ՓԱՇԻԿՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԻՆ Իրանում ավարտված շախմատի մրցաշարում մեծ հաջողության հասավ Արման Փաշիկյանը: 11 հնարավորից վաստակելով 9 միավոր, Փաշիկյանը դարձավ մրցաշարի հաղթող: Արմանը մրցաշարն անցկացրեց առանց պարտությանՙ տոնելով 7 հաղթանակ, 4 պարտիա ավարտելով ոչ-ոքի: Հայաստանի մյուս պատվիրակըՙ Լեւոն Բաբուջյանը 8 միավորով գրավեց 8-րդ տեղը: Լեւոնը տոնեց 8 հաղթանակ, կրեց 3 պարտություն, որոնցից մեկըՙ Արման Փաշիկյանից 7-րդ տուրում: 8,5-ական միավորով 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրին Սերգեյ Տիվյակովն ու Պոուրիա Դարինին: Կանանց մրցաշարում հաջող հանդես եկավ Փաշիկյանի կինըՙ Մարիա Կուրսովան, որը 9 հնարավորից վաստակած 6,5 միավորով գրավեց 4-րդ տեղը: Նա միայն լրացուցիչ գործակիցներով զիջեց 2-3-րդ տեղերը գրաված իրանցի շախմատիստուհիներ Մինո Ասգարիզադեհին ու Սարասադաթ Խադեմալշարիեհին: Իսկ մրցաշարի հաղթող ճանաչվեց 7,5 միավոր վաստակած վրացի շախմատիստուհի Սոֆիկո Խուխաշվիլին: Ի դեպ, Կուրսովան պարտվեց միայն Խուխաշվիլուն ու Խադեմալշարիեհին, մյուս պարտիաներում տոնելով 6 հաղթանակ, մեկն ավարտելով ոչ-ոքի: |