որ իր լիազորությունների կատարմանը կանցնի արդեն ապրիլին, մինչ այդ լսելով նաեւ ...
Միանգամից նկատենք, որ եթե խոսքը Թուրքիայի մասին է` ապա չի բացառվում ոչինչ: Սակայն տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով` «Հնարավոր է, որ Թուրքիան վերադառնա ֆուտբոլային դիվանագիտությանը եւ վերսկսի հարաբերությունները Հայաստանի հետ»: Երեկ հրավիրած ասուլիսում Կիրակոսյանը վստահեցրեց նաեւ, որ ֆրանսիական Սենատի ընդունած հայտնի բանաձեւի համապատկերում «Հայաստանի ...
Չինաստանը խստիվ քննադատել է իրանական նավթի ներմուծումն արգելելու Եվրոմիության որոշումը: Կողմերին բանակցության կոչ անելովՙ Պեկինը ընդգծել է, որ պատժամիջոցների խստացումը կունենա անչափ բացասական հետեւանքներ:
Turan գործակալությունը տարածել է ձեր «դիմումը»: Դուք ասում եք, որ Ֆրանսիայի Սենատի ընդունած օրենքը քրեական հետապնդում է սահմանում «այսպես կոչված «հայոց ցեղասպանությունը» ժխտելու համար այն դեպքում, երբ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, 1915թ. տեղի ունեցած ողբերգական դեպքերը համաշխարհային գիտական ընկերակցության կողմից մեկնաբանվում են տարբեր կերպ եւ միջազգային մակարդակի դատական համապատասխան որոշում ...
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Վալենտին Սոբոլեւի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ հոբելյանական տարեդարձին նվիրված Եր-անի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամարեգային համալիրում տեղի ունենալիք տոնահանդեսի հետ կապվածՙ հունվարի 27-ին, ժամը 17.00-ից մինչ- 19.00-ն, ծանրաբեռնված կլինի երթեւեկությունը Լենինգրադյան-Հալաբյան փողոցների խաչմերուկից մինչեւ Լենինգրադյան-Ծիծեռնակաբերդի խճուղու հատվածում, որտեղ հնարավոր է նաեւ երթեւեկության դադարեցում:
Ինչպես նշել էինք մեր նախորդ համարում, կառավարությունը երեկ հավանություն տվեց ժամային գոտիներին առչնվող փոփոխությանը, համաձայն որիՙ այս տարվա գարնանը այլեւս անցում չենք կատարի ամառային ժամանակի, մնալով Գրինվիչից հաշվարկած 4-րդ ժամային գոտում: Այդ կապակցությամբ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը լրացուցիչ պարզաբանումներ տվեց լրագրողներին:
«Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը , երեկ լրագրողների հետ հանդիպելով, մի քանի արժանահիշատակ արտահայտություններ է արել: Նրան մտահոգել է հատկապես այն հանգամանքը, որ ընտրությունների մոտենալուն զուգահեռ Հայաստանի քաղաքական դասին եւ ընտրական գործընթացներին հատուկ արատներն ավելի են խորանում, եւ խոստումները (այդ թվում` նախագահ Սարգսյանի), թե այս ընտրություններն ...
«Ժառանգության» ու ՀՅԴ-ի նախաձեռնությանը` դիմելու Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովներ` 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու, երեկ միացել է նաեւ ԲՀԿ-ն: Հավանաբար լսումները կամ պետք է մոտեցնեն տեսակետները, կամ, ընդհակառակը, հեռացնեն, ու դրանից հետո պարզ կլինի` ՀՅԴ-ն ու «Ժառանգությունն», այնուամենայնիվ, մենա՞կ են մնում իրենց նախաձեռնության մեջ, թե՞ այդ ...
Երեկ «ԱրԲեՍ» առողջության կենտրոնում Orange հիմնադրամը եւ «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամն ամփոփեցին նախորդՙ 2011 թվականի ընթացքում իրականացված բարեգործական ծրագրի արդյունքները, որի նպատակն էր աջակցություն ցուցաբերել աուտիզմով երեխաներին, նրանց ծնողներին: Ծրագիրը ներառում էր մի քանի փուլ: Աուտիզմի վաղ հայտնաբերման եւ վաղ միջամտության, ինչպես նաեւ աուտիզմի ախտորոշման նոր մեթոդի ներկայացման եւ ...
Երեկ առավոտվանից էլեկտրաէներգայի համար վճարում չկատարելու պատճառով հոսանքազրկված է սփյուռքահայ ներդրող, «Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարթունյանին պատկանող «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ընկերությունը: Ընկերությունը չի կարողացել վճարել էլեկտրաէներգիայի համար, քանի որ 16.01.2012 թ. Շենգավիթի հարկային տեսչության կողմից կալանք է դրվել գույքի, բանկային հաշիվների եւ դրամարկղի վրա` դրանով իսկ կաթվածահար անելով ...
Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի Հայ օգնության ֆոնդի Գիտության եւ կրթության հայկական ազգային հիմնադրամը (ԳԿՀԱՀ) ամփոփեց 2012թ. գիտական դրամաշնորհային մրցույթի արդյունքները: Հաղթողներին հանձնեցին 5000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Մրցույթի նպատակն է կասեցնել մտավոր ներուժի արտահոսքը Հայաստանից եւ խթանել գիտական մտքի զարգացումը:
Հայկական եկեղեցիները վրացականներից տարբերելու համար առավել հաճախ առաջին իսկ հայացքը բավարար է, թեեւ կան բացառություններ, երբ ակնհայտ են նմանությունները: Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցու պարագայում նույն վրացական իշխանությունների թողտվությամբ տեղադրված ցուցանակն այն չի անվանում Սուրբ Նիկողայոս, ինչպես հավակնում է ներկայացնել վրաց եկեղեցին: Սակայն արի ու տես, որ հավակնությունները մշտապես կարող են ...
1661 թ. Շոռոթ գյուղաքաղաքում տեր Հովնան քահանայի ընտանիքում ծնվում է Նաղաշ Հովնաթանը: Նախնական կրթությունը ստացել է տեղի ծխական դպրոցում, այնուհետեւՙ Ագուլիսում: Հոր օրինակով սկզբական շրջանում պատանի Հովնաթանը զբաղվում էր գրչությամբ եւ մանրանկարչությամբ, միաժամանակ մասնակցելով ժամերգության արարողություններին: Գրչության, մանրանկարչության, բանաստեղծության, երգարվեստի, նվագերգության բնագավառներում նրա կատարած անգնահատելի ներդրումները մեծ են ու նրա ...
Առաջնորդարանի համալիրը սկսած է վերադառնալ անցեալի իր աւանդոյթինՙ դառնալով հայ մշակոյթի կեդրոն նաեւ: Կար շրջան մը, որ Մենհեթընի սրտին վրայ եղող Ս. Վարդան տաճարը իր սրահները բաց էր պահած հայ արուեստագէտներու, ըլլան անոնք գրական, երաժշտական թէ գեղանկարչական բնագաւառներէն եկող: Մշակութային եռուզեռ մը կը տիրէր, երբ գրեթէ ամէն շաբաթ ձեռնարկ մը, ...
«Ազգն» իր ընթերցողներին հանգամանալից ներկայացրել է հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանիՙ Թբիլիսիում գտնվող տան շուրջը ծավալված իրարամերժ լուրերը: ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Թբիլիսիից: Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, քննարկվել է Թումանյանի տան հետագա ճակատագիրը: Խորհրդակցությանը մասնակցել են մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ...
Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հրապարակած զեկույցի` մամուլի ազատության 2011 թվականի տարեկան վարկանշային աղյուսակում Հայաստանը բավական բարձր աստիճանի է հասել 2010-ի համեմատ` 101-րդ տեղից հասնելով 77-րդին եւ 24 կետով բարելավելով մամուլի ազատության ցուցիչը: Սակայն զեկույցը կազմողները նաեւ նշել են, թե լրատվամիջոցները դատական հետապնդումների եւ ֆինանսական մեծ տուգանքների են ենթարկվում, ...
Օգոստոսի, 2012: Վենետիկի համալսարանի հայ լեզուի եւ մշակոյթի ամառնային խտացեալ դասընթացքը, գործակցութեամբ Պո-Արաքս մշակութային ընկերակցութեան, տեղի պիտի ունենայ օգոստոս 1-20-ը: Քննութիւններըՙ օգոստոս 21-ին: Ժամանումՙ յուլիս 30-31-ին, մեկնումՙ օգոստոս 22-23-ին:
Հունվարի 20-ին Թեհրանի «Շիրին» մշակութային կենտրոնի ժամանակակից արվեստի ցուցասրահում տեղի է ունեցել անվանի երաժիշտ մաեստրո Լորիս Ճգնավորյանի նկարչական ստեղծագործությունների անդրանիկ ցուցահանդեսը:
2012 թ. հունվարի 25-ին, ք. Բուխարեստում ԵՊԼՀ ռեկտոր պրոֆ. Ս. Զոլյանը եւ Ֆրանկոֆոն համալսարանների ասոցիացիայի (AUF) Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածքային գրասենյակի ղեկավար պրն Աբդուրահման Ռիդան AUF-ի անդամ համալսարանների ներկայացուցիչների եւ AUF-ի աշխատակազմի հետ համատեղ աշխատանքային նիստի ժամանակ ստորագրեցին համաձայնագիր հայերեն-ֆրանսերեն էլեկտրոնային բառարանի ստեղծման վերաբերյալ: ԵՊԼՀ լավագույն ուսանողների ջանքերով կազմվող ...
Մարսելից ստացված տեղեկատվության համաձայն, հունվարի 25-ից մինչեւ փետրվարի 4-ը քաղաքի Հայ մշակույթի եւ երիտասարդության տանը անցկացվում է Մարկ Բագլենի հայաստանյան լուսանկարների ցուցահանդեսը «Հայաստանով խենթացած» նշանաբանով: Միջոցառման կազմակերպիչը LasManos Productions ընկերակցությունն է: Ցուցահանդեսի բացումը տեղի է ունեցել հունվարի 25-ին: Ներկայացված են Հայաստանին առնչվող 16 դիմապատկեր եւ 16 բնապատկեր, որոնք ուղեկցվում են ...
Եթե շահագործվի Թեղուտի հանքավայրը, ինչքանո՞վ կվնասի տեղի հուշարձաններին: Թեղուտի հնագիտական արշավախմբի ղեկավար Սուրեն Հոբոսյանը նշում է` Թեղուտի այդ հատվածը բավականին բարեբեր է, ու պեղումների ընթացքում հայտնաբերվել են նույնիսկ 5000 տարվա վաղեմության հուշարձաններ: Ըստ Պարոն Հոբոսյանիՙ հնարավոր չէ հստակ ասել, թե Լոռու մարզի այս հատվածում ինչքան հուշարձաններ ...
Ինչպես տեղեկացրել ենք, փետրվարի 28-ին եւ 29-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Կիպրոսում ստուգողական հանդիպումներ է անցկացնելու Սերբիայի եւ Կանադայի ընտրանիների հետ: Այդ հանդիպումներով մեր ընտրանին կսկսի նախապատրաստվել սեպտեմբերին մեկնարկելիք ֆուտբոլի աշխարհի 2014-ի առաջնության ընտրական մրցաշարին:
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայ բանտարկյալների հետ միաժամանակյա խաղի սեանս կանցկացնի: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, նշելով, որ համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ երկու առաջատար գրոսմայստերների, այդ թվումՙ Լեւոն Արոնյանի հետ:
Մարտի 1-ին Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում կայանալիք շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 5 շախմատիստուհիներ: Armchess.am-ի տեղեկացմամբ, Թուրքիայում հանդես կգան գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, ՀՀ նորընծա չեմպիոնուհի Մարիա Կուրսովան եւ միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը:
Շախմատի Ջիբրալթարի մրցաշարի 2-րդ տուրն էլ հաջող էր հայ շախմատիստների համար: Սերգեյ Մովսիսյանը 2-րդ հաղթանակը տոնեց Մոհամեդ Ալ Սայեդի հետ մրցախաղում: Գաբրիել Սարգսյանն էլ պարտության մատնեց Ժոզեֆ Գալագերին: Վարուժան Հակոբյանը հաշտություն կնքեց Մարկ Առնոլդի հետ:
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների պատանեկան հավաքականը սկսել է նախապատրաստությունը Եվրոպայի պատանեկան առաջնության 2-րդ փուլին: Հիշեցնենք, որ անցյալ տարի Երեւանում կայացած ընտրական մրցաշարում հայ ֆուտբոլիստները Վարազդատ Ավետիսյանի գլխավորությամբ հաջողությամբ էին լուծել հաջորդ փուլի ուղեգրի նվաճման խնդիրը: Եվ այժմ եզրափակիչի ուղեգրի համար պայքարում Հայաստանի հավաքականը մայիսի 23-28-ը Իտալիայում կայանալիք 2-րդ փուլում ...