AZG Daily #9, 24-04-2014

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը

Armenian Genocide

ВАРДГЕС АРЦРУНИ: "Я знаю секрет, как вывести Армению из тяжелого положения и благоустроить ее"

Սրբագրում եւ խմբագրում ամեն ծավալի ու բովանդակության հայերեն տեքստերի, գրքերի
E-mail: xachagox@mail.ru
հեռ.ՙ 094 48-68-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture   
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#029, 2012-02-17 > #030, 2012-02-18 > #031, 2012-02-21 > #032, 2012-02-22 > #033, 2012-02-23
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 21-02-2012



Տեղադրվել է` 2012-02-21 00:19:19 (GMT +04:00)

ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԸ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ ԵՆ ՈՒԺԵՐԸ

Կիպրոսում ուսումնամարզական հավաք անցկացնող հայկական ակումբներն ուժերն են փորձել ստուգողական հանդիպումներում: Երկրի փոխչեմպիոն «Փյունիկը» մրցել է չինական «Չանգչունգ Յաթաի» թիմի հետ: Այդ ակումբը Չինաստանի բարձրագույն խմբի առաջնությունում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:

Առաջին խաղակեսում Արթուր Եդիգարյանի դիպուկ հարվածի շնորհիվ «Փյունիկը» հաշվի մեջ առաջ անցավ: Ընդմիջումից հետո Արթուր Յուզբաշյանը կրկնապատկեց հաշիվը: Թվում էր, թե «Փյունիկը» կհաղթի, սակայն խաղավերջում չինացի ֆուտբոլիստներին հաջողվեց 3 գնդակ խփել ու շահել մրցավեճը 3-2 հաշվով:

Հաջորդ օրը «Չանգչունգ Յաթաիի» հետ մրցեց Դիլիջանի «Իմպուլսը»: Ըստ ակումբի պաշտոնական կայքի, թեեւ իմպուլսցիները բավական ակտիվ խաղ են ցուցադրել, սակայն առաջին խաղակեսում մրցակիցը 2 անգամ գրավել է դիլիջանցիների դարպասը: Ընդմիջումից հետո «Իմպուլսի» մոլդովացի կիսապաշտպան Կոնստանտին Մանդրիչենկոն խփել է պատասխան առաջին գնդակը: Բայց դրանից հետո մրցակիցը եւս 2 անգամ գրավել է «Իմպուլսի» դարպասը ու հաղթել է խոշորՙ 4-1 հաշվով:

Կիպրոսում մարզվող «Բանանցը» ստուգողական խաղ անցկացրեց Ռուսաստանի ազգային լիգայի առաջատարներից մեկիՙ Սարանսկի «Մորդովիայի» հետ: Այս խաղում էլ առաջինը հաջողության հասան «Բանանցի» ֆուտբոլիստները: Աչքի ընկավ բրազիլացի Էդուարդո դոս Սանթոսը: Սակայն «Բանանցն» էլ խաղավերջում չկարողացավ պահպանել առավելությունը ու 2 գոլ բաց թողնելով, պարտվեց: Հաջորդ հանդիպումը «Բանանցը» կանցկացնի փետրվարի 23-ին չինական «Չանգչունգ Յաթաիի» հետ:

Կիպրոսում հավաք անցկացնող հայկական 4-րդ ակումբըՙ «Միկան» մրցել է ռուսական «Սլավյանսկի» հետ: Այդ խաղում դարպասները մնացել են անառիկ:

Թուրքիայում ուսումնամարզական հավաքի մեջ գտնվող «Շիրակը» մրցել է ուկրաինական «Նաֆթովիկի» հետ: Առաջին խաղակեսում մրցակիցը գրավել է «Շիրակի» դարպասը, իսկ ահա Անդրանիկ Բարիկյանը չի իրացրել 11 մ հարվածը: Ընդմիջումից հետո «Նաֆթովիկը» 2-րդ գոլն է խփել ու հաղթել է 2-0 հաշվով: Հարկ է նշել, որ 2-րդ խաղակեսում շիրակցիներից հեռացվել են Կարեն Ալեքսանյանն ու Տիգրան Դավթյանը:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 21-02-2012


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.