AZG Daily #33, 23-02-2012

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը

ՕԳՆԵՆՔ ԵՐԵԽԱՅԻՆ` ՓՐԿԵԼ ԸՆՏԱՆԻՔԸ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF Հայերեն | Русский | English | Turkish | Arabic 
#013, 2012-01-26 > #014, 2012-01-27 > #015, 2012-01-28 > #016, 2012-01-31 > #017, 2012-02-01
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 28-01-2012



Միջազգային

Տեղադրվել է` 2012-01-29 20:57:24 (GMT +04:00)

ԱՎԱԳ ԵՂԲԱՅՐԸ ԴԺԳՈՀ Է ԿՐՏՍԵՐԻՑ

Հ. ՉԱՔՐՅԱՆ

Ադրբեջանցի հրոսակի հակազդեցությունը Ֆրանսիայինՙ չի բավարարել թուրքերին

«Ազգի» նախորդ համարներում Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերություններին անդրադառնալիս, նկատի ունենալով թուրք-ադրբեջանական տարաձայնությունները, գրել էինք, որ «մեկ ազգՙ երկու պետություն» կարգախոսը գործում է այն դեպքում, երբ խնդրո առարկա են դառնում հայերը, Հայաստանն ու Ղարաբաղը: Այսինքն, հայատյացությունն է պայմանավորում մեկ ազգի երկու պետության համերաշխությունը:

Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականցնող օրինագիծը սակայն ցույց տվեց, որ թուրք-ադրբեջանական համերաշխությունը ճեղքվածք է տալիս, նույնիսկ հայատյացության երկուստեք դրսեւորումները դա չեն փակում: Դրա վառ ապացույցը «Ո՞ւր մնացիր, ազերի եղբայր» վերնագրով կառավարամետ «Ենի շաֆաքի» հոդվածն էր: Այս հոդվածը թուրքական թերթում հրապարակվել էր հունվարի 17-ին, այսինքն Սենատում ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությունից առաջ:

Քվեարկությունից հետո էլ, հունվարի 24-ին համանման հոդվածով հանդես եկավ «Եվրոնյուզի» թուրքական տարբերակ «Աբհաբեր» կայքէջը, որի հոդվածը հրապարակվել է «Հակազդեցություն են առաջացնում Ադրբեջանի թուրքական քաղաքականությունն ու Ֆրանսիայի հետ հարաբերությունները» վերնագրով:

Ահա թե ինչ է գրված. «Մինչ Թուրքիան ամենադժվարին օրերին շարունակում էր կատարել «եղբայրությունից» բխող իր պարտականությունները, Բաքվի վարչակարգը վերջին տարիներին սկսել է ավելի ու ավելի մենակ թողնել Անկարային:

Հեյդար Ալիեւի մահից հետո իշխանության եկած նրա որդի Իլհամ Ալիեւը վերջին երկու տարիներին պարզապես սառը պատերազմ սկսեց Անկարայի դեմ: Շեհիդների պուրակում թուրքական դրոշներն իջեցնելու, երկրում սովորող ուսանողներին եւ աշխատող Թուրքիայի քաղաքացիներին առօրյա կյանքում անընդմեջ դժվարություններ հարուցելու գայթակղությունից չխորշող Բաքվի վարչակարգը Ֆրանսիայում, այսպես կոչված, ցեղասպանության օրինագծի ընդունման ընթացքում նախընտրեց նկատելիորեն բարձրացնել հարաբերությունների մակարդակը Փարիզի հետ:

Քանի դեռ Թուրքիան ԱՄՆ-ի եւ Եվրոմիության ճնշումներին ենթարկվելու գնով շարունակ փակ է պահում Հայաստանի հետ սահմանը, Բաքվի վարչակարգը Ֆրանսիայի հետ բարեկամության խմբի նախագահի պաշտոնը հանձնելով Իլհամ Ալիեւի տիկնոջՙ Մեհրիբան Ալիեւային, պարզապես խոր հիասթափություն էր պատճառում Անկարային: Ըստ դիվանագիտական շրջանակների, Ֆրանսիայում շրջանառվող հայկական օրինագծի դեմ գեթ մեկ քայլ չկատարած Ալիեւի վարչակարգի այս վերաբերմունքը շարունակվում է դրսեւորվել վերջին երկու տարիներին, իսկ արտգործնախարարությունը ջանք է գործադրում, որ հասարակությունը տեղեկացված չլինի այդ մասին: Կառավարամետ թերթերը փոքրատառ լուրերով շրջանցում են հայկական խարդավանքները: Մինչդեռ, հակառակ Ֆրանսիայի նկատմամբ Ադրբեջանի հիացմունքին, Նիկոլա Սարկոզին Ղարաբաղի հարցում պաշտպանում է Հայաստանի դիրքերը: Դրանով հանդերձ Ադրբեջանը հարկ չի համարում Մինսկի խմբի համանախագահող Սարկոզիին ասել, որ հետքայլ կատարի, որովհետեւ արդեն անկողմնակալ չէ:

Ադրբեջանի հակաթուրքական գործունեությունը այս ամենով չի սահմանափակվում: Երբ Ռուսաստանում Պուտինի վարչակարգը, հաշվի առնելով Թուրքիայի հետ հարաբերությունների հեռանկարը, մեծ մասշտաբի զեղչեր է անում բնական գազի սակագներում, եղբայրական Ադրբեջանը ե՛ւ գներն է ավելացնում, ե՛ւ հարյուրավոր միլիոն դոլարի վնաս է պատճառում Թուրքիային: Մինչ Բաքվի վարչակարգը ամեն տարի միլիոնավոր դոլարներ է շահել Բաքու-Ջեյհան նավթատարից, Թուրքիան 150 մլն դոլարի վնաս է կրել: Այս ճեղքվածքը փակելու համար Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը շարունակում է երկկողմ բանակցություններ վարել ադրբեջանցիների հետ»:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 28-01-2012


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012 ver. 1.3
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua