Կիրակի օրը Հրազդանի քաղաքապետի ընտրություններ էին, որտեղ մրցակցում էին մինչ այդ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանն ու ՀԱԿ-ի անդամ Սասուն Միքայելյանը: Ընտրություններին հետեւելով լրատվական կայքերով եւ ֆեյսբուքյան քննարկումներով` տեսանք այն տարրերը, որոնք մոտակա ընտրություններին մեր հասարակությանը նորից պառակտմամբ են սպառնում: Լրատվական հարայ-հրոցը հատկապես հետընտրական ժամերին հասավ գագաթնակետին, երբ լրատվամիջոցների մի ...
Իրանի իշխանությունները Ադրբեջանին մեղադրել են գիտնական Մոստաֆա Ահմադի Ռոշանի սպանությանը մեղսակից լինելու մեջ: Ռոշանը աշխատում էր Իրանի միջուկային ծրագրի վրա, հաղորդում է Ռոյթեր գործակալությունը, վկայակոչելով իրանական աղբյուրներ:
Երեկ Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում Իսրայելի դեսպանատան ավտոմեքենան է պայթեցվել, մինչդեռ Թբիլիսիում կանխվել է ականված ավտոմեքենայի պայթյունը: Ավելի վաղ, համաձայն պաշտոնական Թել Ավիվի հաղորդագրության, իսրայելցի դիվանագիտական ներկայացուցիչների նկատմամբ նման հարձակումներ եղել են նաեւ Թաիլանդում եւ Ադրբեջանում: Այս կապակցությամբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հանդես է եկել հայտարարությամբ. «Այսօր մենք ականատես եղանք ...
ՆԱՏՕ-ն լիակատար աջակցություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերին: Այս մասին եւս մեկ անգամ հաստատել է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը, որին երեկ ընդունել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Յուրաքանչյուր ժողովուրդ հավանաբար պատմությունը ընկալում է այնքանով, որքանով ինքն այնտեղ ներկա է: Սա ակնհայտորեն ոչ գիտական ձեւակերպում է, բայց, կարծում ենք, ճշմարտության հանդեպ չի մեղանչում: Այդուհանդերձ, վերապահում պիտի անել. մեր հարեւանների համար «իրենք»-ը շատ առաձգական է: Նրանք մերթ «նույնանում են» մեդացիներին, մերթՙ աղվաններին, երբեմնՙ ընդհանրական մուսուլմաններին, հարկ եղած դեպքում էլՙ ...
Թուրքական դիվանագիտությունն ու ընդհանրապես միջազգային քաղաքականությանը մոտեցումները առավել հաճախ ունենում են այնպիսի շեշտադրումներ, երբ էականը թողած «կարեւորվում են» այլ հանգամանքներ` մեկ հիմնական նպատակով. ամենայն հանգստությամբ անգամ կեղծիքը կամ ոչ լրիվ իրողությունները մատուցել թուրքական կողմին հարմար տեսքով: Ու այդ պարագայում բնավ էլ կարեւոր չէ, որ թուրքական կողմի հայտարարությունները կարող են զավեշտի ...
Ադրբեջանում Միացյալ Նահանգների այդպես էլ չկայացած եւ արդեն նախկին դեսպան Մեթյու Բրայզան պետքարտուղարությունից հեռու իր առօրյան ու հանգիստը նախընտրում է անցկացնել Ստամբուլում ամերիկահպատակ դարձած կնոջ` Զեյնո Բարանի հետ: 2010-ի դեկտեմբերին Սենատի շրջանցմամբ դեսպան նշանակված Բրայզայի թեկնածությունը չհաստատված մնաց Սենատում, Բաքու մեկնելու հարցում այդքան անհամբեր Բրայզան կրկին կապեց ճամպրուկներն ու, փաստացի, ...
Ինչպես տեղեկացանք տրանսպորտի եւ կապի նախարարությունից, նախարարության կոլեգիայի երեկ տեղի ունեցած նիստի ժամանակ, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության 2012-ի ներդրումային ծրագրի վերաբերյալ տեղեկացվել է, որ նախատեսվում է ներդնել մոտ 13 մլրդ դրամ, որն ուղղվելու է ենթակառուցվածքների վերանորոգմանն ու արդիականացմանը: Տեղեկացվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղին» այս տարի ուղեւորափոխադրումներ կիրականացնի 8 ներհանրապետական եւ երկու` ...
Անցած կիրակի օրը Շիրակի մարզի թվով 6` Գառնառիճ, Շիրակ, Վահրամաբերդ, Բասեն, Գեղանիստ եւ Պեմզաշեն գյուղական համայնքներում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի հերթական, Տուֆաշենում` արտահերթ ընտրություններ, Նահապետավան համայնքում կայացել են հանայնքի ղեկավարի ու ավագանու, իսկ Արեւիկում` միայն ավագանու անդամների ընտրություններ:
«Օրինաց երկիր» կուսակցության երիտասարդական միությունը օրերս Աղավնաձորում կազմակերպել էր «Օրինաց ձմեռ» ամենամյա հավաքը, որին մասնակցում էին ինչպես Երեւանից, այնպես էլ հանրապետության տարբեր մարզերից ժամանած 1000-ից ավելի երիտասարդներ: Այս հավաքը նպատակաուղղված է համախմբել ՀՀ մարզերի եւ Երեւան քաղաքի օեկական երիտասարդներին, հնարավորություն տալ նրանց միասին անցկացնելու մարզական, մշակութային, ինտելեկտուալ խաղերով, ինչպես նաեւ ...
Մաշտոցի պուրակում տեղակայված կիսակառույց բուտիկում տեղի ունեցավ ֆոտոցուցահանդես-ակցիա: Ֆոտոցուցահանդեսում ներկայացված էին ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանի անձնական արխիվի լուսանկարները, որոնք ներկայացնում էին հին Երեւանի շենքերի պատմական տեսքը:
Հայ Մեծերի պանթեոնում ձնակույտերը տապանաքարերի ու կիսանդրիների պես բարձր են: Սաստիկ ցուրտ է: Բայց օրն ինքն իրենով հիշարժան է ու պարտավորեցնող: Փետրվարի 12-ն էՙ Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան օրը: Մի խումբ մտավորականներ, դպրոցականներ, գրողի հարազատներն ու մտերիմները պանթեոնում են, ծաղիկներ են խոնարհում Հրանտ Մաթեւոսյանի շիրմաքարին:
Փետրվարի 11-ին Սերգեյ Իսրայելյանը կդառնար ընդամենը 75 տարեկան: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը այդ օրը «Մոսկվա» կինոթատրոնում կազմակերպել էր հուշ-երեկո: Հայաստանի ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, Հայաստանի կինոմատոգրաֆիստների երկարամյա նախագահ, պրոֆեսոր Սերգեյ Իսրայելյանին հիշելու եւ մեծարելու էին եկել բոլոր տարիների իր գործընկերները, դերասաններ, ռեժիսորներ, օպերատորներ, պրոֆեսորի սաներ, կինոսիրող հանդիսատես: Ճեմասրահում ցուցադրված էին ...
Լոս Անջելեսում կիրակի օրը շնորհվեցին 2012 թ. «Գրեմմի» երաժշտական մրցանակները: Արարողության սկզբում կազմակերպիչները հարգեցին փետրվարի 11-ին մահացած երգչուհի Ուիթնի Հյուսթոնի հիշատակը: Հսկայական էկրանի վրա ցուցադրվեցին նրա I Will Always Love You երգի տեսահոլովակը:
Բեռլինի 1878-ի կոնգրեսի ընթացքում, որտեղ «Եվրոպայի հիվանդ մարդու» (Օսմանյան կայսրության) ճակատագիրն էր որոշվումՙ կապված նրան հպատակ ազգությունների կարգավիճակի հետ, Գերմանիայի կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկըՙ «Արյան եւ երկաթի» քաղաքականության այդ ջատագովը, ըստ հաղորդումների, ասել է. «Ես պոմերանացի մեկ մահացած զինվորի ոսկորները չեմ փոխարինի ամբողջ արեւելյան հարցի հետ»: Որպես քաղաքական գործչիՙ ժողովուրդների ...
«Ազգը» լինելով «Շանթ» հեռուստաընկերության «Հայ սուպերսթար» ծրագրի ինֆորմացիոն գործընկեր, իր ընթերցողներին տեղեկացրել էր «Հայսուպերսթարի» առաջին գալա համերգի մասին, որը կայացավ փետրվարի 12-ին: Հիշեցնենք, որ նախագծում մասնակիցների հետագա մնալ կամ չմնալն արդեն որոշելու է միայն հեռուստադիտողը: Այսուհետ մինչեւ նախագծի ավարտը ամեն կիրակի գալա համերգից անմիջապես հետո սկսվելու է քվեարկությունը, որն ավարտվելու ...
Ամերիկայի Հայ եկեղեցու արեւելյան թեմը հպարտությամբ տեղեկացնում է, որ թողարկվել է Հայ եկեղեցու այնպիսի էլեկտրոնային գիրք, որն առաջին անգամ նախագծված է iPad համակարգիչների համար: Թվային այս հրատարակության մեջ ամփոփված է Հակոբ Ներսոյանի «Սուրբ Վարդանանց պատմությունը», սակայն ինտերակտիվ հերոսների, տեսանյութերի, լուսանկարների, ձայնագրությունների ու այլ արտահայտչամիջոցների օգնությամբ: Արդեն հնարավոր կլինի համակարգչով թերթել ...
Հայ ուսանողները կարող են շարունակել իրենց կրթությունը Հունաստանում: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է Շեֆֆիլդի համալսարանի միջազգային հարցերի գծով տնօրեն Գրեգորի Դիկեոսը: Համալսարանը հայ ուսանողներին առաջարկում է զեղչեր բակալավրիատում ու մագիստրատուրայում կրթություն ստանալու համար, իսկ կրթաթոշակը սահմանվում է տարեկան վճարի 40 տոկոսի չափով:
ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի պետ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանի զեկուցումը` Ջ. Մարշալի անվան կենտրոնի շրջանավարտների Հայկական Ասոցիացիայի, Եվրոպական անվտանգության ուսումնասիրման կենտրոնի եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից համատեղ կազմակերպված «Հարավային Կովկաս` նոր մարտահրավերներ» թեմայով միջազգային գիտաժողովում:
Մոսկվայում ընթացող շախմատի «Աերոֆլոտի» մրցաշարի ուժեղագույնների խմբում 6 տուրից հետո հայ շախմատիստներից լավագույնը Հրանտ Մելքումյանի արդյունքն է: Նա 4 միավորով ընթանում է 16-րդ տեղում: 4-րդ տուրում Հրանտը հաղթեց Վլադիմիր Հակոբյանին, ապա պարտության մատնեց Դենիս Խիսմատուլինին: Մելքումյանն առաջատարների խմբում էր, սակայն 6-րդ տուրում պարտվեց իտալացի Ֆաբիանո Կարուանային ու նահանջեց 16-րդ հորիզոնական: ...
Գրոսմայստերներ Արման Փաշիկյանն ու Լեւոն Բաբուջյանը գերազանց են մեկնարկել Իրանի Մաշհադ քաղաքում ընթացող շախմատի մրցաշարում: Մեկնարկում տոնելով 4 անընդմեջ հաղթանակ, նրանք իրանցիներ Պոույա Իդանի եւ Մորթեզ Մահջոբի հետ 100 տոկոսանոց արդյունքով գլխավորում են աղյուսակը:
Եվրոպական երկրների սուսերամարտիկների համար օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարն անցկացվելու է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում: Ապրիլին կայանալիք այդ ստուգատեսում Հայաստանից պատրաստվում է մարտուղյակ դուրս գալ խոցասուսերամարտիկ Միքայել Ղազարյանը: 25-ամյա մարզիկի հետ նպատակամղված պարապմունքներ է անցկացնում Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոցի տնօրեն, վաստակավոր մարզիչ Ալեքսանդր Նավասարդյանը: Օլիմպիական ուղեգիր նվաճելու համար հայ սուսերամարտիկը Բրատիսլավայում պետք է ...
Շախմատային օլիմպիադայի կրկնակի չեմպիոններ Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հովանավորությամբ Երեւանում շախմատի նոր կենտրոն են հիմնադրել: Դպրոցում կընդգրկվեն 10-18 տարեկան խոստումնալից շախմատիստներըՙ աշխարհի ու Եվրոպայի պատանիների եւ աղջիկների առաջնությունների հաղթողներն ու ՀՀ պատանեկան առաջնությունների ոսկե եւ արծաթե մեդալակիրները: Այս մասին տեղեկացնում է armchess.am կայքէջը:
Հելսինկիում անցկացված գեղասահքի սկանդինավյան երկրների բաց առաջնությունում Հայաստանը ներկայացրած Սլավիկ Հայրապետյանն ընդհանուր հաշվարկով վաստակելով 128,11 միավոր, 10 մասնակիցների մեջ զբաղեցրեց 7-րդ տեղը: Ազատ ծրագրի կատարման ժամանակ նա 2 վրիպում թույլ տվեց ու 82,22 միավորով հանգրվանեց 7-րդ հորիզոնականում:
Ուռեկիում ուսումնամարզական հավաք անցկացնող «Ուլիսի» ֆուտբոլիստները ստուգողական 4-րդ խաղում մրցեցին Լանչխութիի «Գուրիայի» հետ: Այս անգամ դարպասները մնացին անառիկ: Մինչեւ Երեւան վերադառնալն ուլիսցիները եւս մեկ խաղ կանցկացնեն: Իրանից թիմ է վերադարձել Գեորգի Կրասովսկին, որն անցած մրցաշրջանում «Ուլիսի» ռմբարկուն էր: