AZG Daily #33, 23-02-2012

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը

ՕԳՆԵՆՔ ԵՐԵԽԱՅԻՆ` ՓՐԿԵԼ ԸՆՏԱՆԻՔԸ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF Հայերեն | Русский | English | Turkish | Arabic 
#013, 2012-01-26 > #014, 2012-01-27 > #015, 2012-01-28 > #016, 2012-01-31 > #017, 2012-02-01
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 28-01-2012



Տեղադրվել է` 2012-01-29 20:57:24 (GMT +04:00)

ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՄԻՇԵԼ ՄԱՅՈՐԸ ՍՏԱՆՈՒՄ Է ՆՈՐ ԽՈՇՈՐ ՄՐՑԱՆԱԿ

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Վիկտոր Համբարձումյանի առաջին մրցանակակիր շվեյցարացի հանրահայտ աստղաֆիզիկոս Միշել Մայորը եւ նրա գործընկեր Դիդյե Քելոսն արժանացել են հիմնարար գիտությունների անվանակարգում իսպանական BBVA հիմնադրամի «Գիտելիքի սահմանագծի» մրցանակին (BBVA Foundation Frontiers of Knowledge Award in Basic Sciences), որը կազմում է 500 հազար եվրո: Ինչպես հայտնի է, նրանք են 1995թ. հայտնաբերել առաջին արտարեգակնային մոլորակը (Պեգասի 51 աստղի շուրջը), եւ այժմ մրցանակը տրվել է Արեգակնային համակարգից դուրս մոլորակների առաջին դիտումները հնարավոր դարձրած նոր աստղագիտական սարքավորումների եւ փորձարարական տեխնիկայի մշակման համար: Այդ հայտնագործությունը հեղաշրջում էր աստղագիտության մեջ: Այն ժամանակ քիչ թվով աստղագետներ էին հավատում արտարեգակնային մոլորակների հայտնաբերման հնարավորությանը, բայց Մայորն ու Քելոսը մշակեցին եւ զարգացրին Դոպլերի էֆեկտի վրա հիմնված տեսագծային արագությունների եղանակը, որի շնորհիվ գրանցվում են մոլորակի ազդեցության տակ աստղի չնչին շարժումները: Այսօր արդեն հայտնաբերվել է մոտ 600 արտարեգակնային մոլորակ, եւ արդեն իրականացվել են նրանցից ոմանց մթնոլորտների ուղղակի չափումներ: Հիշեցնենք, որ BBVA հիմնադրամի մրցանակների հիմնարար գիտությունների բնագավառն ընդգրկում է ֆիզիկան, քիմիան եւ մաթեմատիկան, իսկ ընդհանրապես այդ հիմնադրամն ունի «Գիտելիքի սահմանագծի» 8 մրցանակՙ հիմնարար գիտություններ, կենսաբժշկություն, բնապահպանություն եւ պահպանության կենսաբանություն, տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաներ, տնտեսագիտություն, ֆինանսներ եւ կառավարում, ժամանակակից երաժշտություն, կլիմայի փոփոխություն եւ զարգացման համագործակցություն: Նախկինում Միշել Մայորն արժանացել է նաեւ Ալբերտ Այնշտայնի մեդալի (2004), Ֆրանսիայի Պատվո լեգեոնի ասպետի տիտղոսի (2004), աստղագիտության ոլորտում Շոուի մրցանակի (2005) եւ Հայաստանի Հանրապետության Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի (2010):

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 28-01-2012


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012 ver. 1.3
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua