Ձյուն, բուք, մերկասառույց, վատ աշխատող երթուղային տաքսիներ, կանգառներում մարդկանց կույտեր: Սա մայրաքաղաք Երեւանի երկօրյա պատկերն է: Թեպետ քաղաքապետարանից հավաստիացնում են, որ արդեն երկու օր մայրաքաղաքում իրականացվել են ձյան մաքրման աշխատանքներ, այնուամենայնիվ եղանակային վատ պայմանները բազմաթիվ անհարմարություններ են պատճառել երեւանցիներին:
Ի՞նչն է ստիպել, որ հարեւան երկրի քարոզչամեքենան անդրադառնա Թուրքմենչայի պայմանագրի (1828թ.) հերթական տարելիցին: Մեր կարծիքով` երկու հանգամանք: Նախ, տպավորություն ստեղծել, թե դրանով «ավարտվել է Ադրբեջանի մասնատումը»: Դրա համար, իհարկե, որեւէ հիմք գոյություն չունի: Բայց հարեւան երկրում առաջնորդվում են «նպատակն արդարացնում է միջոցը» սկզբունքով: Եվ ասածը «հիմնավորելու» համար ընտրել են մի ...
Տաղանդաշատ օպերատոր, ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, Մանկավարժական համալսարանի բազմամյա դասախոս, ԹՄՄիության եւ ՀԺԿ վարչությունների անդամ, պրոֆեսոր Սերգեյ Խորենի Իսրայելյանը այս օրերին կնշեր իր ծննդյան 75-ամյակը: Ցավոք նա անսպասելի հեռացավ կյանքից, ու շատ ծրագրեր մնացին անկատար: Սակայն, եւ նրա գործընկերները, եւ ուսանողները, արվեստի ու մշակույթի մարդիկ, երբեք չեն ...
Սիրիայի հյուսիսումՙ Հալեպ քաղաքում երեկ առավոտյան որոտացել են երկու հուժկու պայթյուններ, որոնց հետեւանքով վնասվել են տասնյակ շենքեր: Պետական հեռուստատեսությունը հրապարակել է առողջապահության նախարարության նախնական տվյալները, որոնց համաձայն սպանվել են առնվազն 25 եւ վիրավորվել 175 անձինք: Թեեւ ահաբեկչությունների թիրախները երկրի ուժային կառույցներն էին, բայց զոհերի մեծ մասը խաղաղ բնակիչներ են:
Այդ մասին հունվար-փետրվար համարում գրել է Սամսուն քաղաքում հրատարակվող «Ստատուս քվո» հանդեսըՙ նկատի առնելով մարդասպան Օգյուն Սամասթին: Հրապարակման հեղինակը, ինչպես փետրվարի 7-ին նշել է CNN-Turk-ը, վկայակոչելով DHA գործակալությանը, երկամսյա այս հանդեսի խմբագիրներից Օքան Բաշն է, որի հոդվածը կրում է «Ի՞նչ են արել ձեզ ազգայնականները, պարոնայք» վերնագիրը:
Հունաստանի մասնավոր եւ պետական հատվածների արհմիությունները փետրվարի 10-ին եւ 11-ին 48-ժամյա ընդհանուր գործադուլներ են անցկացնում, բողոքելով դաժան խնայողության նոր միջոցառումների դեմ: Դրանք նախատեսված են ԵՄ եւ ԱՄՀ վարկային աջակցության երկրորդ փաթեթով: Աթենքում երկու օրով չի գործում փաստորեն ամբողջ հասարակական տրանսպորտը:
«Իսրայել ներգաղթած օտարազգի աշխատողների հետզհետե աճող հոսքը նոր պահանջներ է առաջադրում տեղի եկեղեցիներին», գրում է Ջուլիա Նիմանը «Հաարեցում», որտեղից «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթն արտատպել է:
Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի նախկին տնօրեններից մեկը, պատասխանելով լրագրողական մի հարցի, հետեւյալ խոսքն էր ասել. «Ես եղել եմ աշխարհի բազմաթիվ երկրներում` Հարավային Ամերիկայից մինչեւ Միջին Ասիա, եւ չի եղել մի երկիր, որտեղ գործարարները չդժգոհեն բարձր հարկերից, գյուղացիները` պարարտանյութի եւ վառելիքի թանկությունից»: Բնական է, որ Հայաստանն այս առումով բացառություն չէ, ավելին` ...
«Ջի էյջ Սթորիջ էնթերփրայզս» ընկերության աշխատակիցները Պետական եկամուտների կոմիտեի շենքում պահանջում էին հանել ընկերության վրա դրված կալանքը: Նրանք ասում էին, որ կալանքի պատճառով չեն կարողանում աշխատավարձ ստանալ: Ընկերության աշխատակից Մուշեղ Եսայանի ներկայացմամբ` իրենց հետ հանդիպել է ՊԵԿ քննչական բաժնի վարիչ Սարիկյանը: Նրա ներկայացմամբ` աշխատավարձերը կալանքի հետ ...
«Ազգը» փետրվարի 8-ին «Կոյուղու կեղտաջրերը շարունակ լցվում են շենքերի բակը» վերտառությամբ հոդված էր տպագրել 5-րդ զանգվածում գտնվող թիվ 46 եւ 59 շենքերի բակը, նկուղները լցված կեղտաջրերի մասին: Երեկ խմբագրությունը «Երեւան ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանից ստացավ պատասխան, որում նշված էր, որ «միայն Նոր Նորքում դիտահորերի ...
ՎիվաՍել-ՄՏՍ-ն` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ այսուհետեւ, «Ինեկոբանկի» հետ համագործակցության շրջանակներում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բոլոր սպասարկման կենտրոններում կարելի է ապառիկ ձեռք բերել հեռախոսներ եւ սարքավորումներ` առանց բանկ այցելելու: Գործարքն իրականացվում է տեղում` 10 րոպեի ընթացքում: Գնումը ձեւակերպելու համար բավական է ներկայացնել անձնագիր եւ սոցիալական քարտ:
Կարդալով «Ազգ» օրաթերթի նոյեմբերի 14-ի համարը, եսՙ Վարդան Սինանյանս, Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի, 2008 թվականի մարտին գնել եմ Երեւան քաղաքի Արամի 72-80 հասցեներում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքից երկու բնակարան երրորդ հարկումՙ իր երկու ավտոկայանատեղով: Երեւան քաղաքի Կենտրոն նոտարական գրասենյակում վավերացնելով առքուվաճառքի նախնական պայմանագիր «Գապբնակշին» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Պապոյանի հետՙ մուծել ...
internetworldstats.com միջազգային կազմակերպության` աշխարհում ինտերնետի հասանելիության մասին ամենամյա ուսումնասիրությունների արդյունքների համաձայն, Հայաստանը բնակչության քանակ-ինտերնետ հասանելիություն համամասնությամբ զբաղեցնում է առաջին հորիզոնականը ԱՊՀ-ում եւ հարեւան երկրների մեջ:
Երուսաղեմի հայոց պատրիարք ամենապատիվ Թորգոմ արք. Մանուկյանն արդեն 20 օր ծանր թոքատապի եւ ուղեղի կաթվածի հետեւանքով գտնվում է Երուսաղեմի Էյն Քերիմ Հադասա հիվանդանոցում: 93-ամյա պատրիարքը գրեթե անգիտակից վիճակում է: Այս ընթացքում նրա սիրտը մի քանի անգամ կանգնել է, սակայն բժիշկներին հաջողվել է նրան վերակենդանացնել: Ամբողջական գիտակցության նրան բերել առայժմ բժիշկներին ...
«Շանթ» հեռուստաընկերությունը առանձնանում է մյուսներից սերունդ կրթող մի շարք հաղորդաշարերով: Հեռուստաընկերությունը իր հետաքրքրական ծրագրերի շարքը լրացրեց Հայաստան բերելով նաեւ երաժշտական միջազգային որակի նախագծեր: Հեռուստաընկերության հիմնադիր նախագահ Արթուր Եզեկյանի նախաձեռնությամբ 2006 թվականից Fremantle Media ընկերության հետ ստորագրվել է պայմանագիր «Սուպերսթար» նախագիծը իրականացնելու շուրջը: Իսկ «Սուպերսթար» նախագծի իրագործման նպատակն էր Հայաստան ժամանակակից ...
Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի օդանավակայանում վերջերս անցկացրել էին այսպիսի մի ուսումնասիրություն: Մի նորվեգուհի` ակնոցով ու շիկահեր, հենց օդանավակայանից գնում է շշով հյութ, աթոռին նստած խմում ու դատարկ շիշը, փոխանակ աղբարկղը նետելու, ուղղակի դնում է աղբարկղի կողքին եւ հեռանում: Անցորդները չեն նկատում աղբանոցի կողքին դրված դատարկ շիշը, սակայն ընդամենը 2 րոպե հետո ...
Դարերի ընթացքում մեր երկրում տիրող քաղաքական ծանր իրավիճակների ու դժնդակ իրադարձությունների հետեւանքով հայ ժողովրդի խոշոր զանգվածներ հեռացել են հայրենիքից, գաղթել մոտակա կամ հեռավոր երկրներ, հիմնել հայկական գաղթօջախներ, որտեղ զարգացրել են հայոց հասարակական ու մտավոր կյանքը, մշակույթն ու արվեստը, կառուցել եկեղեցիներ ու դպրոցներ, հրատարակել գրքեր, ամսագրեր:
«Հենց նոր ավարտվեց ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական վարչության անդամների ժողովը Ժնեւում, որտեղ նրանք քննարկում էին նոր ծրագրերի, միջոցառումների եւ կրթական նախաձեռնությունների մի շարք հարցեր», տեղեկացնում է ՀԲԸՄ-ի լրատվական գրասենյակից խմբագրությանը հասցեագրված փետրվարի 7-ի հաղորդագրությունը:
Մեծ Բրիտանիայի Ազգային առողջապահության ծառայությունը (ԱԱԾ) զգուշացնում է, որ ալկոհոլի օրական թույլատրելի չափաբաժնից նույնիսկ մի փոքր ավելի օգտագործումը կարող է վնասել առողջությունը:
Մի առիթով Արմեն Գուլակյանն ասել է. «Դերասանը բեմ մտավ, երկու խոսք, եւ կերեւա, թե քանի գիրք ունի կարդացած»: Անվանի բեմադրիչն այստեղ ակնարկում է դերասանի ընդհանուր զարգացածության գործում ընթերցանության ունեցած անփոխարինելի դերի մասին: Քանզի ի վերուստ դերասանական ձիրքով օժտված մարդուն լավ դերասան դառնալու համար պետք են բազում որակներ` վերլուծական միտք, աշխարհընկալում, ...
Լեռըՙ պատուհանիս դիմաց, չի երեւում: Ոչ միայնՙ Արագածը, ոչինչ չի երեւում: Ձորի պռնկի տների տանիքները սպիտակ հաստ գլխարկ են հագել: Ճերմակի բարակ հոսքը անթափանց-անտես շղարշ էՙ ոչ իրական օդային միջավայր ստեղծած: Քաղաքը կերպափոխվել է. հայացքդ ընկալում է ձմեռային միագույնի սքանչելի պեյզաժը: Սեւ թեւերը հորիզոնական լայն պարզած հսկա թռչունի սլացքը ակնթարթորեն ...
Հարգելի՛ գործընկերներ: Ակնկալվում է բոլորիս շտապ օգնությունը: 11-ամյա Գեւորգ Ախլոյանին անհրաժեշտ է անհապաղ լյարդի փոխպատվաստում: Երեխայի մոտ աշխարհում հազվադեպ պատահող աուտոիմունային հեպատիտ հիվանդությունն է, որի պատճառով ներքին օրգաններն աստիճանաբար շարքից դուրս են գալիս: Երեխային բժշկական որեւէ օգնություն չեն կարող ցույց տալ Հայաստանում. մինչ այդ նա բուժվել է Արաբկիր մանկական բժշկական ...
Մոսկվայում ընթացող շախմատի «Աերոֆլոտի» մրցաշարի 3-րդ տուրը հաջող էր ուժեղագույնների խմբում հանդես եկող հայ շախմատիստների համար: Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով հաղթեց Միխայիլ Ուլիբինին: Իր օգտին հաղթական միավոր գրանցեց նաեւ Հրանտ Մելքումյանըՙ պարտության մատնելով հնդիկ շախմատիստ Գուջրաթի Վիդիթին: Կարեն Գրիգորյանը հաշտություն կնքեց Պավել Պոնկրատովի հետ:
Իրանի Մաշադ քաղաքում կայացած «Արեւածագի 10 օր» միջազգային ավանդական մրցաշարում բավականին հաջող հանդես եկան հայ թեթեւատլետներըՙ նվաճելով 10 մեդալ: Դրանցից 9-ը բաժին հասավ կանանց: Առավել հաջող էին հեռացատկորդուհիներ Սաթենիկ Հովհաննիսյանի եւ Հայկանուշ Բեգլարյանի, ինչպես նաեւ վազորդուհի Գայանե Բուլղադարյանի ելույթները, որոնք արժանացան ոսկե մեդալների: Տղամարդկանցից միակ մրցանակակիրը Արտակ Համբարձումովն էր, որը ...
Պաշտոնապես հաստատվել է, որ Լեւոն Արոնյանի եւ Վլադիմիր Կրամնիկի միջեւ նախատեսված մրցամարտը կայանալու է Ցյուրիխում ապրիլի 21-28-ին: Այս մասին հայտարարել է մրցամարտի կազմակերպիչ, ռուսաստանցի գործարար Օլեգ Սկվորցովը: Հիշեցնենք, որ մրցամարտի անցկացման վերաբերյալ համաձայնությունը կայացել էր Վեյք Ան Զեեում, որտեղ Արոնյանը գերազանց ելույթ ունեցավՙ դառնալով հաղթող: Մրցակիցները կանցկացնեն 6 պարտիայից բաղկացած ...
Ուռեկիում ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ուլիսը» ստուգողական 3-րդ հանդիպումն անցկացրեց: Մրցակիցը Վրաստանի բարձրագույն խմբի առաջնությունում 6-րդ տեղում ընթացող «Բայան» էր: Խաղասկիզբն անհաջող դասավորվեց ուլիսցիների համար, որոնք 2 գոլ բաց թողեցին, ընդ որում առաջին գնդակը վրացի ֆուտբոլիստները խփեցին 11 մ հարվածով: 38-րդ րոպեին Գեւորգ Նռանյանի դեմ կոպիտ խաղի համար «Բայան» պատժվեց 11մ ...
Մոսկվայում անցկացված միջազգային մրցաշարերում հայ հեռացատկորդներին չհաջողվեց լրացնել օլիմպիական վարկանիշը, որի համար անհրաժեշտ էր հատել 8 մ 10 սմ-ի սահմանագիծը: «Ռուսական ձմեռ» անվանումը կրող մրցումներում Վարդան Փահլեւանյանը բավականին համեստ արդյունք ցույց տվեցՙ 7,32 մետր ցուցանիշով 9 մասնակիցների մեջ հայտնվելով վերջին տեղում: Մեկ այլ մրցաշարում թեեւ Արսեն Սարգսյանը գրավեց 2-րդ տեղը, ...
ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը «Սպորտ Էքսպրեսի» թղթակցին տեղեկացրել է, որ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարն անցկացվելու է Լոնդոնում հոկտեմբերի 23-ից մինչեւ նոյեմբերի 13-ը: Մրցաշարի կազմակերպիչն ամերիկացի գործարար Էնդրյու Պոլսոնի հիմնադրած «Ագոն» ընկերությունն է, որի հետ ՖԻԴԵ-ն համապատասխան պայմանագիր է կնքել:
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների պատանեկան հավաքականն այսօրվանից Ավանի ակադեմիայում մեկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի: Ռոման Սիմոնյանի գլխավորած հավաքականը կնախապատրաստվի ապրիլի 27-ից մայիսի 3-ը Ալմա Աթիում կայանալիք Ղազախստանի նախագահի գավաթի մրցաշարին:
Նորվեգիան մտադիր է հաջորդ տարի կազմակերպել շախմատի գերմրցաշար 10 գրոսմայստերների մասնակցությամբ: Այս մասին Սանդնես քաղաքում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են Մագնուս Կառլսենը, նրա մենեջեր Էսպեն Ագդեստեյնը եւ մրցաշարի կազմկոմիտեի անդամները: Նախատեսվում է մրցաշարն անցկացնել 2013-ի հունիսին: Մրցանակային ընդհանուր հիմնադրամը կլինի մոտ 650 հազար եվրո: Հետաքրքրական է, որ մասնակիցների ընտրությունը ...