2011-ը ձեռքբերումների ու դժբախտ պատահարների նվազեցման, մարտական կարողությունների մակարդակի բարձրացման տարի էր: Տարվա կարգախոսը` որակական առաջընթացի ապահովում: Հենց այս կարգախոսով են պաշտպանության նախարարությունում շարունակելու աշխատել նաեւ այս տարի:
Եվրոխորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը Թուրքիային կոչ է արել հետեւել հետպատերազմյան Գերմանիայի օրինակին եւ ընդունել իր անցյալը Հայոց ցեղասպանության առնչությամբ, որի փաստը Անկարան փորձում է վիճարկել:
Ինչպես երեկ նշել էր թուրքական «Դունյա բուլթենի» կայքէջը, թուրք գործակալների ձերբակալման մասին հաղորդել է Դամասկոսի ռադիոն: Հաղորդման համաձայն, ձերբակալված գործակալներին ազատելու համար Թուրքիան գաղտնի բանակցություններ է սկսել Սիրիայի հետ:
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ազգային ժողովում երեկ, պատասխանելով ԲՀԿ-ի պատգամավորներից մեկիՙ Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանի հայտարարությանը վերաբերող հարցին` նշել է, թե Հոլոքոսթ տերմինը կիրառելի չէ Հայոց ցեղասպանության առումով. «Նախ եւ առաջ, որեւէ մեկը Հոլոքոսթ տերմինը չի կիրառում Հայոց ցեղասպանությունը բնութագրելու համար: Հայոց ցեղասպանությունը բնութագրվում ...
Հրապարակվել են աշխարհի համալսարանների դասակարգման արդյունքները (Webometrics Ranking of World Universities): Այս հրապարակման համաձայն` Երեւանի պետական համալսարանն իր ցուցանիշներով նախկին 2856-րդ տեղից բարձրացել է 1880-րդ հորիզանականը: Դասակարգումը կատարվել է աշխարհի շուրջ 20 հազար համալսարանների միջեւ:
Երեկ խորհրդարանում շատ կարեւոր երկու օրենք էր քննարկվում` էթիկայի հանձնաժողովի ստեղծման եւ արտակարգ դրություն մտցնելու վերաբերյալ: Հնարավորություն չունենալով այսօր պատմել դրանց մասին` խոստանանք մեկնաբանել առաջիկայում, քանի որ ավելի կարեւոր համարեցինք վարչապետ Տիգրան Սարգսյանի ճեպազրույցի մի քանի կարեւոր հատվածների փոխանցումը մեր ընթերցողին: Պատասխանելով «Կանխիկ դրամաշրջանառության սահմանափակման մասին» օրենքի տապալմանը եւ օրենքի ...
Վլադիմիր Պուտինը, սկսելով իր նախագահական նախընտրական քարոզարշավը, երկրի առաջատար թերթերում հանդես է գալիս հոդվածներով, որոնցում տալիս է Ռուսաստանի ներքին ու արտաքին քաղաքականության, նրա էկոնոմիկայի զարգացման, ազգային հարցի կարգավորման, պետության սոցիալական կառուցվածքի իր պատկերացումները: Եվ այս ֆոնի վրա առանձնանում են նրա խորհրդածությունները առհասարակ համաշխարհային զարգացման մոդելների, համակարգչային ճգնաժամերի շուրջը եւ այլն:
ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով երեկ պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը: Ռուսական պատվիրակության կազմում են ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Պոստնիկովը, ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինը, ՌԴ սահմանապահ ծառայության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Կոզիկը, «Ռոսգրանիցա» դաշնային գործակալության ...
Ինչպես տեղեկացանք տրանսպորտի եւ կապի նախարարությունից, նախարար Մանուկ Վարդանյանը փետրվարի 8-ին ընդունել է ֆրանսիական «Լա պոստ» ընկերության միջազգային եւ արտաքին կապերի տնօրեն Ժան Պոլ Ֆորսվիլին, միջազգային կապերի վարչության ծրագրերի հարցերով պատասխանատու Մարկ Լիսակին, Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյին:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները նույնպես կարող են ունենալ կենսաչափական անձնագրեր ու նույնականացման քարտեր, համապատասխան օրենքն արդեն ընդունվել է: Հայաստանում դրանք կթողարկվեն այս տարվա հունիսի 1-ից: Սակայն մինչեւ իրենց վավերականության ժամկետի ավարտը գործող անձնագրերը եւս գործածելի են: Քաղաքացին, ըստ իր ցանկության, կարող է որոշելՙ վերցնե՞լ կենսաչափական անձնագիր, թե՞ օգտվել ներկայիս գործող անձնագրից: ...
Այս օրերին քաղաքական քննարկումների կենտրոնում է հայտնվել «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրենքի նախագիծը, ավելի շուտՙ դրա տապալումը Ազգային Ժողովում: Որ կոալիցիոն գործընկերությունն ու ընդհանրապես որեւէ ընկերություն հետին պլան է մղվում, երբ գործը հասնում է փողին, զարմանալի չէ եւ ոչ էլ նորություն է: Եվ բացառապես այս տեսանկյունից պետք է դիտարկել այն ...
Ինչպես տեղեկացանք «Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ից, բրազիլական «Նոտա դե Տապա» թերթի հաղորդմամբ, Էդուարդո Էռնեկյանի գլխավորած արգենտինյան «Կորպորասիոն Ամերիկա»-ն փետրվարի 6-ին շահել է Բրազիլիայի 3 մասնավոր օդանավակայաններից մեկի հետ պայմանագիր կնքելու իրավունքը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը տեղեկացնում է, որ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում տեղակայված` «Մայքրոսոֆթի» ինովացիոն կենտրոնում տեղի ունեցավ նորարար մեթոդներ կիրառող ուսուցիչների մրցանակաբաշխության արարողությունը:
51-ամյա Լուիզա Աղաջանյանն օրերս է վերադարձել Բուլղարիայից, որտեղ Սոֆիա քաղաքում կազմակերպված «Միսս տատիկ տիեզերք-2012» գեղեցկության միջազգային մրցույթում գրավել է առաջին տեղը:
Երեկ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի, ՀՀ վաստակավոր նկարիչ Համլետ Մատինյանի եւ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր, աստղաֆիզիկոս Վահագն Գուրզադյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայոց արքա Տիգրան Մեծի արձանի տեղադրման վայրի հետ կապված հարցեր: «Ազգը» հեռախոսազրույց ունեցավ հայտնի գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի հետ եւ խնդրեց ...
Ներկայ ուղերձը ուղղուած է, առաջին հերթին պատկան այն մարմիններին, որոնք ի պաշտօնէ յանձնառու են պահպանելու, պաշտպանելու եւ զարգացնելու մեր նախնիներից ժառանգած ամենաթանկը`ՀԱՅԵՐԷՆ-ը, եւ նրանց` ի սփիւռս աշխարհի, որոնց համար մայրենիի ներկայ վտանգուած վիճակը անհանգաստացուցիչ է: Նորութիւն չէ, որ ինչպէս աշխարհի բոլոր լեզուները` հայերէնը, նոյնպէս դարերի ընթացքին փոփոխութիւնների է ենթարկուել` շփուելով ...
Ըստ Կանադայում գործող «Զորյան ինստիտուտից» ստացված հաղորդագրության, ուրբաթ օրըՙ փետրվարի 10-ին, երեկոյան ժամը 8-ին տեղի ՀԲԸՄ կենտրոնում տեղի է ունենալու պրոֆ. Վահագն Տատրյանի դասախոսությունը «Հայոց ցեղասպանությունը իրականացնողների դատավարությունների նշանակությունը» թեմայով:
Բրիտանական Էքսետեր քաղաքի համալսարանի կենսաբաններին հաջողվել է ապացուցել, որ բույսերը (մասնավորապես բանջարաբույսերը) կարող են իրար հետ հաղորդակցվել: Ժապավենի վրա ամրագրվել է, թե ինչպես մի բույսը մյուսին նախազգուշացնում է մոտալուտ վտանգի մասին, հաղորդում է BBC-ն:
«Տաշած քարը գետնին չի մնա»,- հավաստում է ժողովրդական իմաստախոսությունը: Աստծո միջամտությամբ ինքն էլ ինքնատիպ տաշած քար էր, բայց ժամանակները խառն էին եւ... գետնին էլ մնաց: Մտածեցՙ գուցե լա՞վ չի տաշվել: Նորից տաշվեց, տաշվեց, հետո հալվեց, մաշվեց ու... դառնացած հեռացավ աշխարհիցՙ թողնելով ընդամենը մի տապանագիրՙ «Տաշած քարը տաշած քարի տակ մնաց»:
Հայ շախմատասերները հերթական նվերը ստացան: Օրերս լույս է տեսել շախմատային ճանաչված մեկնաբան, շախմատի Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, «Շախմատային Հայաստան» հանդեսի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Գագիկ Հովհաննիսյանի հերթական գիրքըՙ «Շախմատային ոսկե Նինբոն»: «Գրանդ Տոբակո» ընկերության աջակցությամբ «Տիգրան Մեծ» հրատարակչության տպարանում տպագրված այս գիրքը նվիրված է Չինաստանի Նինբո քաղաքում 2011-ի հուլիսին անցկացված ...
Մոսկվայում մեկնարկել է «Աերոֆլոտի» հովանու ներքո անցկացվող շախմատային փառատոնը, որն այս տարի անցկացվում է արդեն 11-րդ անգամ: Փառատոնի շրջանակներում անցկացվում է 3 մրցաշար: Ուժեղագույնների խմբի մրցաշարն առաջին անգամ անցկացվում է «Կոսմոս» հյուրանոցում: Կանցկացվի 9 տուր: Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 67 հազար եվրո է, որից 20 հազարը կստանա հաղթողը, 10 հազարըՙ ...
Ինչպես տեղեկացանք «Փյունիկ» ակումբից, թիմի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանի տեղափոխությունը մերձմոսկովյան «Խիմկի» չի կայանա: Ռուսական ակումբը ֆինանսական որոշ դժվարություններ ունի, ուստի չի կարող պայմանագիր կնքել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի հետ:
Ինչպես տեղեկացանք «Միկա» ակումբից, չի բացառվում, որ թիմի կոտդիվուարցի նախկին հարձակվող Բոտի Դեմելը կրկին վերադառնա հարազատ կոլեկտիվ: Անցած մրցաշրջանի շեմին նա քառամյա պայմանագիր էր կնքել Նորվեգիայի չեմպիոն «Ռուսենբորգի» հետ: Սակայն հետագայում սեւամորթ ֆուտբոլիստը ծանր վնասվածք էր ստացել ու 8 ամիս խաղադաշտ դուրս չէր եկել:
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի այս տարվա առաջնությունը նախատեսվում է անցկացնել 6 շրջանով 8 թիմերի մասնակցությամբ, քանի որ հաջորդ մրցաշրջանից աշուն-գարուն մրցակարգին անցնելու կապակցությամբ մրցաշարը եզրագիծը հատելու է 2013-ի մայիսին: Այսպիսով, յուրաքանչյուր թիմ կանցկացնի 42 հանդիպում: Առաջնության մեկնարկային տուրի հանդիպումները տեղի կունենան մարտի 24-25-ին: Իսկ մինչ այդ մարտի 17-18-ին կկայանան 2012-ի ...
«Ուլիսի» կիսապաշտպան Նորայր Սահակյանին չհաջողվեց ընդգրկվել «Շախտյորի» կազմում, որում նա փորձաշրջան էր անցնում: Թիմի մարզիչը նախապատվությունը տվեց նույն դիրքում փորձարկվող սերբ կիսապաշտպանին: Հայ ֆուտբոլիստն արդեն վերադարձել է ու մեկնել Ուռեկիՙ միանալով «Ուլիսի» իր թիմակիցներին, որոնք վրացական այդ բնակավայրում ուսումնամարզական հավաք են անցկացնում:
Armchess.am-ի տեղեկացմամբ, բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը Բրազիլիայի Իտու քաղաքում անցկացված արագ շախմատի մրցաշարում հաղթող է ճանաչվելՙ առավելության հասնելով մրցակիցների նկատմամբ անցկացրած բոլոր 7 պարտիաներում: