Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը վերահաստատել է ԱՄՆ դիրքորոշումը, որ հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով: Այս մասին Քլինթոնը հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը, որ տեղի է ունեցել փետրվարի 4-ին Մյունխենում, որտեղ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը փետրվարի 3-4-ը մասնակցել է Մյունխենիՙ անվտանգության ...
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի փոխհրամանատար, գեներալ Հուսեյն Սալամին հայտարարել է, որ Իրանը կհարվածի «ամեն մի երկրի, որը սեփական տարածքը կտրամադրի հակաիրանական նախահարձակման իրականացմանը»:
Թուրքիան այնպիսի փոփոխություններ է արել իր միգրացիոն օրենսդրության մեջ, որը դժվարություններ է առաջացնում օտարերկրացիների համար: Մինչեւ օրենքի փոփոխությունը օտարերկրացիները կարող էին կեցության եռամսյա ժամկետը լրանալուց հետո հատել սահմանն ու վերադառնալ մեկ օրում` եւս երեք ամսվա կեցության ժամկետի համար մուտքի իրավունք ստանալով: Այդ ճանապարհով Թուրքիայում բազմաթիվ օտարերկրացիներ, այդ թվում` հայեր են ...
Պաշտպանության նախարարության քննչական ծառայության փոխանցմամբ` Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Հորադիզ) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում մահացու վերք ստացած, 1992 թ. ծնված զինծառայող Կառլեն Բաղդասարյանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:
Երկերեսանիությունը ազգայի՞ն, թե՞ անհատական հատկանիշ է: Դժվար է միանշանակ պատասխանել: Մի բան ակնհայտ է. Ադրբեջանի կառավարող վերնախավը երկերեսանի է: Դրանում համոզվելու համար հարկ չկա դիմելու մարդաբանական ուսումնասիրությունների: Բավական է հետեւել այդ երկրի «պատասխանատու» լրատվամիջոցների հրապարակումներին:
Երեկ կեսօրին, երեք օր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անցկացրած «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, լրագրող Հայկ Գեւորգյանին կալանավայրից բաց թողեցին: Դատախազության որոշմամբ Հայկ Գեւորգյանի խափանման միջոցը կալանքից փոխվեց երկրից չբացակայելու ստորագրության: Լրագրողները Հայկին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մուտքի մոտ ողջունեցին ծափերով ու սկսեցին գրկախառնվել: Ի դեպ, խափանման փոխելու որոշումը կայացրել է դատախազը, նշելով. ...
Օրենքով ճանաչված ցեղասպանությունների գոյության վիճարկումը պատժող օրինագծի առնչությամբ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդ դիմած ֆրանսիական սենատորների ընտրատարածքների ու բնակության վայրերի աշխարհագրությունը հետաքրքրական տեղեկություններ է պարունակում:
Անցյալ շաբաթվա վերջին իսրայելական Izrus.co.il կայքէջի տեղեկացմամբՙ Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը առաջին անգամ արտահայտվել է այդ երկրում Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման հարցի մասին: Լիբերմանը կարծիք է հայտնել, որ «Օսմանյան կայսրությունում 1915-ին տեղի ունեցած իրադարձությունները չպետք է անվանել ցեղասպանություն»: Այս մասին, բնականաբար, մեծ ոգեւորությամբ տեղեկացնում են նաեւ ադրբեջանական լրատվամիջոցները, այստեղ ...
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շատ հարցերում է նախընտրում ջայլամի կեցվածքը, երբ ամենաստորին օղակներից անգամ ինչ-որ մեկնաբանություններ, հայտարարություններ կամ դրանց նմանակելու փորձեր արվում են, մինչդեռ Ալիեւ կրտսերը չի խոսում: «Եթե ոչինչ չանես, երբեք սխալ չես գործի» տարբերակով առաջնորդվող հարեւան երկրի նախագահը բազմաթիվ անգամներ ապացուցել է, որ իր փոխարեն հայտարարությունները թողնում է ...
20-ամյա անկախ Հայաստանի դիվանագիտական էջերում կարող ենք արձանագրել, որ Բելգիայի Թագավորությունում Հայաստանը ներկայացնող դեսպանների փոփոխություններ գրեթե չեն եղել: Սկիզբը դրվեց միայն 2009 թ.-ին, երբ ՀՀ դեսպան Վիգեն Չիթեչյանի երկարատեւ լիազորությունները վերապահվեցին Ավետ Ադոնցին:
Որոշ կարգեր, այնուամենայնիվ, Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանից մնացել են, օրինակ` աներեր «բաց դասը», որին երեկ, Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի բացմանը մասնակցում էին այս անգամ ԵՊՃՀ երիտասարդ գիտնականները եւ ուսանողները: Նստաշրջանի օրակարգ հաստատելն էլ նման էր նախորդ նստաշրջանների օրակարգ հաստատելուն, երբ երկու ընդդիմադիր խմբակցություններից մեկը («Ժառանգությունը») միշտ բարձրացնում է ...
Երեկ, կառավարության մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ ներկայացրեց 2012 թվականի գերակա խնդիրները: Դրանք հիմնականում չորսն են, ասաց նախարարը եւ մանրամասնորեն ներկայացրեց: Առաջինը վերաբերում է «Հայ գրատպության 500-ամյակին»: Նախատեսվում է լիարժեք ամփոփել այն բոլոր գրավոր ժառանությունը, որը գտնվում է Հայաստանում: Կավարտվի Մատենադարանի հին մասնաշենքի վերանորոգումը եւ ...
Հայաստանում գործազրկությունը, շատերի կարծիքով, մեր երկրի թիվ 1 խնդիրն է: Ազգային վիճակագրական ծառայության տվյալները որոշակի պատկերացում են տալիս, թե 2011-ին որքան է կազմել գործազրկությունը մեր երկրում: Ընդ որում, երկու տարբեր մեթոդաբանության կատարած հաշվարկներում գործազրկության ցուցանիշները էապես տարբերվում են միմյանցից: Առաջինը Զբաղվածության պետական ծառայության տվյալների հիման վրա ստացված ցուցանիշն է, երկրորդը` ...
Անցած տարվա սեպտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը ժամը 5-ի սահմաններում Հրազդանի կիրճում տեղի է ունեցել կողոպուտ: Ազգությամբ հայ Բաբկենը, Գուրգենը, Սամվելն ու Արթուրը գինովցած վիճակում կյանքի համար թեթեւ վտանգ չներկայացնող հարվածներ հասցնելով կողոպտել էին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների: Ձերբակալվելուց եւ 4 ամիս կալանքի տակ պահվելուց հետո դատավոր Վազգեն Ռշտունու կայացրած ...
«Ազգ»-ի նախորդ համարում մեկում նշել էինք, որ ձնամաքրման աշխատանքները լավ չեն կատարվում եւ քաղաքի մայթերը սահադաշտ են հիշեցնում: Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ համարի լույս տեսնելու հաջորդ օրն արդեն դրական տեղաշարժ էր նկատվում մայրաքաղաքում եւ քաղաքապետարանի աշխատակիցները սկսել էին մաքրել նաեւ մայթերը: Հուսով ենք, որ աշխատանքները կկատարվեն ոչ միայն ...
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի գնահատմամբ` Հայաստանի քաղաքական համակարգն այնքան զարգացած չէ, որը այսօր կբավարարի իրենց: Նրա մեկնաբանությամբ` նման իրավիճակի պատճառը տասնյակ կուսակցությունների առկայությունն է: «Ազատ դեմոկրատները» այլ կուսակցությունների ֆոնին առանձնանում է նրանով, որ ազատական, ժողովրդավար գաղափարների կրողն է: Նա հիշում է, որ անկախության հռչակումից ...
Կասկած չկա, որ ներկա քաղաքական դաշտը Հայաստանում ծավալվում է իշխանություն-ընդդիմադիր փոխհարաբերության շրջանակում, որին ԶԼՄ-ներում օրական տասնյակ հոդվածներ ու հարցազրույցներ են նվիրվում: Սակայն այդ հսկայական նյութից ինձ համար պարզ չի դառնում, թե իրականում ո՞վ պետք է լինի իսկական ընդդիմադիր` գործող իշխանություններին:
Անցած շաբաթ Նյու Յորքից ու Նյու Ջերսիից մոտ 300 ամերիկահայեր էին հավաքվել Ֆեր Լոունի (Նյու Ջերսի) Սբ Լեւոն եկեղեցում` մասնակցելու Հայաստանում կաշառակերության եւ մարդու իրավունքների վիճակի հետ կապված առաջին լուրջ քննարկմանը:
Ճանաչված նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին չորս տասնամյակից ավելի հնաոճ իրեր է հավաքում, եւ այսօր արդեն ունի 2000-ի հասնող թանգարանային նմուշներից բաղկացած հավաքածու: Դրանք ներկայացնում են ինչպես հայերի, այնպես էլ մեր հարեւան ժողովուրդների կենցաղավարությունը, մշակույթը, արհեստներն ու քաղաքակրթությունը: Առանձնացված է նաեւ միջինասիական հավաքածու: Լուսիկ Ագուլեցին դրանք գնել է տարբեր մարդկանցից, տարբեր ...
Օրերս Թեհրանում տեղի ունեցաւ իրանահայ արհեստաւորների արդիւնաբերութիւնների ու տեխնիկական ձեռքբերումի 5-րդ ցուցահանդէսը, որը կազմակերպւում է Իրանի Իսլ. Յեղափոխութեան տարեդարձի առիթովՙ «Իրանի Հայ արհեստաւորների միութեան» նախաձեռնութեամբ:
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված ըմբշամարտի միջազգային մրցաշարում հաջող ելույթներ ունեցան Հայաստանի ներկայացուցիչները, որոնք ընդհանուր առմամբ նվաճեցին 2-ական ոսկե եւ արծաթե ու 4 բրոնզե մեդալ:
Պրոֆեսիոնալ ռինգում անպարտելի Վանես Մարտիրոսյանը հերթականՙ 32-րդ հաղթանակը տոնեց: ԱՄՆ-ի Տեխասի նահանգի Սան Անտոնիո քաղաքում անցկացված մենամարտում 25-ամյա Վանեսը տեխնիկական նոկաուտով արդեն 3-րդ ռաունդում պարտության մատնեց 41-ամյա ամերիկացի Տրոյ Լոուրիին: 10-ռաունդանոց մենամարտում Վանեսի առավելությունը զգալի էր, ինչն էլ արտահայտվեց վերջնական արդյունքում: Վանես Մարտիրոսյանը պահպանեց առաջին միջինքաշային կարգում WBC-ի արծաթե իր ...
Ինչպես տեղեկացրել ենք, օրերս բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիան հանրապետության տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակել ամերիկահայ փորձառու մասնագետ Կարլ Բարդակյանին, որի գլխավորությամբ անցյալ տարի Լոս Անջելեսի թիմը դարձել էր Համահայկական խաղերի չեմպիոն:
Ուռեկիում անցկացրած ստուգողական առաջին խաղում ՀՀ չեմպիոն «Ուլիսը» 0-1 հաշվով զիջել է Բաթումի «Դինամոյին»: «Ուլիսի» գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանը խաղադաշտ է դուրս բերել հավաքին մասնակցող 24 ֆուտբոլիստներից 22-ին: Փետրվարի 7-ին «Ուլիսը» կմրցի Վրաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակից «Մերանիի» հետ: Փետրվարի 10-ին մրցակիցը կլինի Զուգդիդիի «Բայան», իսկ 2 օր անց «Ուլիսը» ...
Ինչպես տեղեկացանք սամբոյի Հայաստանի ֆեդերացիայից, արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ չի գործում sambo.am պաշտոնական կայքը: Ըստ կայքը շահագործող «Ալտեզա» ընկերության մասնագետների, դա ադրբեջանցի հաքերների ձեռքի գործն է, քանի որ կայքի գլխավոր էջում զետեղված ՀՀ եւ ԼՂՀ միացյալ քարտեզների փոխարեն բացվում էր այդ պետության դրոշը: Սա համանման արդեն 3-րդ դեպքն ...