Մեկ օր առաջ քննարկվող էթիկայի հանձնաժողով ստեղծելու օրինագիծը, որտեղ ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորի հանդեպ ընթացակարգեր են նախատեսվում, ոչ մի կերպ չզգաստացրեց մեր պատգամավորներին, քանի որ երեկ խորհրդարանում մի պահ սկանդալ էր` քվորում ապահովելու համար պատգամավորները քվեարկում էին միմյանց փոխարեն: Սա տեղի է ունենում այն պատճառով, որ կոալիցիայի շատ պատգամավորներ, որոնց ...
Երեկ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, ինչպես վկայում է թուրքական NTV-ն, վերստին պատմության հետ առերեսվելու կոչ է արել Թուրքիային: Թուրքական պետության ղեկավարները դեռեւս չեն պատասխանել, սակայն հումանիստ հրապարակախոս եւ հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուն դեռեւս հունվարի 7-ին «Մտքի ազատության սկզբունքը չի գործում մարդկության դեմ կատարված հանցագործությունների պարագայում» վերնագրով «Ռադիկալում» հրապարակված հոդվածով բանտից պատասխանել ...
Ինչպես տեղեկացրել էինք փետրվարի 2-ի համարում, Պակիստանի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ճանաչել էր Խոջալուի դեպքերը որպես «ադրբեջանցիների ցեղասպանություն»: Պարզվում է, որ հարեւան երկրի լրատվամիջոցների համար միայն որեւէ խորհրդարանում հանձնաժողովի նման որոշումը կարող է նշանակել, որ տվյալ երկիրը ճանաչել է «փաստը»: Այսպես, երեկ ադրբեջանական 1news.az-ը տեղեկացրեց, թե «Պակիստանն ու Մեքսիկան» ճանաչել ...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Սիրիային վերաբերող բանաձեւի նախագծի ձախողումը միջազգային ընկերակցությանը կանգնեցնում է այդ երկրում սկսված քաղաքացիական պատերազմի հանդեպ նոր մոտեցում մշակելու անհրաժեշտության առջեւ: Թեեւ ԱՄՆ ղեկավարությունը հայտարարում է ռազմական միջամտության անթույլատրելիության մասին, իրականում Պենտագոնն սկսել է մշակել Սիրիա ներխուժելու զանազան ծրագրեր:
Թուրքիայի վարչապետը հարցազրույց է տվել Բաքվի ANS հեռուստաընկերությանը եւ ասել, որ «բավարարված է Ադրբեջանի կեցվածքից»: Խոսքը վերաբերում է Ֆրանսիայի Սենատի ընդունած` ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի ադրբեջանական կողմի արձագանքներին:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 9-ին ընդունել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի գլխավորած պատվիրակությանը: «Ուրախ եմ, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները դինամիկորեն են զարգանում: Մեր քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ապրանքաշրջանառության մշտապես աճող ծավալները, ռազմատեխնիկական եւ հումանիտար ոլորտներում սերտ համագործակցությունն ամրապնդում են ...
Ժամկետային զինծառայող Արթուր Գրիգորյանը հաշմանդամ է դարձել 2008 թ.: Մեղավորը վաշտի հրամանատարն էր: Նրան ենթարկել են գանգուղեղային վիրահատության` հեռացնելով ոսկրի մի հատված: Սկզբնական շրջանում Արթուրը ստացել է երկրորդ կարգի հաշմանդամություն, սակայն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը փոխել է հաշմանդամության կարգը, եւ Արթուրը դարձել է երրորդ կարգի հաշմանդամ: Իսկ կարգերի փոփոխությունն ...
«160 ընտանիքների դռներ այսօր գյուղում փակ են, այսինքն մի փոքր գյուղ մենք ունենք փակ դռներով»,- փետրվարի 8-ին, Շիրակի մարզպետի այս համայնք կատարած այցի ընթացքում լրագրողներին ասել է Ոսկեհասկի երկարամյա գյուղապետ Ջեմս Մուրադյանը : - «Երիտասարդներ են գնացել, որոնք արդեն ամուսնացել են, ընտանիք կազմել, բազմացել են: Մոտավորապես մի ...
Կառավարության որոշմամբ «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ընկերությանը 2012-ի առաջին եռամսյակում կհատկացվի 9,5 մլն դրամ: Ինչպես նշեց հարցը ներկայացնող կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Սարգսյանը, այդ գումարով կսուբսիդավորվի 58,35 մլն դրամից ավելի եւ 100 մլն դրամը չգերազանցող ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառություն ունեցող 1106 կազմակերպություններ եւ անհատ ձեռնարկատերերի` էլեկտրոնային թվային ստորագրությունների ...
Երեկ ուշ երեկոյան news.am-ը, հղում անելով ՀՀ կրթության նախարար Արմեն Աշոտյանինՙ տեղեկացրեց, որ վերոհիշյալ 3 կուսակցությունները անդամակցել են Եվրոպայի ժողովրդական կազմակերպությանը: Որոշումը կայացվել է Բրյուսելում, ձայների ճնշող մեծամասնությամբ: Ա. Աշոտյանը տեղեկացրել է նաեւ, որ հռչակագիր-հուշագիր է ստորագրվել հայաստանյան այդ 3 կուսակցությունների միջեւՙ եվրոպական արժեքներին իրենց նվիրվածության վերաբերյալ: ԲՀԿ-ի հարցը, որը ...
Անահիտ աստվածուհու արձանի մասունքները` ձեռքն ու գլուխն, այժմ պահվում են Մեծ Բրիտանիայի թանգարաններից մեկում: Դրանք Հայաստան տեղափոխելու առաջարկ արել է կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Ավարտվել է նախագծերի կառավարման հմտությունների զարգացմանն ուղղված կրթական ծրագիրը: Հանրապետության մի շարք բուհերում այդ նպատակով կազմակերպված դասընթացների մասնակիցները ստացել են հավաստագրեր: Ծրագրի շոշափելի արդյունքներից է նախագծերի կառավարման ուղեցույցի հրատարակումը:
Այսօր լրանում է գրող, հրապարակախոս, բժիշկ, ճանապարհորդ, ազգային-հասարակական գործիչ Զորի Բալայանի ծննդյան 77-րդ տարեդարձը: Այս առիթով խմբագրությունն ուզեց արժանի նվեր մատուցել խիզախ, կենսախինդ, զարմանալի այդ մարդունՙ մեր թերթի բարեկամին, եւ չգտավ ավելի լավ նվերՙ քան ռուսերեն լեզվով վերջերս լույս տեսած «Երկնագույն ճանապարհները» գրքից հատվածների վերահրատարակումը: Նվերՙ ոչ միայն իրեն, այլեւ ...
2012 թվականի Ամանորի շեմին «Ամարաս» հրատարակչությունում լույս տեսավ Զորի Բալայանի հերթական գիրքը: Համառոտ ծանոթագրության մեջ նշվում է. «Հայտնի գրող, ճանապարհորդ եւ բժիշկ Զ. Բալայանի գիրքը կազմված է «Երկնագույն ճանապարհներ» եւ «Սառցե ուղի» փաստագրական վիպակներից: Էսսեի եւ ճամփորդական հուշագրությունների ժանրով հեղինակը պատմում է «Վուլկան» եւ «Հեյզեր» ինքնաշեն նավակներով անօրինակ անցման մասինՙ ...
Մասնագիտությամբ արեւելագետ, թուրքագետ Հասմիկ Ստեփանյանը տասնյակ տարիների պրպտումների ու աշխատանքի արդյունքում հեղինակել է «Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում» գիրքը, որը լույս է տեսել անցյալ տարի դեկտեմբերին:
Երեկ աննախադեպ մարդաշատ էր Կոմիտասի անվան այգում գտնվող մեր Մեծերի Պանթեոնը: Առիթըՙ հարգանքի տուրք էր մատուցվում ու խնկարկվում մեծանուն բանաստեղծ, հայ քնարերգության լավագույն ներկայացուցիչներից Վահան Տերյանի հիշատակին: Նա փետրվարի 9-ին կդառնար 127 տարեկան:
«Գրական թերթի» խմբագիր Սամվել Կոսյանը ավելի քան 4 տարի ղեկավարում է թերթի աշխատանքները եւ ինչպես ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանն է բնութագրում, բավական աշխատանք է տարելՙ գրական համայնքը պարբերականի շուրջը համախմբելու, մեր ժամանակի գրական արժեքները քարոզելու, արձագանքելու հայ հասարակական-քաղաքական կյանքին, թերթի էջերից հնչեցնելու մտավորական-գրական կարծիքներ, մի խոսքովՙ խմբագրի ոչ դյուրին աշխատանք, ...
Եյլի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները կարծում են, որ 50-200 մլն տարի հետո Հյուսիսային բեւեռի շրջանում բախվելու են Ամերիկա եւ Եվրասիա մայրցամաքները, կազմելով նոր գերմայրցամաքՙ Ամասիա: Մասնագետները դրա առաջացումը պայմանավորում են շարժվող լիթոսֆերային սալերի տեկտոնիկայի առանձնահատկություններով:
Գրանցված կրոնական կառույցների թիվը Հայաստանում 67 է: Չգրանցվածներինը` կրկնակի շատ: Այդ կրոնական կառույցները փակ են, նրանք գրանցվում են որպես հասարակական կազմակերպություններ, կրթական կենտրոններ, սակայն երբ պետական որեւէ մարմին փորձում է նրանց գործունեության մասին տեղեկատվություն ստանալ, նրանք հայտարարում են, որ պետությունը ոտնձգություն է կատարում իրենց խղճի ազատության դեմ:
Ռոման Բերեզովսկու նորամուտը Մոսկվայի «Դինամոյում» հաջող անցավ: Իսպանիայում Պրահայի «Սպարտայի» հետ հանդիպման 2-րդ խաղակեսից տեղ զբաղեցնելով թիմի դարպասում, Ռոման Բերեզովսկին անառիկ պահեց այն: Փորձառու դարպասապահը հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին, որը ներկայացնում ենք ընթերցողների ուշադությանը:
Մոտ օրերս հայտնի կդառնա շախմատի հավակնորդների մրցաշարի անցկացման վայրը: Մրցաշարը կազմակերպելու հայտ են ներկայացրել Անգլիայի, Բուլղարիայի եւ Ադրբեջանի շախմատի ֆեդերացիաները: Օրերս ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի օգնական Բերիկ Բալգաբաեւը Twitter-ի իր էջում տեղեկացրել էր, որ մրցավայր է ընտրվել Լոնդոնը: Սակայն հետագայում P-CտՏՐՑ-ին տված հարցազրույցում նա նշել էր, որ պաշտոնապես ՖԻԴԵ-ն դեռեւս ...
Շախմատի Միխայիլ Տալի 7-րդ հուշամրցաշարը կանցկացվի այս տարվա հունիսի 7-19-ը Մոսկվայում: Սովորաբար հուշամրցաշարն անցկացվում էր նոյեմբերին, քանի որ այդ ամսվա 9-ին էր ծնվել աշխարհի նախկին չեմպիոնը: Միայն 2008-ին էր հուշամրցաշարն անցկացվել օգոստոսին:
Երեկ Ավանի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում ստուգողական խաղ անցկացրին «Բանանցն» ու «Միկան»: Հանդիպման ելքը վճռվեց խաղավարտից 2 րոպե առաջ, երբ Էդգար Մկրտչյանը գրավեց «Բանանցի» դարպասը: «Միկայի» կազմում հանդիպմանը մասնակցեցին պաշտպան Կարեն Խաչատրյանն ու փորձառու կիսապաշտպան Կարեն Մուրադյանը, որոնք փորձաշրջան են անցնում թիմում: Վերջինս ժամանակին հանդես է եկել «Միկայում»:
Այսօր Գյումրիի «Շիրակը» կմեկնի Անթալիա, որտեղ երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի: Հավաքին կմասնակցի 22 ֆուտբոլիստ, որոնց թվում են թիմում փորձաշրջան անցնող կոտդիվուարցի ֆուտբոլիստներ Կադիու Դիդյե Բորիսը, Ֆուֆոնե Բեկոն եւ ֆրանսիացի հարձակվող Ժան Լուի Բեռնը: