Ամերիկացի վերլուծաբան եւ ղարաբաղյան հակամարտության հարցով փորձագետ Մարկ Դիթսենը Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի կայքում հրապարակել է հոդված նվիրված ղարաբաղյան հակամարտությանը, որտեղ շեշտել է, որ դիպուկահարների առկայությունը շփման գծում վտանգի տակ է դնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը փոխզիջումային տարբերակով:
Այդ մասին նշել է «Եվրոնյուզի» թուրքական տարբերակ «Աբհաբեր» կայքէջը: Ըստ փետրվարի 20-ին հրապարակված տեղեկության, Գերմանիայում գործող, Շվեյցարիայում, Հոլանդիայում եւ Շվեդիայում մասնաճյուղեր ունեցող Ասորիների ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնըՙ Seyfo Center-ը, նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ Հայաստանի քաղաքական կուսակցությունների ղեկավարներին:
Փետրվարի 20-ին Թուրքիայի նախագահին կից վերահսկողական պետական խորհուրդը, ավարտելով Դինքի սպանության գործի հետաքննությունը, ներկայացրել է հետաքննության հիման վրա պատրաստած զեկուցագիրը: Դա, ինչպես նշում է թուրքական հանրային հեռուստատեսությունը, 649 էջ է, աչքի է ընկնում ցնցող ենթավերնագրերով:
«Եվրոտեսիլ-2012» երգի մրցույթին ընդառաջ Ադրբեջանը ջանք ու միջոց չի խնայում աշխարհին որպես նորմալ երկիր ներկայանալու համար, թեեւ, ըստ Amnesty International միջազգային կազմակերպության, «անկախության, տնտեսական բարգավաճման ու հարաբերական կայունության 20 տարին ձախողեց վերափոխվելու սեփական քաղաքացիների հիմնարար ազատությունների առումով, մինչդեռ իշխանության կենտրոնացումը նախագահ Ալիեւի ղեկավարությամբ վերջին տասնամյակում մեծապես անտեսվում է արտաքին աշխարհի ...
«Երեւանը վերածվել է էկոլոգիական աղետի գոտու: Վերջին 15 տարվա քաղաքաշինությունը սպանել է Երեւանը»- սա բնապահպան Կարինե Դանիելյանի տեսակետն է: Նրա խոսքերով` այժմ բակերում պատերազմ է: Վերջին տարիներին քաղաքը հենց այդ պատերազմներից բազմիցս տանուլ է տվել եւ կորցրել կանաչ տարածքների մի հսկայական հատվածը:
Regnum գործակալության տեղեկացմամբՙ Բաքվում «տեղի է ունեցել Հանուն դեմոկրատական հասարակության դիմադրական շարժման նիստը»: Քննարկվել է «Ղարաբաղի համաժողով» անցկացնելու հարցը, որին պետք է մասնակցեն բոլոր կուսակցությունները, մտավորականներ եւ հասարակական շարժումներ: «Դիմադրողականների» կարծիքով, Ադրբեջանի իշխանությունները «շահագրգռված չեն Ղարաբաղի հարցի լուծմամբ»:
Փետրվարի 20-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի սահմանադրական հանձնաժողովը Անկարա է հրավիրել ազգային փոքրամասնությունների եւ ասորիների ներկայացուցիչներին: Հանդիպմանը քննարկվել են երկրում փոքրամասնությունների իրավական դրությանն առնչվող խնդիրներ, նոր սահմանադրությունից նրանց սպասելիքներն ու պահանջները:
Եվրոմիության սահմանային Frontex գործակալության պատվիրակությունը, գործադիր տնօրեն Իլկա Լայտինենի գլխավորությամբ, արդեն երեկ Երեւանում էր` մինչեւ փետրվարի 23-ը Հայաստան այցելության ծրագրով: Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի եւ տեղեկատվության բաժնի հաղորդագրության համաձայն, գործակալության պատվիրակությունը համագործակցության համաձայնագիր է ստորագրելու Հայաստանի կառավարության հետ:
Քսանչորս տարի առաջ, նույն այս օրը, Ասկերանում տեղի ունեցավ հայերի ու ադրբեջանցիների միջեւ առաջին արյունալի բախումը: Այդ իրադարձությունը հետագա լայնածավալ պատերազմական գործողությունների նախերգանքն էր, որից Ադրբեջանի արկածախնդիր ղեկավարությունն այդպես էլ ընդունակ չեղավ անհրաժեշտ դասեր քաղել:
«Ճգնաժամային իրավիճակի դեպքում Հայաստանը կստանա անհրաժեշտ օգնություն», հավաստիացնում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ի պատասխան հարցի, թե ի՞նչ կանի ՀԱՊԿ-ը ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ իրավիճակի ճգնաժամային զարգացման եւ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում:
Ամեն քաղաք իր հմայքն ու ձգողականությունն ունի: Դա կարող է լինել ճարտարապետական կառույց, հնագույն մշակույթի վկայություն, նաեւՙ մանրուք թվացող, սակայն այցեքարտի հավասարվող տարր: Երեւանի հնաբնակների համար շատ բան փոխվել ու փոխվում էՙ հարուցելով մարդկանց մի մասի դժգոհությունը, մյուսներիՙ գոհունակությունը: Իսկ այս դեպքումՙ անտարբերությունը: Խոսքը Երեւանի փողոցներում անտերության մատնված ժամացույցների մասին ...
Տնտեսական մրցակցության հանձնաժողովը երեկ ամփոփեց դեղերի գծով պետական գնումների ոլորտում իրականացրած ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրվել է 134 առողջապահական հաստատությունների եւ դեղերի վաճառքով զբաղվող 314 ընկերությունների գործունեությունը: Պարզվել է, որ 134 բուժհաստատություններից 109-ում կա մրցույթ չհայտարարելու գծով խախտում: Մասնավորապես, մի մասում ընդհանրապես մրցույթներ չեն հայտարարվել, մյուսները մրցույթներ հայտարարել են միայն առանձին դեպքերում, ...
Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Աշոտ Օսիպյանը երեկ ամփոփեց Հայաստանի բանկային համակարգի 2011 թվականի արդյունքները: Նա անցած տարին համակարգի համար հաջող համարեց: Ըստ Աշոտ Օսիպյանի, Հայաստանի բանկային համակարգի ակտիվները 2011-ին ավելացել են 521 մլրդ դրամով կամ 34 տոկոսով եւ կազմել 2 տրլն 74 մլրդ դրամ, իսկ ...
Հայ առաքելական եկեղեցու տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` փետրվարի 19-ին Արցախի թեմի գործող եկեղեցիները համալրվեցին եւս մեկով: Թեմակալ առաջնորդ Պարգեւ արք. Մարտիրոսյանի ձեռամբ օծվեց Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին նորակառույց եկեղեցին:
Ամիսներ առաջ լույս տեսած «Հող եւ ցավ» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 18-ին` գրքի հեղինակ Վարդան Վարդանյանի ծննդյան օրը: Գիրքը ամբողջությամբ նվիրված է հեղինակի ամենամտերիմ ընկերոջ` հայ ականավոր արձակագիր եւ հրապարակախոս Մուշեղ Գալշոյանի կյանքին եւ ստեղծագործությանը: Հետպատերազմյան հայ արձակի առաջին լավագույն պատմողներից` Մ. Գալշոյանի կյանքն ասես ամբողջությամբ ներծծված է Սասնա ...
«Գրքարվեստի» զարգացման մեջ հայը առանձնահատուկ դերակատարություն ունի: Իսկ որքանո՞վ է այսօր հետաքրքված գրքի համաշխարհային մայրաքաղաքում ապրող հայ երիտասարդը գրքով: «Ես երբեմն ամաչում եմ ընկերներիս ասել, որ ես գիրք եմ կարդում, քանի որ նրանք սկսում են ծաղրել ինձ ու «կրծող» են անվանում... Բայց կարդալ սիրում եմ...»,- ասում է 8-րդ դասարանի աշակերտուհի ...
Ուսումնասիրություններ կատարողների համար սովորական երեւույթ է, երբ մի որոշակի թեմայի պրպտումները բոլորովին նոր մի թեմա են «բացահայտում», որն առաջին հայացքից այնքան էլ կապ չուներ սկզբնական նյութի հետ: Նման դեպք պատահել է Էլիզաբեթ Կանն Քամբուրյանին, եւ լրագրող Արամ Արքունը գրել է այդ մասին «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթում, որտեղից քաղում ենք մեր ...
Մայրենին եթերում երբեք այնքան անպաշտպան չի եղել, որքան ներկայում: ,Արմենպրեսե-ի հաղորդմամբ` փետրվարի 21-ին տեղի ունեցած գիտաժողովին այս մասին հայտարարեց ԵՊՀ Ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ Մուշեղ Հովսեփյանը : Նրա համոզմամբ` հայկական հեռուստաեթերը ողողված է ցածրորակ ժամանցային ծրագրերով, սերիալներով, որոնք հեռուստատեսության կրթադաստիարակչական գործառույթը մղում են ետին պլան:
Ինտերնետ կոչվող համաշխարհային ցանցը իր թեւերն է տարածել մարդկության կյանքի ամեն մի ոլորտում: Այստեղ մարդիկ ապրում են, աշխատում, շփվում, ծանոթանում եւ նույնիսկ... ամուսնանում: «Մեկ տարի շարունակ մենք ամեն վայրկյան օնլայն էինք, անընդհատ գրում էինք իրար: Աղջիկը Ջավախքից էր... Մի օր նա եկավ Երեւան, եւ վերջապես մենք հանդիպեցինք... Մեկ շաբաթ էՙ ...
Ըստ վերջերս կատարված մի նոր ուսումնասիրության, որը հրապարակվել է «Գիրություն» (Obesity) ամսագրի էլեկտրոնային տարբերակում, քաշի նվազմանն ուղղված մի թիմային մրցախաղի ժամանակ միեւնույն թիմի անդամները էապես ազդել են մեկը մյուսի քաշի նվազման վրա` սրանով առաջ քաշելով այն միտքը, որ կիլոգրամներ կորցնելը կարող է ալիքի նման տարածվել:
Ինչպես հայտնի է, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 28-ին եւ 29-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքի «Ցիրիոն» մարզադաշտում ընկերական հանդիպումներ է անցկացնելու Սերբիայի եւ Կանադայի ընտրանիների հետ: Քանի որ երկու օրում մեր հավաքականը 2 խաղ է անցկացնելու, ուստի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այս անգամ ուսումնամարզական հավաքի է հրավիրել մեծ թվով ֆուտբոլիստներիՙ ...
Կաննում ավարտված շախմատի մրցաշարի 61 մասնակիցների թվում էին ֆրանսահայ գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը եւ բրազիլահայ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը: Ավելի հաջող էր Ղարամյանի ելույթը, որը 9 հնարավորից վաստակած 6,5 միավորով գրավեց 5-րդ տեղը: Նա ընդամենը կես միավոր զիջեց մրցաշարի հաղթող Եվգենի Ռոմանովին:
Նոր մրցաշրջանին նախապատրաստվող հայկական ֆուտբոլային ակումբներից միայն «Արարատն» ուսումնամարզական հավաք չի անցկացրել: Ֆինանսական մեծ հնարավորությունների տեր «Արարատի» արտերկրացի հովանավորները թիմին պատշաճ ուշադրություն չեն դարձնում եւ անհրաժեշտ ֆինանսավորում չեն ապահովում: Դա էր պատճառը, որ «Արարատն» անցած մրցաշրջանում չափազանց թույլ ելույթներ ունեցավ եւ եզրափակեց մրցաշարային աղյուսակը: Եթե անցած մրցաշրջանում բարձրագույն խմբին հրաժեշտ ...
Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար Վիշվանաթան Անանդի եւ Բորիս Գելֆանդի մրցախաղը կկայանա Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում մայիսի 10-31-ը: Մրցախաղի անցկացման վերաբերյալ պայմանագիրը ստորագրել են ՌԴ շախմատի ֆեդերացիայի դիտորդական խորհրդի նախագահ Արկադի Դվորկովիչն ու Տրետյակովյան պատկերասրահի գլխավոր տնօրեն Իրինա Լեբեդեւան: