Այս օրերին լրատվամիջոցները զբաղված են մեծամասնականով հնարավոր առաջադրումների մասին գրելով: Մեկն ինչ-որ տեղից իմանում կամ հորինում է այս կամ այն հնարավոր առաջադրման մասին, հետո այդ լուրին արձագանքում է լուրի հերոսը, հետո կենացները քաղցրանում են, եւ պարզվում է, որ ոչ թե նա, այլ մի ուրիշ թեկնածու պետք է առաջադրվի, եւ այդպես ...
Ադրբեջանական լրատվամիջոցներից տեղեկացա, որ Միլլի մեջլիսը, որի «ցմահ» պատգամավորն եք, պատրաստվում է «Խոջալուի ցեղասպանությանը» նվիրված հատուկ նիստ գումարել: Քանի որ եղել եք «Խոջալուի գործադիր իշխանության ղեկավարը», դեպքերի մասնակիցն ու ականատեսը, կուզենայի, որ պատասխանեիք մի քանի հարցի:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ կազմակերպվել էր մանկական բարեգործականա համերգ, որից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին: Համերգին ներկա էր նաեւ Հիմնադրամի նախագահը` առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: «Հույսի նավակ» խորագրով համերգը նվիրված էր ուռուցքային հիվանդություններ ունեցող երեխաների պաշտպանության միջազգային օրվան:
Երեկ ինքնաբուխ բարություն անելու միջազգային օրն էր: Հավանաբար այս պատճառով էլ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր ադրբեջանցի գործընկերոջն անվանել է «պատմական դեմք», ճիշտ է` Վրաստանի համար միայն: Թե որքանով է Ալիեւը պատմական դեմք, օրինակ, Քութայիսիում բնակվող 15-ամյա Շոթայի համար, դժվար է ասել, հետեւաբար Բաքվում որոշ քաղաքական գործիչներ ու փորձագետներ հավանաբար ...
Փետրվարի 17-ին Ռուսաստանի հայերի միությունը հարգեց Խորհրդային Միության հերոս Գեւորգ Անդրեյի Վարդանյանի հիշատակը: Այդ օրը կլրանար խորհրդային լեգենդար հետախույզի 88 տարին: Հիշատակման արարողությունը տեղի ունեցավ ժ. 12-ին Տրոյեկուրովսկոյե գերեզմանատանը:
Արդեն մի քանի օր Մաշտոցի պողոտայի պուրակում կրքերը չեն հանդարտվում: Բնապահպանները, ակտիվիստները, քաղաքացիները պայքարում են, որպեսզի այգու կանաչ տարածքում չտեղադրվեն Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակները:
Երեկ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ սահմանային անվտանգության ապահովման եւ պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարության դրույթներով նախատեսված ծրագրերի իրականացման ընթացքը դիտարկող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:
Երբ ավստրիական հանրային լրատվամիջոցի աշխատակիցները գործադուլի դուրս եկան` պահանջելով, որ իրենց քարոզչամիջոց չդարձնեն ու չթելադրեն, ուսանելի ու նախանձելի վիճակ էր, թեեւ ապացուցում էր մեզանում էլ հայտնի իրողությունը, որ հանրայինը իշխանական որակելու դեպքում ոչինչ չի փոխվում: Ավստրիան եզակի դեպք չէ, ու, փաստացի, Հայաստանն էլ եվրոտարածքի այն երկրորդ երկիրը չէ, որտեղ հանրային ...
Իլհամ Ալիեւի աշխատակազմում նոր «աստղ» է հայտնվել: Դա Ֆուադ Ախունդովն է: Սույն «գիտնական այրը» վերջերս «Մոսկովսկայա պրավդա» թերթում մի հոդված է հրապարակել (տես` www. mospravda.ru), որտեղ փորձել է «ապացուցել», որ ռուս բանաստեղծ, դիվանագետ Գրիբոյեդովի սպանության պատճառը... «նրա հայ շրջապատն էր»:
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնակցել է Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի կազմակերպած «Մասնակցային ժողովրդավարություն. քաղաքացիական հասարակության դերը» թեմայով խորհրդաժողովին: Իր ելույթում Արթուր Բաղդասարյանն ասել է. «ԵՄ խորհրդատվական խումբը շատ հետաքրքիր թեմա է մատնանշել այսօրվա քննարկման համար, եւ այն նաեւ ՀՀ-ԵՄ քաղաքական համագործակցության կարեւոր ուղղություններից մեկն է` խթանել ...
«Ո՞ւմ դիմեմ, ո՞ւր դիմեմ», պատասխանեց Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանը լրագրողների այն հարցին, թե ինչու նա, համաձայն չլինելով ընտրությունների արդյունքներին եւ ունենալով փաստեր, որ քաղաքապետի ըտրությունները կեղծված են, չի դիմում դատարան: Սասուն Միքայելյանի խոսքերով` իր դեմ գործել է ողջ պետական ապարատը, այդ թվում նաեւ դատարանները: «Պետությունն էր իմ դեմ, հիմա ...
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության շուրջը վերջին օրերի զարգացումների առիթով երեկ ասուլիս տված ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը քաղաքական հետապնդում է անվանել տեղի ունեցողը: Հիշեցնենք, որ Լ. Սարգսյանը արդարադատության նախարարությունից ստացել է գրություն, որ ՍԴՀԿ-ի գրանցված ատենապետը Գեւորգ Պերկուպերկյանն է: Սա դեռ եռամյա քաշքշուկ է` ՍԴՀԿ-ից հեռացածների եւ Լ. ...
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանին առնչվող երկու վարկային ծրագրեր: Այդ մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀԲ երեւանյան գրանսենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին : Առաջին ֆինանսական ծրագրի նպատակն է օգնել Հայաստանինՙ պաշտպանելու առավել անապահով բնակչությանը, աջակցելու մարդկային կապիտալի զարգացմանը եւ բարձրացնելու մասնավոր հատվածի ...
Թեղուտի խնդրի մասին շատ խոսվեց. բողոքի ցույցեր տեղի ունեցան, բնապահպաններ, կամ այդ անվանման տակ շատ այլ «հետաքրքրասերներ» այցելեցին Թեղուտ` ոմանք խնդրին ծանոթանալու, ոմանք` փաստեր հավաքելու, ոմանք ուղղակի Թեղուտը առաջին անգամ տեսնելու, կամ բնության գրկում «քեֆ անելու» համար: Եվ նրանք, որոնք գնացել էին Լոռվա բնության այդ հրաշալի վայրը` զուտ ու իրավամբ ...
Հովհաննես Թումանյանի թիֆլիսյան բնակարանի շուրջը ստեղծված իրավիճակն արդեն տհաճություն է հարուցում, հատկապես երբ սովորական թվացող քաշքշոցն այս հարցում էլ մտել է ընթացքի մեջ: Թվում էր, թե բնակարանի 4 սենյակները ձեռք բերելու ու դրա համար վճարելու պատրաստ մեկին գտնելու հարցից առավել ոչ մի ուրիշ խնդիր չէր կարող դառնալ քննարկումների ու տարաձայնությունների ...
Դեկտեմբերին Երեւանն ու Վենետիկը իրենց քույր քաղաքներ հռչակեցին: Ու թեեւ 21-րդ դարի սկզբին կատարվեց այդ արարողությունը, Վենետիկի ու վենետիկցիների հետ հայերի առաջին շփումները հասնում են դարերի խորքը, քանի որ առաջին քրիստոնյա պետության բարեպաշտ այրերի ջանքերով ու միջոցներով 6-7- րդ դարերից սկսած եկեղեցիներ են կառուցվել դեռեւս լիովին չձեւավորված քաղաքի մերձակա կղզիներում, ...
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հանդես է գալիս Անահիտ աստվածուհու արձանի մասունքները Բրիտանական թանգարանից Հայաստան վերադարձնելու նախաձեռնությամբ: Այդ կապակցությամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը սկսում է ստորագրահավաք:
Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականը ուսումնամարզական 2-րդ հավաքն է անցկացնում Աբովյանում, որտեղ մարզվում են նաեւ Վրաստանի ընտրանու անդամները: Համատեղ մարզումներից զատ, երկու հավաքականները նաեւ ստուգողական մենամարտեր են անցկացնում:
Շախմատի «Աերոֆլոտի» մրցաշարի ավարտից հետո Մոսկվայի «Կոսմոս» հյուրանոցում կայացավ կայծակնային մրցաշար 25 հազար եվրո ընդհանուր մրցանակային հիմնադրամով: 206 մասնակիցների թվում էին նաեւ հայաստանցի 9 շախմատիստներ: Ինչպես «Աերոֆլոտի» մրցաշարում, կայծակնային մրցախաղում էլ հայերից լավագույն արդյունքը ցույց տվեց Հրանտ Մելքումյանը, որը 18 հնարավորից վաստակած 11 միավորով զբաղեցրեց 39-րդ հորիզոնականը:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի հանդիպումներից ուշադրության կենտրոնում էր «Այաքսի» եւ «Մանչեսթր Յունայթեդի» մրցավեճը: Անգլիական ակումբը, որ սովորաբար հաջող էր հանդես գալիս չեմպիոնների լիգայում, այս անգամ չէր հաղթահարել խմբային փուլի արգելքը եւ այժմ ստիպված է պայքարը շարունակել Եվրոպայի լիգայի մրցաշարում: Ալեքս Ֆերգյուսոնի սաները մտադրվել են նվաճել պատվավոր մրցանակը: Այդ խնդրի ...
Բարձրագույն խմբի առաջնության մասնակից 4 թիմերՙ «Փյունիկը», «Միկան», «Բանանցն» ու «Իմպուլսը» մեկնել են Կիպրոս, որտեղ երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնեն: «Փյունիկի» հետ Կիպրոս է մեկնել նաեւ ակումբի տեխնիկական տնօրեն, ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, որը տեղում հնարավորություն կունենա հետեւելու այդ թիմերում հանդես եկող հավաքականի թեկնածուներին: Ինչպես հայտնի է, փետրվարի ...
Փետրվարի 25-26-ին Պրահայում կկայանա ձյուդոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը, որին Հայաստանից կմասնակցեն 6 ձյուդոյիստներ: Չեխիայի մայրաքաղաքում տատամի դուրս կգան Արթուր Վարդանյանը (60 կգ), Արմեն Նազարյանը, Գոռ Հարությունյանը, Արթուր Երանոսյանը (բոլորն էլՙ 66 կգ), Արտյոմ Բաղդասարյանը (81 կգ) եւ 100 կգ քաշային Հակոբ Առաքելյանը:
Գերմանիայում բնակվող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Դավիթ Գրաֆը Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում իր հերթական մենամարտն անցկացրեց: Նրա մրցակիցը բրիտանացի Փոլ Մորիսն էր: Նախորդ 5 մենամարտերում Դավիթը մրցակիցներին հաղթել էր 1-ին եւ 2-րդ ռաունդներումՙ նոկաուտի ենթարկելով նրանց: Այս անգամ Դավիթի մրցակիցն ավելի համառ ու դիմացկուն դուրս եկավ: Նա լավ էր պաշտպանվում, կարողանում էր ...
Բրազիլիայում ընթացող թենիսի միջազգային մրցաշարում Դավիթ Նալբանդյանը հաջողությամբ հաղթահարեց նաեւ 2-րդ փուլի արգելքըՙ մտնելով քառորդ եզրափակիչ: Արգենտինահայ թենիսիստը 6-3, 6-2 հաշվով պարտության մատնեց ֆրանսիացի Ժիլ Սիմոնին: Հաջորդ փուլում նրա մրցակիցը կլինի իտալացի Ֆիլիպո Վոլանդրին, որը պայքարից դուրս էր մղել իսպանացի Ռուբեն Ռամիրես Իդալգոյին:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը նորամուտն է նշել ուկրաինական «Կրիվբասի» կազմում: Նա Թուրքիայում մասնակցել է ռումինական «Աստրայի» հետ ստուգողական հանդիպման 1-ին խաղակեսին: Խաղն ավարտվել է ոչ-ոքիՙ 1-1: Արզումանյանը ներկայումս փորձաշրջան է անցնում «Կրիվբասում»: