AZG Daily #82, 18-05-2013

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը


«ԻՆՁ ԿՅԱՆՔ ՆՎԻՐԻՐ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture   
#018, 2012-02-02 > #019, 2012-02-03 > #020, 2012-02-04 > #021, 2012-02-07 > #022, 2012-02-08
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 04-02-2012



Տեղադրվել է` 2012-02-03 23:54:10 (GMT +04:00)

ՁՅՈՒՆԱՌԱՏ ԵՎ ՍԱՀՈՒՆ ՄԱՅԹԵՐ

ԱՐՍԵՆ ՇԻՐՎԱՆՅԱՆ

Վերջին 3 օրերին մեր հանրապետության տարածքում չէին դադարում ձյան տեղումները: Այսպիսի առատ ձյուն այս տարի առաջին անգամ տեղաց եւ լրացուցիչ խնդիրներ ստեղծեց մեր առանց այն էլ բազմազբաղ քաղաքապետարանի համար: Գլխավոր փողոցները նրանց հաջողվեց մաքրել, ավելի ճիշտՙ մայթերին լցնել փողոցի ձյունը: Իսկ հետիոտների մասին ինչ-որ մեկը մտածե՞լ է: Դե իհարկե, այդ սառցապատ մայթերով օլիգարխները չեն քայլի, կարեւորը նրանց մեքենաների ճանապարհը ազատ ու մաքուր լինի:

Ճանապարհային ոստիկանները գիշերային աշխատանքի շնորհիվ անցնող օրերին կարողացան զգոն պահել վարորդներին, ինչը գովելի է: Քաղաքի լույսերն Էլ վառ էին անցած գիշերներին: Այս հանգամանքներն իհարկե իրենց դերը խաղացին եւ, հավանաբար, պակասեցրին ավտովթարների կանխատեսելի թիվը:

Ձյան ճնշմանը չէին դիմացել Մաշտոցի պողոտայի լուսակիրների հոսանքալարերը, ինչի հետեւանքով երթեւեկությունը երեկ խանգարվել էր:

Այնուամենայնիվ օդերեւութաբանները հուսադրում են, որ փետրվարի 4-ից ձյան տեսքով տեղումներ չեն սպասվում, ինչի առիթով ցանկանում եմ շնորհավորել քաղաքապետարանին:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 04-02-2012


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua