AZG Daily #85, 23-05-2013

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը


«ԻՆՁ ԿՅԱՆՔ ՆՎԻՐԻՐ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture   
#020, 2012-02-04 > #021, 2012-02-07 > #022, 2012-02-08 > #023, 2012-02-09 > #024, 2012-02-10
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 08-02-2012



Տեղադրվել է` 2012-02-07 23:38:54 (GMT +04:00)

ԲԵՆԶԻՆԻ ԳՈՐԾ. 20 ՎԿԱՅԻՑ ՄԻԱՅՆ ՄԵԿՆ Է ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏՎԵԼ ԸՆԴԴԵՄ ՄԱՐԳԱՐ ՕՀԱՆՅԱՆԻ

Հ. Հ.

Ճանապարհային ոստիկանությունում բենզինի յուրացման գործով վերջին վկան Նիկողայոս Եղիազարյանն էր: Ոստիկանության աշխատակիցը դատարանին պատմեց, որ հիմնականում հաշվետվության մեջ ներկայացրել է բենզինի այն քանակը, որը նա ստացել է: Սակայն 2009-ի եւ 2010-ի ամռան ամիսներին հաշվետվության մեջ բենզինի այլ քանակ է ներկայացրել. ստացել է 4000 կամ 5000 լիտր բենզին, իսկ փաստաթղթղերում ներկայացրել 9.000 կամ 10.000 լիտր: Նրա անմիջական ղեկավարը երկրորդ սպայական գումարտակի ղեկավար Սամվել Կարախանյանն է. «Նա է ասել, թե բենզինի ինչ քանակություն գրեմ փաստաթղթղերում»: Եղիազարյանը բենզինի հարցով ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանին չի դիմել: «Իմ անմիջական ղեկավարը Սամվել Կարախանյանն է, նրա հանձնարարությամբ եմ արել», ասաց Եղիազարյանը:

Գործի շրջանակներում 20 վկաներն արդեն դատարանում ցուցմունք են տվել: Նրանցից միայն մեկը` երկրորդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանը բենզինի գործով ցուցմունք տվեց ընդդեմ Օհանյանի:

Սահմանված կարգով երեկ դատարանը պետք է լսեր գործով անցնող ամբաստանյալներին: Տեխնիկ Սամվել Մախմուրյանն ասաց, որ չի կարող ցուցմունք տալ: Խոսել նախընտրում է հաջորդ նիստին, եւ ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողանում օգտվել իրավաբանի ծառայությունից:

«Վճարի հարցը չէ, պարզապես Մախմուրյանն այսօր ցուցում է ստացել հետաձգելու դատը», ասաց Մարգար Օհանյանը: Նախագահող դատավոր Մխիթար Պապոյանի որոշմամբ` Մախմուրյանը կօգտվի հանրային պաշտպանի ծառայությունից: Գործով անցնող մյուս ամբաստանյալը` ՃՈ տնտեսական բաժանմունքի պետ Արա Լեւոնյանը, հրաժարվեց փաստաբանի ծառայություններից: Նախընտրում է դատարանում ինքն իրեն պաշտպանել: Հիշեցնենք, որ դատարանում վերոնշյալ երկու անձինք մեղադրական եզրակացությանը համաձայն էին եւ խոստովանել էին, որ բենզինի յուրացման գործում մասնակցություն են ունեցել:

Դատական հաջորդ նիստըՙ փետրվարի 14-ին:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 08-02-2012


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua