AZG Daily #33, 23-02-2012

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը

ՕԳՆԵՆՔ ԵՐԵԽԱՅԻՆ` ՓՐԿԵԼ ԸՆՏԱՆԻՔԸ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF Հայերեն | Русский | English | Turkish | Arabic 
#013, 2012-01-26 > #014, 2012-01-27 > #015, 2012-01-28 > #016, 2012-01-31 > #017, 2012-02-01
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 28-01-2012



Տեղադրվել է` 2012-01-29 20:57:24 (GMT +04:00)

ՔԼԻՆԹՈՆԻ «ՀԱՄԲՈՒՅՐԸ» ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Մեր ամենամեծ հզորությունը խոսքը չքրեականացնելու մեջ է», հունվարի 26-ին Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարությունում դիվանագիտության զարգացման վերաբերյալ չորս տարին մեկ անցկացվող հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը :

Ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը», Քլինթոնն այդպես է արձագանքել աշխատողներից մեկի հարցին, թե ինչո՞ւ Միացյալ Նահանգները չի ընդունել Հայոց ցեղասպանությունը, եւ արդյո՞ք դրա պատճառն է Միացյալ Նահանգներում ցեղասպանության հասկացության ընդունված սահմանումը, թե՞ Թուրքիայի հետ ունեցած հարաբերությունները, թե ինչպիսի դիրքորոշում ունի Միացյալ Նահանգները Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի առնչությամբ:

«Մարդիկ կարող են ասել գրեթե այն ամենը, ինչ ցանկանում են, եւ մեր երկրում դա իրականում այդպես է», շարունակել է Քլինթոնըՙ հավելելով. «Ինչ վերաբերում է այլ պետություններին, ներառյալ Ֆրանսիայի նման մեր մոտ բարեկամ եւ դաշնակցին, ապա այդ պետություններում գործում են այլ ստանդարտներ, այս երկրներն ունեն այլ պատմություն, սակայն հուսով եմ, որ մենք երբեք չենք ընտրելու խոսքը քրեականացնելու ուղին»:

«Իմ կարծիքով, Միացյալ Նահանգների կառավարությունը ճիշտ դիրք է զբաղեցնում այս հարցում, քանի որ, անկախ այն բանից, թե որքան զարհուրելի կարող են լինել իրադարձությունը եւ դրա հետեւանքով առաջացող հույզերը, կարծում եմՙ պատմական խնդիրները լուծելու համար կառավարությանը տրված իշխանության օգտագործումը բացում է մի դուռ, որով անցնելը շատ վտանգավոր է», ասել է Քլինթոնը:

ԱՄՆ պետքարտուղարի ներկայացմամբ, նման խնդիրների քննարկման համար հարթակ են գիտական շրջաններն ու հաղորդակցության բաց տարբերակները, որոնց շրջանակներում էլ, ըստ Քլինթոնի հույսի, կարգավորվելու են նշված խնդիրները:

«Վերջ ի վերջո, մարդիկ գալիս են եզրակացությունների, որոնք հարգանքի են արժանի, սակայն մենք պետք է խրախուսենք, որ պատմական իրադարձությունների շուրջը վարվող քննարկման որեւէ կողմում գտնվող յուրաքանչյուր ոք մուտք գործի գաղափարների շուկա: Հավաքեք ապացույցներ, առաջադրեք փաստարկներ եւ պատրաստ եղեք քննարկմանը մասնակցելուՙ սա հենց այն է, ինչ, կարծում եմ, պետք է տեղի ունենա նաեւ այս հարցի շուրջը», եզրափակել է Քլինթոնը:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 28-01-2012


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012 ver. 1.3
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua