21 տարի առաջ, ճիշտ այսօր, լույս էր տեսնում մեր թերթի առաջին համարը: Եվ առաջին խմբագրականը, ի թիվս այլ հանձնառությունների, ընդգծում էր, որ իր գլխավոր առաքելությունն է լինելու լուր տալը, օպերատիվ եւ ստուգված տեղեկություններ մատուցելը, քանի որ, ասում էր այդ խմբագրականը, «Ազգն» առաջին հերթին լրագիր է, այսինքնՙ լուր, տեղեկություն հաղորդող: Թե ...
Ներքին շրջանառության մեջ է դրվել «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» օրենքի նախագիծը, որի նպատակն է կարգավորել հրապարակային ծանուցումների ինտերնետով իրականացնելու կարգն ու կանոնները: Առաջարկվող օրենքի նախագծով եւս մեկ հարված է հասցվում լրատվամիջոցների եւ հատկապես տպագիր լրատվամիջոցների անկախությանը:
«Ազգը» գրել էր, որ փետրվարի 2-ին Ստեփանակերտի զինկոմիսարիատից զորակոչված ժամկետային զինծառայող 20-ամյա Կառլեն Բաղդասարյանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Հորադիզ) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հրազենային վերք էր ստացել եւ զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել: Սկզբում ՊՆ քննչական ծառայության երկրորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ էր հարուցվելՙ ինքնասպանության հասցնելու ...
Սովորական ասպիրինը բոլոր հնարավորություններն ունի դառնալու քաղցկեղային ուռուցքների դեմ պայքարող հուժկու միջոց, հավաստիացնում են Մելբուռնի գիտնականները: Նրանց խոսքերով, ոչ ստերոիդ հակաբորբոքային պատրաստուկները, ինչպիսին է ասպիրինը, կանխում են ուռուցքների տարածումը: Այդ մասին հաղորդում է «Հերալդ Սան» թերթը:
«Աբրահամ Լինքոլն» ամերիկյան ավիակիրը էսկադրային ականակրի եւ հածանավի ուղեկցությամբ անցել է Հորմուզի նեղուցով եւ Պարսից ծոցից դուրս եկել Արաբական ծով: Այդ մասին հաղորդում է Ասոշիեյթեդ պրես գործակալությունը:
ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ, արտաքին գործերի ու առեւտրի նախարար Էամոն Գիլմորն, օրերս ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում, առաջարկել է կիրառել Հյուսիսային Իռլանդիայի մոդելը սառեցված հակամարտությունների կարգավորման նպատակով: Վերջինիս խոսքով, փոխադարձ զիջումները թույլ են տվել իշխանություններին Հյուսիսային Իռլանդիայում մի շարք խնդիրների լուծման տարբերակներ գտնել:
«Ի՞նչ էին ինձ ասում` ինչո՞ւ Արթուր Բաղդասարյանը չմիացավ Լեւոն Տեր-Պետրոսյանին», չորսամյա վաղեմության ահա այս մոտիվն էր հիշել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը երեկ հրավիրած ասուլիսում, եւ ահա ո՞րն է այդ մոտիվը վերակենդանացնող հարցերին նրա պատասխանը. «Իսկ ինչո՞ւ պետք է միանայի Լեւոն Տեր-Պետրոսյանին` մի ...
«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը համոզված է` առաջիկա ընտրությունները տարբերվելու են նախորդներից: Դրան նպաստելու են հատկապես ինտերնետային լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը, որոնց աշխատանքի արդյունքում ամեն ինչ կլինի բացահայտ եւ ծածկադմփոց հնարավոր չի լինի իրականացնել: «Այսպես ասած դաղալությունները, որ հատուկ են մեզ, սոցիալական ցանցերի շնորհիվ կբացահայտվեն ...
Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցան 100 տոկոս համամասնական կարգի վերաբերյալ այն լսումները, որոնք առաջարկել էր խորհրդարանական ընդդիմությունը: Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, բացելով լսումները` մի հետաքրքրական առաջարկ արեց, այն է` խորհրդարանի եւ նրա նախագահի լիազորությունների շրջանակում ստեղծել մի հանձնաժողով, որը կհետեւի նոր ընտրական օրենսգրքի դրույթների իրականացմանը կյանքում:
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Քեթրին Ջեյն Լիչին:
Ինչպես տեղեկացանք Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Արա Սադոյանը: Նրան շրջանի աշխատակազմին է ներկայացրել քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Քաղաքապետը նշել է, որ վարչական շրջանի նոր ղեկավարը, պահպանելով տարիների ընթացքում ձեւավորված թիմային աշխատանքի ավանդույթները, պետք է նպաստի Կենտրոն վարչական շրջանի եւ, առհասարակ, ...
«Ազգի» նախորդ համարներից մեկում խոսվել էր այն մասին, որ 2011 թ. դեկտեմբերի 27-ին դատավոր Վազգեն Ռշտունու կայացրած վճիռն, ըստ որի երիտասարդներ Բաբկենը, Գուրգենը, Սամվելն ու Արթուրը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների հետ ունեցած միջադեպի պատճառով կալանավորվել ու 4 ամիս կալանքի տակ մնալով ազատ էին արձակվել 800 հազար դրամ գրավի դիմաց բողոքարկվել ...
Ռոբոտատեխնիկայի դպրոցական խմբակներին (ԱրմՌոբոտիքս խմբակ) նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) եւ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը կրթական 5 հաստատության հանձնեցին ուսումնական ռոբոտներ` խմբակներում դասավանդում կազմակերպելու համար: Այդ ուսումնական հաստատություններն են Քվանտ եւ Պոլիտեխնիկի հենակետային վարժարանները, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը, թիվ 131 եւ Այբ ավագ դպրոցները:
Վերջին տարիներին հայոց լեզվի աղավաղումներին, նրա տարաբնույթ խեղաթյուրումներին անդրադարձել են ոչ փոքրաթիվ մարդիկ: Գրվել են ինքնատիպ աշխատություններ, «Ազգ», «Գրական թերթ» եւ այլ պարբերականներում հրապարակվել են ուշագրավ հոդվածներ, առանձին գրախոսություններում մատնանշվել են գրախոսվող գրքերում նկատված լեզվական մեղանչումները: Բայց իրողությունն այն է, որ հայոց լեզվի անաղարտության, նրա լեզվական օրինաչափությունների անխաթար պահպանման համար ...
«Օտարալեզու, բայց ոչ օտար հայ ստեղծագործողներ» - այսպես էր կոչվում Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուբենկյան սրահում փետրվարի 11-ին կայացած գրական երեկոն, որ ՀՀ դեսպանության աջակցությամբ, նախաձեռնել էին Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միությունը, «Կամուրջ» գրական մշակութային կազմակերպությունը: Հայ ընթերցասեր հասարակայնությանը ներկայացան օտարալեզու ստեղծագործողներ Արտեմ Գրիգորենցը (Կիրակոզով), Վալերի Հունանյանցը, Գարրի Ղալամքարովը, ...
Այսօր ժամը 14.00-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում տեղի կունենա համալսարանի պատվավոր պրոֆեսոր, անվանի մտավորական, կինոօպերատոր, կինոռեժիսոր Սերգեյ Իսրայելյանի անվան լսարանի բացումը:
Այսօր երեխաների համար հեքիաթները փոխարինվել են համակարգչային խաղերով, համացանցով, բջջային հեռախոսներով, իսկ հեքիաթների բարի կերպարներն էլ` հաճախ ագրեսիվ ու չար մուլտհերոսներով: Հեքիաթների հանդեպ երեխաների անտարբերության պատճառը ծնողներն են, զարգացած տեխնոլոգիաների դարաշրջանը, թե նոր հեքիաթների պակասը միանշանակ չէ: Երեւան քաղաքի գրախանութներից մեկում դասական գրողների հեքիաթների պակաս չի զգացվում, բայց փոխարենը գրեթե ...
ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների վարկանիշային հերթական աղյուսակը: Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի հավաքականը ցուցակում 4 հորիզոնականով բարձրացել ու հանգրվանել է 41-րդ տեղում: Հավաքականի պատմության մեջ սա ռեկորդային ցուցանիշ է: Նախորդ ռեկորդը սահմանվել էր անցյալ տարվա սեպտեմբերին, երբ ՀՀ հավաքականը դասակարգման աղյուսակում 44-րդն էր:
Շախմատի «Աերոֆլոտի» մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ ուժեղագույնների խմբում հանդես եկող Հրանտ Մելքումյանը հավակնում է մրցանակային տեղի: 8-րդ տուրում նա սեւերով ոչ-ոքի խաղաց Եվգենի Տոմաշեւսկու հետ: Մելքումյանը 5,5 միավորով 5-րդ տեղում է: 6-ական միավորով աղյուսակը գլխավորում են ուկրաինացիներ Անտոն Կորոբովն ու Պավել Էլյանովը, լեհ Մաթեուշ Բարտելը:
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Աբովյանի մարզահամալիրումՙ նախապատրաստվելով տարվա գլխավոր ստուգատեսինՙ Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերին: Ինչպես հայտնի է, Հայաստանն այդ խաղերում ներկայացնելու են 4 ծանրորդներ եւ 2 ծանրորդուհիներ: Թե ովքեր կմեկնեն Լոնդոն, առայժմ հայտնի չէ: Օլիմպիական ուղեգրերին ներկա պահին հավակնում են 9 ծանրորդներ եւ 3 ...
Բուդապեշտում ավարտված ձյուդոյի կանանց աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչներ Գայանե Հարությունյանին (48 կգ) եւ Ժաննա Ստանկեւիչին (57 կգ) հաջողվեց միայն մեկ փուլ հաղթահարել: Գայանեն հաղթեց ավստրուհի Վալենտինա Շաուերին, իսկ Ժաննան պարտության մատնեց թուրք Նազլիջան Օզերլերին: Իսկ ահա 1/8 եզրափակիչում Հարությունյանը զիջեց ռուսաստանցի Լյուդմիլա Բոգդանովային, իսկ Ստանկեւիչըՙ կուբացի Յուրսլեդիս Լուպետեյին: Առաջին ...
Հրաձգության ՀՀ հավաքականը մեկնել է Ֆինլանդիա, որտեղ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը թիմում ընդգրկել է 10 հրաձգի: Նրանց թվում ամենափորձառուն օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Նորայր Բախտամյանն է: Նա ելույթ կունենա 10 մետր օդամղիչ ատրճանակի մրցումներում: Նույն մրցաձեւի երիտասարդների մրցավեճին կմասնակցեն Ռոմիկ Վարդումյանն ու Նինա Թորոսյանը:
Նալչիկի «Սպարտակում» փորձաշրջան անցնելուց հետո Էդգար Մալաքյանը վերադարձել է հարազատ կոլեկտիվՙ մարզումները շարունակելով «Փյունիկում»: Նա թիմի հետ փետրվարի 16-ին կմեկնի Կիպրոս: