Հունվարի 28-ին, երբ ավարտվել են Տնտեսական համաշխարհային ֆորումի աշխատանքները, Թուրքիայի Եվրոմիության գծով նախարար եւ գլխավոր բանակցող Էգեմեն Բաղըշը Դավոսից անցել է Ցյուրիխ եւ այնտեղ ի պատասխան ֆրանսիական օրինագծին առնչվող հարցին, հայտարարել է. «Մեր մեծարգո վարչապետն արդեն ասել է այն, ինչ անհրաժեշտ էր: Ֆրանսիայի Սենատի որոշումը մեզ համար ոչինչ է: Որքան ...
Հիդրոմետ ծառայությունից տեղեկացանք, որ փետրվարի 7-ին օրվա երկրորդ կեսից մինչեւ փետրվարի 11-ը հանրապետության տարածքը կգտնվի միջերկրածովյան ցիկլոնի եւ դրանով պայմանավորված հարավարեւմտյան համեմատաբար տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: Փետվարի 8-ի գիշերը օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանով եւ կտատանվի հովտային շրջաններում -3...-6, նախալեռնային շրջաններում -4...-8, լեռնային շրջաններում -9...-13 աստիճանի սահմաններում, ցերեկային ջերմաստիճանը ...
Երեկ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում էր հասարակական հնչեղություն ունեցող Ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ օրինագիծը: Սա փաթեթ է` կազմված ԱԺ կանոնակարգի եւ հարակից այլ օրենքների փոփոխությամբ: Այն ներկայացրեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Քննարկումը երեկ ընդհատվեց եւ այսօր կշարունակվի, այնպես որ այսօր կհետեւենք եւ մանրամասն կներկայացնենք ...
Երեկ փաստորեն շարունակվեց մեկ օր առաջ «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրինագծի տապալմամբ մեկ օր առաջ սկսված ՀՀԿ-ԲՀԿ ինտրիգը, քանի որ Ազգային ժողովի նիստի սկզբում ԲՀԿ-ից միայնակ ներկայացած Նաիրա Զոհրաբյանը հանդես եկավ հայտարարությամբ առ այն, որ նախորդ օրը Ազգային ժողովի նախագահը զրկել է ԲՀԿ խմբակցությանը տեսակետ ներկայացնելու հնարավորությունից, իսկ լրատվամիջոցներով ՀՀԿ ...
Ճանապարհային ոստիկանությունում բենզինի յուրացման գործով վերջին վկան Նիկողայոս Եղիազարյանն էր: Ոստիկանության աշխատակիցը դատարանին պատմեց, որ հիմնականում հաշվետվության մեջ ներկայացրել է բենզինի այն քանակը, որը նա ստացել է: Սակայն 2009-ի եւ 2010-ի ամռան ամիսներին հաշվետվության մեջ բենզինի այլ քանակ է ներկայացրել. ստացել է 4000 կամ 5000 լիտր բենզին, իսկ փաստաթղթղերում ներկայացրել ...
Հրեաները հատուկ սահմանում ունեն բոլոր նրանց համար, ովքեր Ողջակիզման ժամանակ փրկել են հրեաների կյանքը: Նրանց անվանում են «առաքինի այլադավաններ»: Վերջիններիս ցանկը գլխավորում է շվեդ մարդասերՙ Ռաուլ Ուալենբերգը, որը Հունգարիայում շվեդական դեսպանատանը աշխատելովՙ տասնյակհազարավոր հրեաների է փրկել Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարներ առաքվելուց: Նա դարձավ աչքի ընկնող այն «առաքինի այլադավանը», որ իր կյանքի ...
«Հին, բարի» ժամանակներում «համամիութենական ավագ» Կալինինը շքանշաններ եւ մեդալներ էր բաժանում, մինչ նրա կինը որպես «ժողովրդի թշնամի» հեծում էր ճամբարներում: Նույնը` Վյաչեսլավ Մոլոտովի դեպքում: Նման «կատակներ» Ստալինը սիրում էր:
«Փախստականների մեծամասնությունն Ադրբեջանում կորցրել է իր ողջ ունեցվածքը: Զրոյից նոր կյանք կազմակերպելը Հայաստանի նման երկրում հեշտ գործ չէ: Փախստականները մի շարք առարկայական պատճառներով դժվար են ներգրավում մեր հասարակությանը: Ամենից առաջ դրանք արժեհամակարգային տարբերություններ են, վարքի կարծրատիպերը: Շատերի մեջ նաեւ վիրավորվածության զգացում կա, որ ազգը նրանց կյանքն ու շահերը զոհաբերել է ...
Օրեր առաջ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը Salamnews գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Ֆրանսիայի Սենատի հայտնի որոշմանը, նշել էր. «Ֆրանսիան երկար տարիներ իրեն համարել է ժողովրդավարության առաջամարտիկներից մեկը, սակայն նման որոշումը պատիվ չի բերում նման համարում ունեցող երկրներին»: Չնայած Մութալիբովը վաղուց արդեն չի իրականացնում Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը, նախկին նախագահի այս արտահայտությունը ...
«Ազգի» խմբագրությանն են նամակով դիմել Նոր Նորքի 7-րդ զանգվածի թիվ 59 շենքի 24 բնակարանների բնակիչները եւ ակնկալում են թերթի միջամտությունըՙ տարիներ շարունակ չլուծվող հարցին անդրադառնալու եւ գուցե լուծման ելքը վերջապես գտնելու խնդրանքով:
Բրիտանական «Oxford Analytica» վերլուծական կենտրոնը հրապարակել է Հայաստանի զինված ուժերին վերաբերող զեկույց` քննադատելով բանակի ներսում տիրող իրավիճակը: Ըստ կենտրոնի հրապարակած զեկույցի` զինծառայողների` ոչ մարտական պայմաններում արձանագրվող մահվան դեպքերը շարունակում են քայքայիչ ազդեցություն ունենալ Հայաստանի բանակի վրա: Նորակոչիկներին ստորացնելը, ծաղրուծանակի ենթարկելն ու անընդունելի վարքագծի այլ դրսեւորումները հանրության մեջ առաջացրել են մտահոգություն: ...
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնակցել է Ջ. Մարշալի անվան կենտրոնի շրջանավարտների Հայկական ասոցիացիայի, Եվրոպական անվտանգության ուսումնասիրման կենտրոնի եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից համատեղ կազմակերպված «Հարավային Կովկաս` նոր մարտահրավերներ» թեմայով սեմինարին:
Երեկ իր մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ՕԵԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը: Լուրեր կային, թե ՕԵԿ-ը հեռացրել է նրան կուսակցությունից: Լրագրողներից մեկին Գ. Բաղդասարյանն ասել էր, թե ինքն է հեռացել ՕԵԿ-ից, իսկ հետո հետին թվով իրեն հեռացրել են, եւ որ ինքը մեկ տարուց ավելի կապ չունի ՕԵԿ-ի հետ: Նա նաեւ ...
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Վիկտոր Զուբկովը երեկ երկկողմ հանդիպումից եւ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի ավարտից հետո հայտարարություններով հանդես եկան լրագրողների առջեւ:
«Վիվասել-ՄՏՍ»-ն` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ երեկ Հայաստանի առաջատար օպերատորի գլխամասային գրասենյակում կազմակերպված բաց դռների միջոցառմանը մասնակցեցին Անանիա Շիրակացի ճեմարանի 9-ից 11-րդ դասարանի մոտ 100 սաներ: Միջոցառման նպատակն է Հայաստանի միջնակարգ դպրոցների աշակերտներին հնարավորություն տալ անմիջական շփման միջոցով ծանոթանալու Հայաստանի առաջատար բջջային օպերատորի կառավարման գործընթացներին եւ կորպորատիվ մշակույթին, ...
«Շիրակ» ֆուտբոլային ակումբը, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը եւ «ԻՄտուր» զբոսաշրջային ընկերությունը Գյումրիում համատեղ կանցկացնեն «Խորագիտակ» մրցույթ-փառատոն` «Մեր հայրենիք» խորագրով, որի նպատակը հայրենի երկիրը դպրոցականներին առավել ճանաչել տալն է: Մրցույթը նրանց պետք է մղի եւս մեկ անգամ անդրադարձ կատարելու հայրենի պատմությանը, աշխարհագրությանը, բնությանը, պատմամշակութային եւ այլ արժեքներին:
150 տարուց ավելի Գ. Սունդուկյանն իր թողած գրական ժառանգությամբ քանի՜-քանի՜ սերունդներ է կրթել ու բարոյականության դասեր տվել: Շուրջ մեկուկես դար նրա Պեպոն ու դրական մյուս հերոսները բեմերից ու էկրաններից մարդ դառնալու եւ մարդ մնալու պատգամներ էին հղում ժողովրդին, մինչեւ եկան անկախության պայքարի եւ արցախյան պատերազմի տարիները, եկան երկրաշարժն ու մեր ...
Չինաստանում նշվեց ազգային գեղեցիկ տոներից մեկըՙ Լապտերների տոնը: Դա երկրի ամենահին եւ առավել գունագեղ ավանդույթներից մեկն է, երբ բոլոր տները պարտադիր զարդարվում են գույնզգույն լույսերով: Չինաստանում դա համարվում է ընտանեկան տոն, մարդիկ հավաքվում են ավանդական ընտանեկան ընթրիքի, միասին դիտում են հրավառությունը եւ վառվող լապտերները բաց են թողնում դեպի երկինք:
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում հայտարարում է դրամաշնորհային ծրագրերի ամենամյա բաց մրցույթ` «Նոր բովանդակություն եւ նոր տեխնոլոգիաներ» թեմայով:
Այսօր ավելի քան 70 երկրներում նշվում է ապահով ինտերնետի օրը: Այս տարի ապահով համացանցի օրվա առթիվ Orange Արմենիա ընկերությունը «Մեդիա» կրթության կենտրոնի հետ համատեղ նախաձեռնել է «Ապահով համացանց Հայաստան 2012» լայնածավալ ծրագիրը: Միամսյա ծրագրի շրջանակներում կվերապատրաստվեն ավագ դպրոցի մոտ 300 դասավանդողներ, իսկ բաց դասին կմասնակցեն ավելի քան 5000 աշակերտներ եւ ...
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական «Սպորտ Էքսպրեսին», որը որոշ կրճատումներով ներկայացնում ենք «Ազգի» ընթերցողներին:
Միջինքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը հաջորդ մենամարտը կանցկացնի մարտի 31-ին: Մենամարտը կկայանա Գերմանիայի Կիլ քաղաքում: Աբրահամի մրցակիցը դեռեւս հայտնի չէ:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը հավանաբար շուտով տեղափոխվի Ուկրաինայի «Կրիվբաս»: Լեհաստանի «Յագելոնիայում» հանդես եկող Արզումանյանի ծառայություններից թիմի գլխավոր մարզիչ Թոմաշ Հայտը մտադիր է հրաժարվել: Նա նշել է, որ Արզումանյանը խաղերի ժամանակ հաճախակի է սխալվում, բացի այդ էլ մշտապես առողջության հետ կապված խնդիրներ ունի: Դա է պատճառը, որ Արզումանյանը ...
Կապանի «Գանձասարը» Սոչիում ստուգողական առաջին խաղում 3-1 հաշվով հաղթել է տեղի «Ժեմչուժինա Սոչիին»: Հաշիվը բացել է «Գանձասարում» փորձաշրջան անցնող մոլդովացի Սերգեյ Չուրկովը: Մյուս գոլերը խփել են Անդրանիկ Սարգսյանն ու Վրույր Գրիգորյանը:
Գերմանական Օբերսդորֆ քաղաքում անցկացված գեղասահքի միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացրին Սլավիկ եւ Սարգիս Հայրապետյանները: Ավելի հաջող հանդես եկավ կրտսեր եղբայրըՙ Սլավիկը, որը 153,33 միավորով գրավեց 5-րդ տեղը: 15-ամյա գեղասահորդը գերազանցեց անձնական ռեկորդը: Նա ազատ ծրագրում իր ցուցանիշը բարելավեց 11 միավորով, իսկ ընդհանուր ծրագրումՙ մեկ միավորով: Սարգիսի ցուցանիշը համեստ էր. նա գրավեց ...
Ուռեկիում ՀՀ չեմպիոն «Ուլիսը» ստուգողական 2-րդ խաղում ոչ-ոքի խաղաց Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Մերանիի» հետ: Առաջինը հաջողության հասան դաշտի տերերը: 2 րոպե անց «Ուլիսը» վերականգնեց հավասարակշռությունը: Սամուել Զոկուի հարվածից հետո գնդակը դիպավ մրցակցի պաշտպանին ու հայտնվեց դարպասում: