«Ինձ համար այլեւս անընդունելի է ասել, թե բոլոր երկրների բանակներում էլ տեղի են ունենում պատահարներ, ինձ համար այլեւս անընդունելի է «բանակը հասարակության հայելին է» արտահայտությունը: Մենք ձգտելու ենք այնպիսի աշխատանք իրականացնել, որպեսզի մաքրենք այն ճանապարհը, որով հասարակությունից գողական, փողոցային բարքերը մուտք են գործում բանակ, որովհետեւ բանակում իրավիճակը` կանոնադրական համապատասխան պայմանները, ...
Դեռեւս նախորդ շաբաթավերջին ֆրանսիացի թուրքամետ պատգամավոր Նատալի Գյուլենի` հունվարի 23-ին ֆրանսիական Սենատում ընդունված ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրենքը սահմանադրական դատարան բողոքարկելու նախաձեռնությունը հավաքել էր զգալի պակաս, քան պահանջվող 60 ստորագրությունն է:
«Հայհիդրոմետ» ծառայությունից «Ազգը» տեղեկացավ, որ հանրապետության տարածքում փետրվարի առաջին օրերին կշարունակվեն տեղումները: Ջերմաստիճանը հատկապես գիշերային ժամերին կնվազի 8-12 աստիճանով: Փետրվարի 3-5-ը կդիտվի մառախուղ, քամու ուժգնացում մինչեւ 15-20 մ/վրկ, լեռներում եւ լեռնանցքներում սպասվում է բուք: Ամենացածր գիշերային ջերմաստիճան կգրանցվի Շիրակումՙ -18-23ՙ մինչեւ փետրվարի 5-ը ներառյալ:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` այս տարվա հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը, ընթացիկ հաշվառմամբ (2001 թ. մարդահամարի հիմքով վարվող), կազմել է 3 մլն 274.3 հազ. մարդ: Այդ թվում` քաղաքային բնակչության թիվը կազմել է 2 մլն 096.0 հազ., գյուղականը` 1 մլն 178.3 հազ. մարդ: Հունվարի դրությամբ հայաստանի բնակչության ...
«Ազգը» երկու հրապարակում էր նվիրել Աբովյան փողոցի 5 հասցեում մայթը տարիներ շարունակ ցանկապատով փակելուն, որի առնչությամբ քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը խոստացել էր երկու օրվա ընթացքում ապամոնտաժել ցանկապատը եւ մայթը վերադարձնել քաղաքացիներին: Պարզվում էՙ ցանկապատը դեռ իր տեղում է, իսկ պրն Սարգսյանը չի շտապում իր խոստումը կատարել: Սպասում ենք:
Մերձավոր եւ Միջին Արեւելքը հակասություններով թերեւս աշխարհի ամենաբարդ տարածաշրջանն է: «Արաբական գարունը» էլ ավելի բարդացրեց իրավիճակը: Չնայած իշխանափոխությանը Թունիսում, Եգիպտոսում եւ Լիբիայում ոչ մի կերպ չի հաստատվում իշխանափոխությունից ակնկալվող խաղաղությունը, կայունությունն ու ժողովրդավարությունը: Արեւմուտքի օրհնությամբ շարունակվում են խռովությունները Սիրիայում:
Ժ. Վ. Սիրապյանը ծնվել է Թուրքիայում: Ֆրանսիան բացահայտել է Ստամբուլի Մխիթարյան հայրերի մոտ սովորելիս: Ամերիկյան համալսարանում ուսանել է հումանիտար գիտություններ:
Այդ մասին, ինչպես հունվարի 29-ին կայքէջում նշել էր CNN-Turk-ը, «Ժողովրդի ձայն» կուսակցության Անկարայի վարչության նիստում, որին մասնակցել է նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, հայտարարել է քաղաքական այս կազմակերպության նախագահ Նուման Քուրթուլմուշը :
Դժվար է պատկերացնել, որ արտաքին քաղաքական զարգացումներին հետեւող որեւէ մեկը կարող է այնպիսի համառությամբ եւ անգրագետ ներկայանալով պահանջներ ներկայացնել, ինչպես դա արվում է ադրբեջանական ու թուրքական որոշ դրդիչների կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբում այս կամ այն համանախագահող երկրի առնչությամբ ինչ-որ բան փոխելու ցանկությամբ:
Կորեայի Հանրապետության նախագահ Լի Պեն Բակը պաշտոնական այցով Թուրքիայում կլինի փետրվարի 4-7-ը: Ուղեւորության շրջանակներում քննության կառնվի ատոմային էլեկտրակայանի շինարարության ոլորտի համագործակցությանը վերաբերող համաձայնագիրը: Այդ մասին հաղորդում է newsru.co.il կայքէջը:
Ի դեմս Մեհմեդ Ալի Բիրանդի հարեւան երկրում նոր «թշնամի» են հայտնագործել: Բայց մենք չէինք ցանկանա խորամուխ լինել Բիրանդ-ադրբեջանական մամուլ բանավեճի «սահանքներում»: Իրենց խնդիրն է` ինչ եւ ինչպես են ասում, եւ ով է արդարացի, ով` ոչ: Կարծում ենք` երկու կողմն էլ առնվազն կեղծում են Թուրքիա-Ադրբեջան տարաձայնությունների իրական պատճառների հարցում:
Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը համամիտ չէ այն տարեթվին, որով պաշտոնապես նշվում է ԼՂՀ մայրաքաղաքի տարիքը: Նրա խոսքով, 1923 թվականին քաղաքն ընդամենը վերանվանվել է Ստեփան Շահումյանի անունով, իսկ մինչ այդ, սկսած Վաչագան Բարեպաշտ թագավորի ժամանակներից, բնակավայրը կոչվում էր Վարարակն: Այս տեսակետը նա հայտնել է իր պաշտոնավարման հարյուր ...
Ակումբային քաղաքական գործունեությունն իր բարձրակետում է` երեկվա ակումբայիններից մեկ զույգ` ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանն ու ՀԺԿ-ական Գրիգոր Հարությունյանը լրագրողների խնդրանքով խոսելով իրենց ներկայացրած ուժերի համամասնական ցուցակների կազմության մասին, որոշ ճշգրտումներ արեցին: Մինասյանը նշեց, որ ՀՀԿ համամասնական ցուցակում (ինչպես ի դեպ նաեւ մեծամասնական ընտրակարգով առաջադրվածների դեպքում) ավելի շատ քաղաքական գործիչների վրա է ...
2012-ի գերակայությունները ներկայացնելու հերթը երեկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանինն էր: Նա նշեց իր ղեկավարած նախարարության երեք այդպիսի գերակայություններ` բազմաստիճան կենսաթոշակային համակարգի, ինտեգրացված սոցիալական ծառայությունների համակարգի ենթակառուցվածքների ներդրում եւ երեխաների իրավունքների պաշտպանության ծրագիր:
Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` լրագրողների հավատարմագրման կարգն ընդունող նիստից հետո ԿԸՀ անդամ Տաթեւ Օհանյանը լրագրողներին ասել է, թե նոր կարգով լրագրողները կարող են եւ լուսանկարել եւ տեսագրել ընտրողների քվեները հաշվելու գործընթացը: Ընտրական հանձնաժողովների նիստերին կարող է մասնակցել լրատվամիջոցից մեկ լրագրող (հեռուստաընկերություններից` նաեւ մեկ օպերատոր): Լրագրողներին հավատարմագիր է տրվելու մեկ տարի ...
Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովն այսօրվա նիստում պետք է քննարկի եւ եզրակացություն տա «Ժառանգության», ՀՅԴ-ի եւ նրանց միացած ԲՀԿ-ի առաջարկին` 100 տոկոս համամասնական կարգի անցնելու օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու: Հավանաբար հանձնաժողովականները լսումներին դեմ չեն լինի, սակայն բուն նախաձեռնությանը, հայտնի է, որ ՀՀԿ-ն տեղին եւ ժամանակին չի համարում, իսկ պետաիրավական ...
Ազգային ինքնորոշում միավորումը առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է եւ դա անելու է իր «ողջ ներուժով»: Երեկ լրագրողների հետ հանդիպմանը ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը ներկայացրեց հունվարի 28-ին ԱԻՄ ներկայացուցչական խորհրդի ընդունած հայտարարությունը, որտեղ Ինքնորոշում միավորումը մասնավորապես համոզմունք է հայտնում, որ հայ ժողովրդի առջեւ ծառացած գերագույն խնդիրը Հայաստանի քաղաքացիներին երկրի տեր դարձնելն ...
Մեկ օր առաջ լրատվամիջոցները ստացել էին մի բարձրագոչ հայտարարություն, թե Հայաստանի երիտասարդական շարժումների, նախաձեռնությունների եւ անհատ քաղաքացիների առաջարկությամբ Հայաստանի «Վլադիմիր Պուտին» համազգային երիտասարդական շարժման վարչությունը որոշում է կայացրել հունվարի 31-ին Հայաստանում «Պուտին» ակումբ բացելու մասին: Երեկ այդ ակումբը բացվեց նախապես նշված Մոսկովյան անցուղի-5, Քլաբորատորիա հասցեում: Ակումբը պետք է նաեւ էլեկտրոնային ...
Երեւանի օպերային թատրոնի առաջատար եւ խոստումնալից մեներգչուհիներից է Վարսենիկ Ավանյանը: Ավարտել է Երեւանի պետական կոնսերվատորիան` Սերգեյ Դանիելյանի կուրսը: Մոսկվայում սովորել է Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրայում: 2002 թ. եղել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի մեներգչուհիներից, 2006-ից օպերայի եւ բալետի թատրոնի մեներգչուհիներից է: Կատարել է Փառանձեմի դերերգը Տիգրան Չուխաջյանի ...
Ֆրանսահայ նկարիչ Ռիշար (Խաչատուր) Ժերանյանը միջազգային համբավի հասած արվեստագետ է: Հավասարապես զբաղվել է ե՛ւ գեղանկարչությամբ ե՛ւ գրաֆիկայով: Արվեստի հաջողության գաղտնիքը պարզության մեջ է տեսնում: Նրա արվեստը ամբողջովին երաժշտական մարմնավորում է: Իր կտավներում էլ ցույց է տալիս կյանքի դրական կողմերը:
Հունվարի 15-ին տպել էինք լուրըՙ լոնդոնահայ ազգային-հասարակական գործիչ դոկտ. Անդրեաս Ծուլիկյանի վախճանման մասին: Շաբաթավերջին ստացանք պաշտոնական մահախոսականը, որը հրապարակում ենք ստորեւ
Հունվարի 30-ին Չեխիայի Լիդիցե գյուղի թանգարանային համալիրում տեղի ունեցավ Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը թանգարանային համալիրի տնօրեն Միլոշ Չերվենցիլի եւ պատկերասրահի պատասխանատու, Միջազգային ցուցահանդեսի համակարգող Իվոնա Կասալիցկայի հետ: Հայաստանի դեսպանը նախ ներկայացրեց Հայաստանի դեսպանության գործունեության եւ ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, ...
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու նրա եղբայրները «իրենց խնայողություններով» պատրաստ են գնել Հովհաննես Թումանյանի թիֆլիսյան բնակարանի այն հատվածը, որ պատկանում է վրացի գործարար Արշիլ Լեժավային` հետագայում այն նվիրելու Թբիլիսիի հայ համայնքին: Այս մասին երեկ «Հայացք» ակումբում տեղի ունեցած ասուլիսում տեղեկացրեց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը ` ...
Այսօրվա սպառման վրա հիմնված հասարակության մեջ, որն այնպիսի արժեքներ է հրամցնում, որոնք չեն արտացոլում այն, ինչին դուք հավատում եք, ինչպե՞ս կարող են ծնողները իրենց երեխաներին սովորեցնել ճիշտ արժեքները: Ստորեւ ներկայացնում ենք 10 կետեր, որոնք կօգնեն ձեզ այդ հարցում:
Շախմատի Վեյք Ան Զեեի մրցաշարի ավարտից հետո Լեւոն Արոնյանը հարցազրույց է տվել Chess-news.ru կայքի լրագրող Եվգենի Սուրովին, որը որոշ կրճատումներով ներկայացնում ենք «Ազգի» ընթերցողներին:
Ղազախստանի Ուրալսկ քաղաքում ավարտվեց սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը, որտեղ սամբիստները վիճարկեցին այդ երկրի նախագահ Նորսուլթան Նազարբաեւի անվան մրցանակները: Հայաստանն այդ ստուգատեսում ներկայացնող արցախցի 3 սամբիստներից եւ ոչ մեկին չհաջողվեց կանգնել պատվո պատվանդանին:
Մոսկովյան շախմատային մրցաշարի 3-րդ տուրում Հայաստանի 2 ներկայացուցիչներն էլ հաղթանակ տարան: Լիլիթ Գալոյանը պարտության մատնեց ՖԻԴԵ-ի վարպետ Օլգա Գրիգորեւային, իսկ Եվգենիա Դոլուխանովան հաղթեց Եկատերինա Դյակոնովային: 3 տուրից հետո Լիլիթն ունի 2,5 միավոր, Դոլուխանովանՙ 2:
Ջիբրալթարի շախմատի մրցաշարի 7-րդ տուրը հաջող էր հայ շախմատիստների համար: Սերգեյ Մովսիսյանը սեւերով հաղթեց Ռուբեն Ֆելգաերին, իսկ Գաբրիել Սարգսյանը պարտության մատնեց Մորալես Վալհոնդոյին: Վարուժան Հակոբյանը հաշտություն կնքեց Սալեհ Սալեմի հետ:
Թբիլիսիում անցկացված ձյուդոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում Հայաստանը ներկայացրած 10 ձյուդոյիստներից եւ ոչ մեկին չհաջողվեց մրցանակակիր դառնալ: Առավել հաջող հանդես եկավ մինչեւ 100 կգ քաշային Հակոբ Առաքելյանը, որը գրավեց 7-րդ տեղը: