Եվրոգոտուց սպասվող հնարավոր ճգնաժամի մասին կանխատեսումներն ու ենթադրությունները ավելի հաճախակի են դառնում: Ընդգծվում է այդ գոտու պետությունների լուրջ պարտքային բեռը, որը կարող է նոր ճգնաժամի հիմնական պատճառը դառնալ: Կլինի՞ նոր ճգնաժամ կամ, մեկ այլ տեսակետի համաձայն, նախկին ճգնաժամի նոր ալիք, դժվար է միանշանակ ասել: Ամեն դեպքում, փորձագետները միակարծիք են, որ ...
Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլափփերը , կոնգրեսականներին ներկայացնելով համաշխարհային սպառնալիքների ու վտանգների առնչությամբ գնահատականների զեկույցը, անդրադարձել է նաեւ ղարաբաղյան խնդրին:
Ճիշտն ասած` չէինք կասկածում, որ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովը կողմ կլինի «Ժառանգություն», ՀՅԴ եւ ԲՀԿ խմբակցությունների` 100 տոկոս համամասնական կարգի անցնելու վերաբերյալ խորհրդարանական լսումներ անցկացնելու առաջարկին, քանի որ դրանք ընդամենը լսումներ են: Երեկ պետաիրավական հանձնաժողովի նիստին այդ հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ վերոնշյալ խմբակցությունները ...
Երեկ Արմենական-ՌԱԿ Հանրապետական վարչության դիվանի անդամներից կազմված պատվիրակությունը, գլխավորությամբ Հակոբ Ավետիքյանի, հանդիպում ունեցավ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ: Քաղաքական տարբեր ուժերի հետ խորհրդակցական բնույթի հանդիպումների շրջանակներում կայացած հանդիպումը կողմերին առիթ տվեց քննարկելու ներքաղաքական եւ միջկուսակցական հարցեր: Բնականաբար, կողմերի անդրադարձից չխուսափեց նաեւ խորհրդարանական առաջիկա ընտրությունների թեման. կողմերը միմյանց ներկայացրին ...
Երեկ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում կայացավ կուսակցության խորհրդի նիստըՙ հանրապետության եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ: Քննարկումների արդյունքում որոշվել է ՀՀԿ համագումար կայացնել առաջիկա մարտի 10-ին, շաբաթ օրը:
Փետրվարի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու Երկրապահ կամավորականների միության 9-րդ համագումարը: Քննարկվելիք հարցերի շրջանակը ճշտելու, նաեւ մի քանի կարեւոր խնդիրների վերաբերյալ Երկրապահի դիրքորոշումը պարզելու համար զրուցեցինք ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հետ:
Թուրքիան կարծես թե մեկ ամիս ժամանակ շահեց` գործի դնելու ունեցած-չունեցած միջոցներն ու ազդեցությունը, որպեսզի Ֆրանսիայի Սենատում ընդունված ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրենքը այդպես էլ ուժի մեջ չմտնի, ասել է թե չհասնի Ֆրանսիայի նախագահի ստորագրությամբ վավերացվելու փուլին:
Հունվարի 31-ին Ինդոնեզիայի Պալամբանգ քաղաքում իր յոթերորդ նստաշրջանն ավարտեց Իսլամական համագործակցություն կազմակերպության խորհրդարանական միությունը: Ադրբեջանական 1news.az-ը, մեջբերելով Ստամբուլում տեղակայված Իսլամական համագործակցություն կազմակերպության երիտասարդական ֆորումի հաղորդած տեղեկատվությունը, նշում է. «Իսլամական համագործակցություն կազմակերպության խորհրդարանական միությունը վերահաստատել է, որ սատարում է «Խոջալուի արդարություն» նախաձեռնությանը: Մասնավորապես դեսպան Էլշադ Իսկենդերովը տեղեկացրել է. «Նստաշրջանում արդեն իսկ ...
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի ընտրությունների բաժնի ղեկավարի տեղակալ Նիկոլա Շմիդտի գլխավորած պատվիրակությանը:
Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը բացակայելու եւ կեղծ բժշկական փաստաթուղթ ներկայացնելու պատճառով օրերս աշխատանքից ազատել էր ԱԺ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանին, որը համաձայն չէ այդպիսի պատճառաբանությանը եւ պատրաստվում է դատական կարգով վիճարկել այդ հրամանը: ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների մի խումբ (65 լրագրող), հղում անելով Գ. Պողոսյանի ...
Վարդանյանըՙ 2011-ի գերակա խնդիրների մասինՏրանսպորտի եւ կապի նախարարության 2011-ի գերակա խնդիրները 4-ն են, որոնց երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ նախարար Մանուկ Վարդանյանը : Դրանցից առաջինը Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղու 32 կմ հատվածի շինարարությունն է, որը Երեւան-Այրում ճանապարհը կկրճատի 70-100 կմ-ով: Մանուկ Վարդանյանը հայտնեց, որ կառավարության առաջիկա նիստերից մեկում ...
ՎիվաՍել-ՄՏՍ-ն` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ուրախ է տեղեկացնել, որ ս.թ. փետրվարի 1-ից «Home-Zone Turbo» փաթեթի բաժանորդները միեւնույն ամսավճարի դիմաց ստանում են տասն անգամ ավելի շատ ներառված խոսելաժամանակ, ինչպես նաեւ կրկնակի արագ ինտերնետ:
2012-ի հունվարին 2011-ի հունվարի նկատմամբ գնաճը կազմել է 4,8 տոկոս: Այս ցուցանիշն է հրապարակել ազգային վիճակագրական ծառայությունըՙ ներկայացնելով սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում 2012-ի հունվարին: Ընդ որում, դեկտեմբերի համեմատ գներն աճել են 3,6 տոկոսով:
Ապրելով այլազգիների միջավայրում, նյույորքյան փողոցում ականատես լինելով չինական, պարսկական, հնդկական, հրեական նոր տարիների շքերթինՙ մտովի հարց եմ տալիս. «Ինչո՞ւ մենքՙ հայերս, չենք նշում մեր հայկական նոր տարին եւ չգիտենք թե քանի տարեկան է մեր ազգը»:
Վերջին 15-20 տարիներին` Հայաստանում նեոնատոլոգիային ավելի շատ ուշադրություն է դարձվում, քան մինչ այդ: Առողջապահության նախարարությունը (ԱՆ) հիմա ֆինանսական բավականին մեծ միջոցներ է տրամադրում նեոնատոլոգիային:
Հոլանդիայի Լերդամ քաղաքում նշվել է «Կարոտ» հայկական ժողովրդական պարային համույթի 10-ամյակը: Հանդիսությանը մասնակցել են Նիդեռլանդների Թագավորության եւ հարակից երկրների հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ պատվավոր հյուրեր Հայաստանից եւ ԱՄՆ-ից:
«Ազգը» օրեր առաջ իր ընթերցողներին տեղեկացրել է, որ ՀՀ մշակույթի նախարարության եւ «Սայաթ-Նովա» աշուղական կենտրոնի ջանքերով տոնվելու է միջնադարի գրիչ, մանրանկարիչ, բանաստեղծ, աշուղ Նաղաշ Հովնաթանի ծննդյան 350-ամյակը: Արամ Խաչատրյան համերգասրահի լեփ-լեցուն դահլիճում կայացավ հոբելյանական համերգը: Հնչեցին Նաղաշ Հովնաթանի վերականգնված աշուղական 8 երգերը: Հայ աշուղական արվեստի մնայուն սյուն համարեց պրոֆեսոր ...
Մարդ կա` մարդ է, մարդ էլ կա` «Մեծ փիղ». նկատի ունենալով «Ազգի» նախորդ օրվա հրապարակումը` մյուս «Պուտին» ակումբներին մրցակից «լուրջ հումորով» հունվարի 31-ին բացված այս մի «Պուտին» ակումբի բացման հաղորդագրության վերաբերյալ Facebook-ի իր էջում գրել է հայտնի բլոգեր, Facebook-ի իմ էջում էլ ամենից շատ քննարկումներ ծավալող Տիգրան Քոչարյանը: Վերջինս հաղորդագրությունը ...
Միջազգային ճանաչման արժանացած ֆոտոլրագրող Հարրի Գունտաքճյանը (Կունդակչյան) վերջերս Միավորված ազգերի Դագ Համարշոլդ հիմնադրամի դահլիճում լրագրողների համար տրված ճաշկերույթի ընթացքում վերականգնել է իր ավելի քան երեսուն տարիների վաղեմության բարեկամությունը Հորդանանի թագուհի Նուրի հետՙ նրան նվիրելով 1978-ին արված մի քանի հազվագյուտ լուսանկարներ:
«Ազգը» օրեր առաջ մանրամասն ներկայացրել էր, թե ինչպես վաղամեռիկ մեր մեծ բանաստեղծ Պետրոս Դուրյանի գանգոսկրերը ժամանակին բերվել էին Երեւան ու տասնամյակներ պահվում են Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում:
Գիտությունների ազգային ակադեմիայի տեղեկատվական-վերլուծական կենտրոնից տեղեկացանք, որ երեկ Ակադեմիայի նախագահության նիստում տեղի է ունեցել ԳԱԱ-ի 3 ինստիտուտների տնօրենների ընտրություն:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին հրավիրվել է ՌԴ պրեմիեր լիգայի առաջնության մասնակից Մոսկվայի «Դինամո»: Վերջինս պատրաստվում է 1,5 տարվա պայմանագիր կնքել անվանի դարպասապահի հետ: 37-ամյա Բերեզովսկին, որ հանդես է գալիս մերձմոսկովյան «Խիմկիի» կազմում, արդեն խզել է պայմանագիրը նախկին ակումբի հետ ու գտնվում է Մոսկվայում: «Դինամոյում» փորձառու դարպասապահը պետք ...
Ջիբրալթարի շախմատի մրցաշարի ավարտից 2 տուր առաջ Սերգեյ Մովսիսյանն ու Վարուժան Հակոբյանը հավակնում են հաղթողի կոչմանը: 8-րդ տուրում Մովսիսյանը հաշտություն կնքեց Գոպալի հետ, իսկ Հակոբյանը հաղթեց Ֆելիպե Էլ Դեբսին: Հայ շախմատիստները վաստակել են 6-ական միավոր ու 12 գրոսմայստերների հետ հետապնդում են առաջատարներին: Գաբրիել Սարգսյանը 5 միավորով 44-րդ տեղում է: Գաբրիելը ...
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մարզչական խորհրդի որոշմամբ տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Կարլ Բարդակյանը: Վերջինիս գլխավորությամբ Լոս Անջելեսի բասկետբոլի տղամարդկանց թիմն անցյալ տարի դարձել է Համահայկական խաղերի չեմպիոն: Բասկետբոլի ֆեդերացիան հաշվի է առել Բարդակյանի նվաճումը Համահայկական խաղերում, ինչպես նաեւ ԱՄՆ-ում ձեռք բերած մարզչական հարուստ փորձը: Այս մասին տեղեկացանք բասկետբոլի ...
Մոսկվայում ընթացող շախմատային փառատոնի 4-րդ տուրում հայ շախմատիստուհիներից միայն Լիլիթ Գալոյանն անհաջող հանդես եկավՙ պարտվելով Էլմիրա Միրզոեւային: Դա Լիլիթի անդրանիկ պարտությունն էր: Եվգենիա Դոլուխանովան հաղթեց Սաբինա Իբրահիմովային, Մարինե Գրիգորյանը պարտության մատնեց Վալենտինա Շակունին, իսկ Կարինա Համբարձումովան առավելության հասավ Եկատերինա Կինեւայի նկատմամբ: