EPP-Ն ԹՈՒՐՔ ՊԱՏՎԻՐԱԿԻ ՆԱՄԱԿՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԻԱՅՆ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ Ա. Հ. Եվրոպայի խորհրդի Եվրոպական ժողովրդական կուսակցություն քաղաքական խումբը (EPP), որին մասնակից է նաեւ հայաստանյան պատվիրակ Զարուհի Փոստանջյանը, ԵԽԽՎ ստրասբուրգյան նստաշրջանի ընթացքում իր հանդիպումներում ծանոթացել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության ղեկավարի` բոլոր քաղաքական խմբերին ուղղված նամակին: Խոսքը վերաբերում է Ֆրանսիայի Սենատում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի առնչությամբ թուրք պատվիրակի խնդրանքին` Եվրոպայի խորհրդի քաղաքական խմբերի կողմից որեւէ մեկնաբանություն կամ գնահատական հնչեցնելուն: Ինչպես «Ազգին» տեղեկացրեց Զարուհի Փոստանջյանը, իր քաղաքական խմբում գրությունն ընդունել են ի գիտություն, բայց որեւէ քննարկում այդ առնչությամբ չի եղել: Ավելին, Զարուհի Փոստանջյանի հավաստիացմամբ, այդպիսի քննարկում չի էլ նախատեսվում: |