AZG Daily #82, 18-05-2013

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը


«ԻՆՁ ԿՅԱՆՔ ՆՎԻՐԻՐ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture   
#028, 2012-02-16 > #029, 2012-02-17 > #030, 2012-02-18 > #031, 2012-02-21 > #032, 2012-02-22
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 18-02-2012



Տեղադրվել է` 2012-02-17 23:51:02 (GMT +04:00)

ԴԱՎԻԹ ԳՐԱՖԸ 6-ՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՏՈՆԵՑ

Գերմանիայում բնակվող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Դավիթ Գրաֆը Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում իր հերթական մենամարտն անցկացրեց: Նրա մրցակիցը բրիտանացի Փոլ Մորիսն էր: Նախորդ 5 մենամարտերում Դավիթը մրցակիցներին հաղթել էր 1-ին եւ 2-րդ ռաունդներումՙ նոկաուտի ենթարկելով նրանց: Այս անգամ Դավիթի մրցակիցն ավելի համառ ու դիմացկուն դուրս եկավ: Նա լավ էր պաշտպանվում, կարողանում էր դիմագրավել հայ բռնցքամարտիկի հուժկու հարվածներին:

Առաջին ծանրքաշային կարգում Դավիթ Գրաֆին առաջին անգամ չհաջողվեց ժամկետից շուտ ավարտել մենամարտը: Այս անգամ նա պայքարեց բոլոր 6 ռաունդներում ու մրցակցին հաղթեց միավորներովՙ տոնելով 6-րդ անընդմեջ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում:

Մենամարտից հետո Դավիթ Գրաֆը հետեւյալն է նշել. «Չնայած իմ նոկաուտներով տարած հաղթանակների շարքն ընդհատվեց, սակայն բնավ էլ չեմ տխրել: Ես փորձի կարիք ունեմ, ուստի 6 կամ 8-ռաունդանոց մենամարտերը մինչեւ վերջ անցկացնելն ինձ համար օգտակար կլինի: Այսօր ինձ 6 ռաունդից հետո լավ եմ զգում, տրամադրությունս էլ տեղն է»:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 18-02-2012


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua