Իրանի նկատմամբ ռազմական գործողություններ սկսելու հանգամանքը կարող է պայթեցնել ողջ Կովկասը, ընդ որում, ամենից առաջ անկայունության մեջ կհայտնվեն Իրանի հարեւան երկրները, այս տարածաշրջանում առկա հակամարտություններն էլ «կտաքանան», տարածաշրջանը կկանգնի Իրանից փախստականների լրջագույն հոսքի խնդրի առաջ` չհաշված տնտեսական առումով հնարավոր սառեցումներն ու բարդությունները: Իրանի դեմ ագրեսիա ձեռնարկելու դեպքում հարկ կլինի նկարագրվող ...
Խոսքը Վալերի Բուայեի մասին է: Հունվարի 30-ին, երբ ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի Սենատում ընդունվեց, նա հուզմունքից չէր կարողացել զսպել արցունքները, ապա ոգեւորված բացականչել. «2000-ից ի վեր այս որոշմանն էինք սպասում»:
Այս առաջարկը Օսլոյում դիմումով Նոբելյան նորվեգական հանձնանժողովին են ներկայացրել Շվեդիայի ձախակողմյան կուսակցության եւ «Կանաչների» մի շարք պատգամավորներ: Նրանք դիմումում նշել են, որ Ռագըփ Զարաքոլուն միջազգային ճանաչում ունեցող հասարակական գործիչ է, ինչպես նաեւ մարդու եւ խոսքի ազատության խորհրդանիշ:
Ի՞նչ է կատարվում հայոց քաղաքական դաշտում. կարծես թե առայժմ ոչինչ գոնե այս պահին, բայց քանի որ քաղաքական միավորներն ու նրանց ուղղորդողներն ինկուբատորով այնպես են բազմացրել լրատվական դաշտը, որ սրանք մի բանով, եւ այն էլ` իրենց ստեղծողին հարմար բանով ամեն օր պիտի լցնեն իրենց լրատվամիջոցներն ու ակումբները, ամեն օր օդ պետք ...
Անցած տարի հոկտեմբերի 5-ին կյանքին հրաժեշտ տվեց մեր ժամանակի լավագույն մտավորական ու գրող Կարպիս Սուրենյանը: Իր թողած գրական ժառանգությունը հայ մշակույթի անանց արժեքներից է, իր թողած մարդկային հետքը մեր հոգիներումՙ մեծ հարստություն: «Ազգ»-ի Մշակութային հավելվածի, որի մշտական հեղինակներից էր նա, վաղվա համարը նվիրված է Կարպիս Սուրենյանի լուսավոր հիշատակինՙ իր մտերիմների, ...
Մինչ կառավարության նիստի օրակարգին անցնելը երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ մի քանի կարեւոր հարցերի: Ըստ վարչապետիՙ փետրվարի 1-ից զանգվածային լրատվական միջոցներով սկսվելու է իրազեկման արշավ, որպեսզի քաղաքացիներն իրազեկված լինեն, թե ինչպիսի ծառայություններ են նրանց մատուցվում եւ ինչպիսի փոփոխություններ են իրականացվում այդ ծառայությունների որակը բարձրացնելու համար: Իրազեկման ...
Որքան էլ Թուրքիան հակադրվի հայկական օրինագծերին, հավասարակշռությունից դուրս գա, բախվելով դրանց ընդունման տարբեր փաստերին, նրա հակադրությունն, այնուամենայնիվ, նպաստում է, որ Հայոց ցեղասպանության հարցն աշխուժորեն վերարծարծվի թուրքական իրականության մեջ: Շնորհիվ վերարծարծման այդ հայցը տեւականորեն մնում է երկրի օրակարգում, որն էլ հայկական տաբուի վերածման նախադրյալներ է ստեղծում Թուրքիայում:
Հունվարի 26-27-ը Բուդապեշտում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության ոչ պաշտոնական խորհրդակցություն, որտեղ հերթական անգամ ադրբեջանական քարոզչությունը ընդհանուր մատուցելու փորձ է արվել: Խորհրդակցության ընդմիջմանը ցուցադրվել է ընթացիկ տարվա տարածաշրջանային համաժողովի հյուրընկալ երկրիՙ Ադրբեջանի մասին տեսանյութ:
Տարօրինակ իրավիճակ է ստեղծվել Ադրբեջանի քարոզչական դաշտում: Բաքվի լրատվամիջոցներն սկսել են պսակազերծել տաբուները: Ոմն Ալեքսանդր Կրուլ, որ ներկայացել է իբր «նախկին բաքվեցի», vesti-az-ին պատմել է Ֆիզուլիի ուղղությամբ 1994 թ. փետրվարին ադրբեջանական բանակի ձեռնարկած հարձակողական ռազմագործողության որոշ մանրամասներ:
Բաքվի լրատվամիջոցները նոր հրահանգ են ստացել` տպավորություն ձեւավորել, թե Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատներից «հայերը զանգվածաբար դասալքել են, Նժդեհի եւ Դրոյի ենթակայության տակ անցել, կազմավորել Հայկական լեգեոն, որը ֆաշիստական զորքերի կազմում կռվել է խորհրդային բանակի դեմ, մասնակցել հակապարտիզանական պատժիչ գործողություններին»:
Ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթի խմբագիր Նազիմ Սաբիրօղլուն «Մեդիա ֆորում» կայքում հայտարարել է, որ այսօր իրենց պարբերականը լույս չի տեսնի. «Փետրվարի 2-ին Բաքվում վատթարացել են եղանակային պայմանները, որի հետեւանքով մեր շատ աշխատակիցներ չեն կարողացել գալ աշխատանքի: Մյուս կողմիցՙ լրատվական գործակալություններում լրատվության ճգնաժամ է: Այս ամենը հաշվի առնելովՙ մենք ստիպված ենք մեկ ...
Սոցիալական բնույթի երկու առանձնահատուկ որոշումներ երեկ ընդունվեցին կառավարությունում: Դրանցից առաջինը Հայաստանի անապահով ընտանիքների 16-18 տարեկան երեխաների կրթական կարիքների գնահատման, աջակցության եւ մոնիթորինգի իրականացման ծրագիրն է: Այն նպատակ ունի անապահով ընտանիքների երեխաների մասնագիտական կրթություն ստանալու, սոցիալական ակտիվ ծրագրերում ներգրավելու հնարավորությունները մեծացնելով, բարձրացնել ընտանիքի բարեկեցության մակարդակը:
Երկար ու ձիգ տարիներ Աբովյան 5 հասցեում շինարարության պատճառով ամբողջովին մետաղե ցանկապատով փակվել էր մայթը, եւ քաղաքացիները իրենց կյանքը վտանգելով ստիպված էին փողոցի երթեւեկելի մասով անցնել շուրջ 45 մետր տարածք: Երեկ, վերջապես, «Ազգի» հրապարակումներին անդրադարձան, եւ այդ ցանկապատը հետ տարվեց 4,5 մետր, ամբողջովին բացելով մայթը: Հուսանք, որ քաղաքապետարանը մշտապես ականջալուր ...
Orange-ն իր ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդներին առաջարկում է հատուկ 45 դրամ/րոպե սակագին` մինչեւ մարտի 31-ը Վրաստանում բնակվող իրենց ընկերների ու բարեկամների հետ զրուցելու համար:
«Հանա-տրանս» ՍՊԸ ներդրումային ծրագրին հավանություն տալովՙ երեկ կառավարությունը երեք տարով հետաձգեց ավելացված արժեքի հարկի վճարումը: Այս ընկերությունը նախատեսում է Լեռնային Ղարաբաղի Մաղավուզի շրջանից ածուխը փոխադրել Վարդենիսի երկաթուղային հանգույց` հետագայում երկաթուղով Երեւան փոխադրելու նպատակով: Ածուխը պետք է օգտագործվի Երեւանի ՋԷԿ-ի կողմից էլեկտրաէներգիա ստանալու համար: Բեռնափոխադրումը կազմակերպելու համար «Հանա-տրանսը» ձեռք է բերել ...
«ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ի եւ «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ի տարածքներում կստեղծվի ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ): Այդ մասին երեկ ընդունած կառավարության որոշման համաձայն, ԱՏԳ գործունեության ժամկետ է սահմանվել 10 տարին, իսկ կազմակերպիչ է ճանաչվել «Սիտրոնիքս Արմենիա» ընկերությունը: Որոշման մասին լրացուցիչ տեղեկություններ լրագրողներին հայտնեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը : Նա նշեց, որ ...
Խոշորագույն սոցիալական ցանց Facebook-ը սակարան մտնելու նպատակով երեկ փաստաթղթեր է ներկայացրել ԱՄՆ արժեթղթերի եւ սակարանների հանձնաժողովին: Փաստաթղթերը բազմաթիվ հետաքրքրական տեղեկություններ են պարունակում 2007-ին Մարկ Ցուկերբերգի հիմնած ընկերության մասին: Այսպես, 2011-ին ընկերության հասույթը կազմել է 3,7 մլրդ դոլար: Բայց էլ ավելի զարմացնում է զուտ եկամուտըՙ 1 մլրդ դոլար: Պարզվում էՙ սոցիալական ...
Հեղինակային երեկոյ էր Գլենդէլի հանրային գրադարանում: Կալիֆորնիայի հայ գրողների միութեան (ԿՀԳՄ) վարչութիւնը, օգտուելով հանրածանօթ բանաստեղծ, Երեւանի պետական համալսարանի դասախօս պրոֆ. Արտեմ Յարութիւնեանի ներկայութիւնից Լոս Անջելեսում, հրաւիրել էր նրան ներկայացնելու իր պոէզիան:
Տեղին ու կարեւոր է, որ լրագրողական էթիկայի մասին հաճախ խոսվի: Բուհերում նույնիսկ առանձին դասաժամեր են հատկացնում լրագրողական էթիկային: Սակայն թեման քննարկելիս հազվադեպ է զուգահեռ քննարկվում լրագրողների հետ աշխատելու էթիկան: Տարբեր հաստատությունների լրատվական ծառայությունների կամ, ինչպես ընդունված է ասել, մամուլի ու հասարակայնության հետ կապերի բաժինների աշխատանքն էթիկայի տեսանկյունից գրեթե չի քննարկվում: ...
«Պրադո» թանգարանի վերականգնողները հայտնաբերել են Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզայի» հնագույն պատճենը: Ենթադրվում է, որ նկարչի արվեստանոցում այն ստեղծել է նրա աշակերտներից մեկը: The Art Newspaper-ը գրում է, որ անցյալում կարծում էին, թե մադրիդյան թանգարանում պահվող նկարը ստեղծվել է արդեն Լեոնարդոյի մահից հետո:
Հարվարդ համալսարանից դոկտ. Ջեյմս Ռասելը անցյալ դեկտեմբերի 15-ին «Զանգակները Պոից Սարդարապատ» թեմայով ելույթ է ունեցել Ամերիկայի Հայկական գրադարան-թանգարանի (ԱԼՄԱ) դահլիճում, տեղեկացնում է «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթը:
Ճանաչված աղբյուրագետ, գրականագետ, վաստակավոր լրագրող, հասարակական գործիչ, «Սեբաստիա» հայրենակցական միության նախագահ, Հայաստանի դեմոկրատական կուսակցության հիմնադիր անդամ Գրիգոր Գույումջյանը շորջ 40 օր առաջ 74 տարեկան հասակում կնքեց իր մահկանացուն:
88 տարեկան հասակում վախճանվել է լեհ բանաստեղծուհի, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Վիսլավա Շիմբորսկան: Բանաստեղծուհու օգնականը Ֆրանսպրեսի թղթակցին հայտնել է, որ նա Կրակովում իր տանը «մահացել է հանգիստ, քնած ժամանակ»:
Armchess.am կայքը երեկ հրապարակել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին, ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի անդամներին ուղղված Լեւոն Արոնյանի հայտարարությունը, որը ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը:
Մոսկվայի շախմատային փառատոնի 5-րդ տուրը հաջող էր հայ շախմատիստուհիների համար: Նրանցից 4-ը հաղթեցին, մեկ պարտիա ավարտվեց ոչ-ոքի: Լիլիթ Գալոյանը հաղթեց Եկատերինա Կինեւային, Կարինա Համբարձումովան պարտության մատնեց Աննա Բուրտասովային, Մարինե Գրիգորյանն էլ առավելության հասավ Անաստասիա Սավինայի նկատմամբ: 4 անընդմեջ պարտություններից հետո վերջապես առաջին միավորը վաստակեց ռուսաստանցի Կլարա Հունանյանըՙ հաղթելով Տատյանա Շմիրեւային: ...
Պրոֆեսիոնալ ռինգում անպարտելի Վանես Մարտիրոսյանը ցանկություն է հայտնել փոխարինելու ամերիկացի Անդրե Բերտոյին Վիկտոր Օրտիսի հետ փետրվարի 11-ին կայանալիք մենամարտում: 28-ամյա Բերտոն ձեռքի վնասվածք է ստացել մարզումների ժամանակ ու չի կարող ռինգ դուրս գալ: Նա պետք է վիրահատվի: Այդ պատճառով էլ մենամարտը պաշտոնապես չեղյալ է հայտարարվել:
Ինչպես տեղեկացանք «Փյունիկ» ակումբից, թիմի եւ ՀՀ հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը Նալչիկի «Սպարտակի» կազմում մեկնել է Անթալիաՙ մասնակցելու ուսումնամարզական հավաքի: Հիշեցնենք, որ այս թիմում է հանդես գալու «Միկայի» եւ ՀՀ հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը:
ՀՀ վարչական դատարանը փետրվարի 2-ի նիստի ընթացքում քննարկեց հայցի ապահովման միջոցը ձեւափոխելու մասին միջնորդությունը, որ ներկայացրել է սփյուռքահայ ներդրող Սարո Հարթությանին պատկանող «Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ՍՊ ընկերության փաստաբանը: Հայցի ապահովման կիրառումը պահանջել էր հարկային մարմինը, այն է` արգելանք դնել ընկերության դրամական միջոցների ու անշարժ գույքի վրա: Արդյունքում ընկերությունն ուղղակի ...
Ճանապարհային ոստիկանությունից բենզինի յուրացման գործով դատարան հրավիրված չորս վկաներից ներկա էր միայն ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի նախկին պետ Արսեն Արշակյանը : Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակյանը հաստատեց, որ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը տեղյակ է եղել, որ ոստիկանները քիչ քանակությամբ ...