ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՏԱՏԱՄԻ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ 10 ՁՅՈՒԴՈՅԻՍՏՆԵՐ Այսօր Թբիլիսիում մեկնարկում է ձյուդոյի տղամարդկանց աշխարհի գավաթի հերթական փուլը: Հայաստանից Վրաստանի մայրաքաղաքում տատամի դուրս կգան 10 ձյուդոյիստներՙ Արթուր Վարդանյանը, Գրիգոր Իվանյանը, Դավիթ Մկրտչյանը (բոլորն էլՙ 60 կգ), Արթուր Երանոսյանը, Փայլակ Վարդազարյանը, Տիգրան Վարոսյանը (բոլորն էլՙ 66 կգ), Արտյոմ Բաղդասարյանը, Անդրանիկ Չափարյանը (երկուսն էլՙ 81 կգ), Հակոբ Առաքելյանը (100 կգ) եւ գերծանրքաշային Ազատ Աբրահամյանը: Գայանե Հարությունյանն (48 կգ) ու Ժաննա Ստանկեւիչը (57 կգ) կմասնակցեն Սոֆիայում կայանալիք աշխարհի գավաթի փուլին: Թբիլիսիի մրցաշարից հետո Հայաստանի առաջատար 4 ձյուդոյիստներըՙ Հովհաննես Դավթյանը (60 կգ), Արմեն Նազարյանը (66 կգ) եւ վերը նշված 2 ձյուդոյիստուհիները կմասնակցեն փետրվարի 4-ին Փարիզում կայանալիք «Մեծ սաղավարտի» մրցաշարին: |