2012թ. հունվարի 23-ը, երբ ընդունվեց վերոնշյալ օրենքը, հետայսու կխորհրդանշի ցեղասպանությունների ճանաչման եւ նրանց ժխտման դատապարտման նոր փուլի սկիզբ եւ որպես այդպիսին էլ կմտնի պատմության տարեգրություններում: Այդ օրը ալեկոծված էին Հայաստանը, Թուրքիան, Ֆրանսիան, ինչպես նաեւ եվրոպական եւ ոչ միայն եվրոպական բազմաթիվ երկրներ, ցեղասպանագետները, քաղաքագետները, պետական եւ հասարակական գործիչները, ոմանք հույսերով, իսկ ...
Հենց այն հանգամանքը, որ ընթացիկ տարում դա պաշտոնական առաջին նիստն էր, այն էլ շրջանառվող ասեկոսեների հորձանուտում, ինտրիգային իրավիճակ եւ հետաքրքրություն էր ստեղծվել նախագահական պալատում երեկ երեկոյան տեղի ունեցած իշխող կոալիցիայի հանդիպման շուրջը: Ոչ պաշտոնական տեղեկություններով նիստին մասնակցում էինՙ ՀՀԿ-ից հանրապետության նախագահ եւ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ ...
Գոհունակությամբ տեղեկացանք, որ որոշ մարդկանց կողմից Մ. Նահանգների Արեւմտյան շրջանի ՌԱԿ Շրջանային վարչության եւ Թեքեյան մշակութային միության Կենտրոնական վարչության միջեւ հրահրված հակասություններն օրերս հարթվել են եւ կողմերը հունվարի 18-ին պաշտոնապես հետ են վերցրել իրենց դատական հայցերը միմյանց դեմ: Վեճը սկիզբ էր առել Կալիֆոռնիայի Ալտադենա քաղաքում գտնվող «Պեշկեթուրյան» կենտրոնի շուրջը տիրող ...
Իջեւանի զինկոմիսարիատից բանակ զորակոչված ժամկետային զինծառայող շարքային Փայլակ Շահնազարյանը մահացել է հունվարի 27-ին ԼՂՀ զորամասերից մեկի մարտական դիրքում ստացած հրազենային մարմնական վնասվածքից: Ըստ «Ազգ»-ի տեղեկությունների, նույն զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Խաչատուր Սարգսյանը դիրքերում ատամի մածուկ է լցրել հերթապահության ժամանակ քնած Շահնազարյանի դեմքին: Քնած ժամկետային զինծառայողը արթնացել է, բարկացել, հայհոյելիս հիշել ...
Մայր աթոռից տեղեկացանք, որ Վեհափառ հայրապետ Գարեգին Երկրորդը երեկ մեկնել է Ֆրանսիա եւ Անգլիա, որտեղ հանդիպումներ է ունենալու Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների ու թեմական վարչությունների հետ:
ՀԱԿ-ի խնդիրը, ինչպես, ի դեպ, եւ մյուս քաղաքական ուժերինը, այս պահին այն է, որ անընդհատ իր անվան շուրջը հետաքրքրություն ստեղծի, որպեսզի իրենից հիասթափվածներն, այնուամենայնիվ, աչքի տակով հետեւեն ՀԱԿ-ի գործողություններին, ու ով գիտե, այլ ուժերին որ սրտները չկպնի` մի օր ընտրություններից առաջ կրկին ձգվեն դեպի ՀԱԿ-ը: Ահա եւ ՀԱԿ-ն էլ պարբերաբար ...
Թուրքիայի արտգործնախարարությունը հերքել է այն հաղորդումները, թե Անկարան մտադիր է ստանձնել պաղեստինյան «Համաս» արմատական կազմակերպության ֆինանսավորումը: Այդ մասին հաղորդում է թուրքական Today՛s Zaman թերթը:
Թուրքիայում որոշ, ու ինչը հատկանշական է` կառավարական շրջանակներ իզուր են «վիրավորվել» Ադրբեջանից, որ վերջինս «եղբայրավայել չարձագանքեց Սենատի որոշմանը»: Մարդիկ հսկայական միջոցներ են ներդրել Ֆրանսիայում ադրբեջանական ներկայացվածություն ապահովելու, «ԼՂ-ի մասին ֆրանսիացի հասարակության ճշմարտությունը պատմելու» համար: Անձամբ Մեհրիբան Ալիեւան անձնական ներդրումներ ունի Լուվրի թանգարանին, որի շնորհիվ էլ, թերեւս, նախագահ Սարկոզին նրան եւ ...
«Մենք պետք է պատրաստենք մեր ժողովուրդներին խաղաղության, այլ ոչ թե պատերազմի: Ադրբեջանը հակառակն է անում», վստահության միջոցների եւ փոխադարձ շփումների առումով իրավիճակի մասին խոսելիս հունվարի 28-ին հայաստանյան մի շարք հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը :
Իրանի դեմ ԵՄ պատժամիջոցների ձեռնարկումը որեւէ լավ բանի չի հանգեցնի, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ Ավստրալիայի Օկլենդ քաղաք ժամանելուց հետո:
Այս տարի լրանում է Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունեության 10-րդ տարին, որի առթիվ երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ընացքում Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության նորանշանակ դեսպան Քեթրին Լիչը ներկայացրեց հոբելյանական տարվա ընթացքում տեղի ունեցող միջոցառումների մասին: Քեթրին Լիչը սկզբում ասաց. «Միացյալ թագավորությունը ամբողջ աշխարհում մեծ նշանակություն ունի, երբ խոսքը ...
Դավոսի տնտեսական ֆորումից շաբաթներ առաջ Բաքվի լրատվամիջոցները ծանուցել էին, թե այդ ընթացքում նախատեսվում է «պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան բարձրաստիճան հյուրերին կծանոթացնի ադրբեջանական խոհանոցին»:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոն` իր նոր կազմով հունվարի 27-ին գումարած անդրանիկ նիստում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել էր նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ հատուկ հանձնաժողովի հետագա հնարավոր աշխատանքին:
Օղակաձեւ այգի, Դալմայի այգիներ, Գետառ, Ուսանողական այգի: Թվարկվածներից այսօր ոչինչ չի մնացել: Դրանց տեղերում սրճարաններ են, ռեստորաններ ու խանութներ: Մայրաքաղաքի կենտրոնում քիչ թե շատ պահպանված միակ կանաչ տարածքը, որ գտնվում է Մաշտոց-Կողբացի փողոցներում, շուտով կարժանանա վերը թվարկված հանրային տարածքների ճակատագրին: Նախաձեռնությունն ու որոշման թույլտվությունը Երեւանի քաղաքապետարանինն է: Ընտրվելով Երեւանի քաղաքապետՙ ...
«Ամերիաբանկի» զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը երեկ ներկայացրեց բանկի գործունեության 2011-ի արդյունքները, նշելով, որ ռազմավարական նպատակները կատարվել են: Մասնավորապես, բանկի ակտիվները կազմել են 201,4 մլրդ դրամՙ աճելով 32 տոկոսով կամ 48,4 մլրդ դրամով, պարտավորությունները կազմել են 166,3 մլրդ դրամ` աճելով 38 տոկոսով, կապիտալը աճել է 9,1 ...
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է հերթական այցով Հայաստանում գտնվող Հարավային Կովկասում Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի գլխավորած պատվիրակությանը:
Հանրությունը ծանոթ է 2011 թ. դեկտեմբերի 1-ին Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցության եւ Արմենական-ՌԱԿ-ի միջեւ կնքված հուշագրին, որով երկու կուսակցությունների միջեւ սկիզբ դրվեց միավորման գործընթացին:
Հարուստ եւ աննկարագրելի երեւակայությամբ, գունային անկրկնելի համադրությամբ, բովանդակային խոր ներթափանցումով ստեղծված շուրջ վեց տասնյակ յուղաներկ, մատիտանկար, նաեւ քանդակագործական աշխատանքներ հունվարի 27-ին հյուրընկալվել էին Թբիլիսիի Հայ արվեստի տան Գալուստ Գյուլբենկյան սրահի պատերի ներսում: Թբիլիսահայ տաղանդավոր գեղանկարիչ Ժան Խաչի (Վարուժան Խաչատուրովի) հետմահու անհատական ցուցահանդեսը, որ կազմակերպել էին Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմին ...
Հայերը, թերեւս, աշխարհագրորեն ամենատարածված ժողովուրդներից են, եւ դրա համար պատմական ընթացքը, կյանքի հանգամանքները, սոցիալ-տնտեսական եւ այլեւայլ պատճառներ բավարար են, իսկ գուցե՞ աստանդականի հոգի ունի մեր ժողովուրդը. հեքիաթի կրտսեր արքայազնի պես մի օր դուրս է գալիս իր տանիցՙ բախտ որոնելու: Այդպեսՙ միշտ: 1915-ից հետո, երբ նրան ստիպեցին թողնել հազարամյակների բնօրրանը, ամիսներ ...
Հունվարի 29-ին Փարիզի Ալֆորիլ շրջանի հայկական Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցում Տիրայր քահանա Գլըճյանի նախագահությամբ տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն: Ուղիղ 29 տարի առաջՙ հունվարի 29-ին Թուրքիայում մահապատժի ենթարկվեց ԱՍԱԼԱ-ի ֆիդայիներից` Լեւոն Էքմեքջյանը. այս մահապատիժը Թուրքիայում իրականացված վերջին մահապատիժն էր:
Վրաստանի 13 շրջանների շուրջ 150 հայկական դպրոցներն այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, բացի այբբենարաններից եւ կից աշխատանքային տետրերից, կստանան նաեւ ուսումնամեթոդական եւ գեղարվեստական գրականություն: Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության կայքէջի համաձայն, նախարարության կողմից Վրաստան են առաքվել ուսումնական գրականություն եւ ուսումնաօժանադակ նյութերՙ տեղի հայերեն ուսուցմամբ հանրային դպրոցների համար:
Հունվարի 29-ին Չիլիի տարածքումՙ ամերիկյան մայրցամաքի ամենահարավային կետը համարվող Պուերտո Վիլյամս բնակավայրում, որի բնակչությունն ընդամենը 2500 մարդ է, բացվել է «Հայաստան» անվանումը կրող հրապարակ եւ զետեղվել Հայաստանից բերված խաչքար: Ինչպես տեղեկացնում է արտգործնախարարությունը, Պուերտո Վիլյամսին հայկական խաչքար նվիրելու գաղափարը պատկանում է արգենտինահայ գործարար, «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանին:
Հայոց բանակի 20-ամյակի առթիվ հունվարի 26-28-ը համաքաղաքային ու մարզային հանդիսություններ էին կազմակերպվել նաեւ Գյումրի քաղաքում: Դրանցից առաջինը Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի ունեցած տոնական համերգն էր, որին հրավիրվել էին բանակի կազմավորման ու կայացման գործում ավանդ ունեցող ազատամարտիկներ, զինծառայողներ, Գյումրիում գործող զորամասերի հրամանատարներ: Տոնի առթիվ շնորհավորանքի խոսք ասացին ...
Ուրբաթ օրը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ սկսվեց եւ ավարտվեց սփյուռքահայ Ժորժ Թոմասսյանի ներկայացուցիչների կողմից ներկայացված բողոքի դատական քննությունը: Գնալով օր օրի շատանում է սփյուռքահայերի նկատմամբ թույլ տված օրինախախտումների, չարաշահումների, կոռուպցիոն եւ այլ նմանատիպ արարքներով հարուցված քաղաքացիական եւ քրեական բողոքների թիվը դատարաններում: ...
Լեւոն Արոնյանի տպավորիչ հաղթանակով ավարտվեց շախմատի Վեյք Ան Զեեի մրցաշարը, որը բավականին ուժեղ կազմ ուներ: Այն ՖԻԴԵ-ի 21-րդ կարգի էր: Համաշխարհային շախմատի էլիտայից փաստորեն բացակայում էին միայն աշխարհի ներկայիս չեմպիոն Վիշվանաթան Անանդն ու Վլադիմիր Կրամնիկը:
Կազանում անցկացված թհեքվոնդոյի Եվրոպայի առաջնությունում գերազանց ելույթ ունեցավ 80 կգ քաշային Արմեն Երեմյանը: Նա ոչ միայն նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, այլեւ Լոնդոնի ամառային օլիմպիադայի ուղեգրի արժանացավ: Արմանը դարձավ հայաստանցի 12-րդ մարզիկը, որն իրավունք ստացավ մասնակցելու օլիմպիական խաղերին: Փորձառու մարզիկն ինքն իրեն հիանալի նվեր մատուցեց ծննդյան 26-ամյակի առթիվ:
Հայկական բանակի կազմավորման 20-ամյա հոբելյանին հիանալի նվեր մատուցեց ՀՀ զինված ուժերի N զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ Ռուբիկ Միքայելյանը: «Գրանդ Սպորտ» մարզահամալիրում Ռուբիկը արտակորման նոր ռեկորդ սահմանեց: Նա 4 ժամ 35 րոպեում 7550 արտակորում կատարեց: Այդ ցուցանիշը գերազանցում է անցյալ տարվա սեպտեմբերի 21-ին սահմանած անձնական ռեկորդը (6500 արտակորում):
Մոսկվայի շախմատի փառատոնում կայացել են մեկնարկային 2 տուրերի հանդիպումները: Կանանց մրցաշարում Լիլիթ Գալոյանը վաստակել է 1,5 միավոր: Նա մեկնարկային տուրում ոչ-ոքի խաղաց Քսյու Հուահուայի հետ, ապա հաղթեց Ալիսա Գալիմզյանովային: Եվգենիա Դոլուխանովան մեկնարկում պարտվեց Քսյիան Հուանգին, 2-րդ տուրում հաղթեց Ալյոնա Բուրմիստրովային:
Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի Հայաստանի ֆեդերացիայի ուժեղագույն թիմը, որի կազմում էին Գարեգին Ունուսյանը, Լեւոն Մովսիսյանը, Հովհաննես Մարտիրոսյանն ու Սուրեն Ստեփանյանը, մասնակցելով Իրանի միջազային մրցաշարին, հաջողությամբ նվաճեց այդ երկրի ամենաբարձր լեռանՙ Դեմավենդի գագաթը (5671 մ): Ընդ որում, մրցաշարին մասնակցող 216 լեռնագնացներից միայն Հայաստանի քառյակը եւ Իրանի հավաքականի մի քանի անդամներ կարողացան ...
Ջիբրալթարի շախմատի մրցաշարի 6 տուրից հետո Սերգեյ Մովսիսյանն ու Վարուժան Հակոբյանը 4,5-ական միավորով առաջատարների խմբում են: Վերջին 3 տուրերում Մովսիսյանը հաղթեց Արթուր Յուսուպովին ու Աննա Զատոնսկիխին, պարտվեց Նանա Ձագնիձեինՙ առաջին անգամ անհաջողության մատնվելով մրցաշարում:
Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը նվաճեց Ֆիշերի շախմատի վարկածով Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: Երեւանում անցկացված Ֆիշերի շախմատի ՀՀ 2-րդ առաջնությունում Մելքումյանը 7 հնարավորից վաստակեց 6 միավոր: 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրին Զավեն Անդրեասյանը (5 միավոր) եւ Լեւոն Բաբուջյանը (4): Հիշեցնենք, որ անցյալ տարի այս մրցաձեւում ուժեղագույնն էր ճանաչվել Տիգրան Պետրոսյանը: