ԱՇԽԱՐՀՈՒՄ ՆՇՎԵՑ ՀՈԼՈՔՈՍԹԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԸ 1945-ի հունվարի 27-ին խորհրդային զորքերն ազատագրեցին Օսվենցիմի (Աուշվից-Բիրկենաու) համակենտրոնացման ճամբարի կալանավորներին: ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովի որոշմամբ 2005-ից ողջ աշխարհում հունվարի 27-ը նշվում է որպես Հոլոքոսթի զոհերի հիշատակի օր: ՄԱԿ-ի ընդունած թիվ 60/7 բանաձեւը դատապարտում է Հոլոքոսթի ժխտումը եւ բոլոր երկրներին կոչ է անում հարգել Մեծ աղետի զոհերի հիշատակը: Հունվարի վերջին շաբաթներին աշխարհի շատ երկրներում անցկացվում են Հոլոքոսթի զոհերի հիշատակին նվիրված սգո արարողություններ: Հատուկ արարողություններ են անցկացվում Օսվենցիմի հուշահամալիրի տարածքում: Այս տարի Լեհաստանում սգո արարողություն է անցկացվել նաեւ Տերբլինկայի նախկին համակենտրոնացման ճամբարի տարածքում, հաղորդում է newsru.ցօ.il կայքէջը: Հունվարի 27-ին ՄԱԿ-ի շենքում անցկացվել է Հոլոքոսթի մանուկ զոհերի հիշատակին նվիրված հատուկ արարողություն: |