«ԼՂՀ անկախության 20-ամյակ. իրողություններ եւ հեռանկարներ» թեմայով համաժողովը, որն անցյալ շաբաթավերջին անցկացվել էր Ստեփանակերտում` իրավացիորեն համարվում է Արցախի անկախության հոբելյանին նվիրված միջոցառումների գագաթնակետը: Համաժողովին մասնակցում էին ճանաչված փորձագետներ ինչպես Արցախից ու Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանից, ԱՄՆ-ից ու եվրոպական մի շարք երկրներից:
Իրանում երեկ սկսվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի լայնածավալ զորավարժություններ: Կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար Մոհամմադ Պակպուրը հայտարարել է, որ դրանց նպատակն է բարձրացնել ստորաբաժանումների մարտունակությունը եւ ցուցադրել զորքերի ներուժը ի դեպս հակառակորդի հնարավոր հարձակման:
Այս տարի փետրվարի 20-ից սկսվում է Մեծ պահքի շրջանը: Տեւում է 48 օր` Բուն բարեկենդանից մինչեւ Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 8-ին:
Արդեն 10-րդ օրն էՙ կրքերը Մաշտոցի այգում չեն հանդարտվում: Մինչ բնապահպանները, հասարակական կազմակերպությունները, հարեւան շենքերի բնակիչները պայքարում են հանուն Մաշտոցի այգու փրկության, շինարարներն իրենց գործն էին կատարում եւ փորձում Աբովյան փողոցից մոնտաժված կրպակները տեղադրել այգում: Երեկ շինարարների նման փորձը անհաջողության մատնվեց: Ակտվիստների հսկայական խումբը մտավ կիսակառույցի կրպակի տարածք` արգելելով շինարարներին ...
Facebook սոցիալական ցանցում գործող «Իրազեկ եւ կողմնորոշված սերունդ» խումբը, որի մեջ զգալի թիվ են կազմում սփյուռքահայերը եւ արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիները, գործունեություն է ծավալում Հայաստանի Հանրապետության պետականաշինության գործընթացին սփյուռքահայությանը էլ ավելի մերձեցնելու ուղղությամբ: Քննարկումների ժամանակ մասնակիցները այս պահին հրատապ են համարել արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը իրագործելի դարձնելու հարցը: ...
Ֆրանսիական Գվիանայի «Կուրու» տիեզերադաշտից առաջին անգամ արձակված թեթեւ դասի եվրոպական նորագույն Vega մղիչ հրթիռը փետրվարի 13-ին ուղեծիր դուրս բերեց LARES գիտական արբանյակը, գրում է ՌԻԱ գործակալությունը:
Արդեն վեց ամիս անազատության մեջ գտնվող Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում հաստատեց` լարված հարաբերություններ է ունեցել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ: Լարված հարաբերությունները աշխատանքային բնույթ են կրել: Մարգար Օհանյանը դեմ է արտահայտվել Ալիկ Սարգսյանի մի շարք գործողություններին ու նշանակումներին: Անգամ հիշում է, ...
Հենց միայն առաջ բերելով փաստարկը, թե ԼՂ-ը Ադրբեջանի կազմում է եղել ու «այժմ էլ է», Բաքուն ինքը սեփական ձեռքերով ԼՂ հակամարտությունը հանում է տարածքային ամբողջականության սկզբունքի տիրույթից: Եվ ահա թե ինչու. երկրների տարածքային ամբողջականության սկզբունքը իրոք կարեւորագույն նորմ է միջազգային իրավունքում, մասնավորապես ՄԱԿ-ի առաջնային նպատակներից մեկը: Ի դեպ, ազգերի ինքնորոշման ...
Գեբելսին է կարծեմ վերագրվում միտքը, թե «բազմիցս կրկնվող սուտը ճշմարտանման է դառնում»: Ասվածը լիովին վերագրելի է «Խոջալուի ցեղասպանության» թեմային, որ ադրբեջանական կողմի ցինիկ համառության միջոցով, դժբախտաբար, միջազգային որոշ շրջանակներում դառնում է քննարկման առարկա:
«ԼՂ ադրբեջանական համայնքի ղեկավար» Բայրամ Սաֆարովը, որ նաեւ «Շուշիի շրջանի գործադիր իշխանության ղեկավարն է», ասել է, թե իրենք «պատրաստ են հանդիպելու ԼՂ «հայկական համայնքի ներկայացուցիչների» հետ»: Մինչ այդ թշվառության թատրոնի մենակատարի դերն ստանձնել էր Ֆարհադ Բադալբեյլին: Քանի որ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը Սաֆարովին ձայնի իրավունքից զրկել էր` գտնելով, ...
Երբ ինչ-որ վեճում կամ բանավեճում հիմնավոր փաստարկներն անհետանում են, կողմերն անցնում են միմյանց վրա հուզական դաշտում ազդելու արվեստին: Սա ընդունված հնարք է, գոնե սեփական անձի հանդեպ խղճահարություն առաջացնելով` հասնել նպատակների կատարմանը: Անկեղծ ասած, տպավորությունն այնպիսին է, թե հարեւան երկրում պարբերաբար անցկացվում է դպրոցական շարադրությունների մրցույթ, բայց ոչ սովորական կանոններով. այստեղ ...
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակած 2012-ի առաջինՙ հունվար ամսվա սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 4,4 տոկոս: Հիշեցնենք, որ 2011-ից Ազգային վիճակագրական ծառայությունն անցել է մակրոտնտեսական ցուցանիշների հավաքման, հրապարակման եւ ամփոփման նոր մեթոդի: Մասնավորապես, դադարեցվել է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ամսական հաշվարկումը, իսկ որպես տնտեսության վիճակը ...
Ուղեղի հիպոկամպի (ջրաձի) երեք հիմնական մասերն ավելի փոքր էին այն մարդկանց մեջ, ովքեր հայտարարել էին, որ մանկության տարիներին կոպիտ վերաբերմունքի են արժանացել:
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրենն ու աշխատակիցները փետրվարի 19-ին անհամբերությամբ էին սպասել: Այդ օրը նրանք վայելելու էին իրենց տքնաջան աշխատանքի պտուղները:
Փետրվարի 15-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Հովիվը» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը: Դեռ նախօրեին համացանցում զետեղված ազդագրից քաղում եմ, որ ֆիլմը Սբ Գրիգոր Նարեկացու մասին է, եւ առաջին տարակուսանքս արդեն խանգարում է ինձ ուրախություն ապրել ստեղծագործական նման գովելի ձեռնարկի համար: Որքանո՞վ բնորոշիչ կարող է լինել ֆիլմի «Հովիվը» անվանումը մի սրբի համար, ով առավել ...
Այս տարի հունվարին Լոնդոնում անգլերենով հրատարակվեց Գաբրիել Սուլթանյանի The History of the Armenians and Moses Khorenats’i գիրքը (Bennett & Bloom հրատ., 280 էջ): Գիրքը բաղկացած է 4 բաժնիցՙ առաջինՙ Քննական տեսություն եւ մեկնաբանություններ, երկրորդՙ Խորենացու ժամանակագրությունը (հաստատում է Խորենացու 5-րդ դարի պատկանելությունը եւ Ղազար Փարպեցու հարցըՙ վերաբերող Խորենացուց նրա բանագողությանը): ...
Ինչպես տեղեկացանք ՀԱՕԿ-ի լրատվության բաժնից, Ադլերում անցկացված թեթեւ ատլետիկայի համառուսական բաց առաջնությունում նիզականետորդ Մելիք Ջանոյանը Լոնդոնի ամառային օլիմպիադայի ուղեգիր է նվաճել: Հայ նիզականետորդը ցույց է տվել 79 մետր 71 սմ արդյունք, ինչը 21 սմ-ով գերազանցում է օլիմպիական վարկանիշը, ուստի արժանացել է ուղեգրի: Նշենք, որ այդ արդյունքը Ջանոյանի համար անձնական ռեկորդ ...
Ֆինլանդիայում անցկացված հրաձգության Եվրոպայի ձմեռային առաջնությունում Նորայր Բախտամյանը օդամղիչ ատրճանակի 10 մ մրցատարածությունում, 679,6 միավորով զբաղեցրել է 6-րդ տեղը: Հաղթող է ճանաչվել իսպանացի Պաբլո Կարերանՙ 687,1 միավոր:
Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը նվաճեց արագ շախմատի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը, որը վիճարկում էին 37 շախմատիստներ: Պետրոսյանը 8 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ նույնպիսի արդյունքի հասած Հրայր Սիմոնյանից:
Կազանում անցած տարի անցկացված Եվրոպայի առաջնությունում մրցանակակիրներ դարձած Էլեն Գրիգորյանի ու Գեւորգ Պողոսյանի դոպինգ անալիզների դրական արդյունքները հաստատվել են եւ նշված ծանրորդները որակազրկվել են 4 տարով: Այդ մասին է վկայում նաեւ ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը:
Դյուսելդորֆում ավարտված ձյուդոյի «Գրան պրիի» մրցաշարի հերթական փուլում հայաստանցի 8 մարզիկներից առավել հաջող հանդես եկավ 48 կգ քաշային Գայանե Հարությունյանը: Նա հաղթեց կորեացի Յունգ Յեոն Չունին ու մոնղոլ Մունհաբաթին, իսկ քառորդ եզրափակիչում պարտվեց մրցաշարի հաղթող ճանաչված բելգիացի Շարլին վան Սնիսկին: Գայանեն գրավեց 5-րդ տեղըՙ վաստակելով վարկանիշային 40 միավոր:
Կիպրոսում ուսումնամարզական հավաք անցկացնող հայկական ակումբներն ուժերն են փորձել ստուգողական հանդիպումներում: Երկրի փոխչեմպիոն «Փյունիկը» մրցել է չինական «Չանգչունգ Յաթաի» թիմի հետ: Այդ ակումբը Չինաստանի բարձրագույն խմբի առաջնությունում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը: