Դաշնակցական բառարանից վերցված այս վերնագիրը կապ չունի... Դաշնակցության հետ: Ավելի ճիշտՙ այս պարագայում կապ ունի այնքան, որքան Հայաստանի յուրաքանչյուր բնապահպան, բնապաշտպան, բնասեր քաղաքացու հետ:
Ադրբեջանի զինդատախազ Խանլար Վելիեւը տեղեկացրել է, որ «Խոջալուի «ցեղասպանության էպիզոդով» (ցեղասպանությունն` էպիզո՞դ- Վ. Ա.) քրեական գործով այս պահի դրությամբ (դեպքերից 20 տարի անց- Վ. Ա.) ցուցմունքներ են վերցվել 3 հազար հոգուց` որպես վկաներից, 2 հազար հոգի ճանաչվել է տուժած, անցկացվել է ավելի քան 800 փորձաքննություն»:
Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանը առաջիկա խորհրդարանական ընտրությունների գլխավոր առաձնահատկությունն անվանում է ՀՀԿ եւ ԲՀԿ հակամարտությունը: «Նրանք երկուսն էլ իշխանություն են, սակայն պայքարելու են միմյանց դեմ: Հիմնական դերակատարները ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ն են: Հասարակության տրամադրությունը պարզելու նպատակով ասոցիացիան հարցում է անցկացրել, զրուցել են 1000 հոգու հետ: Պարզվել է, ...
Թեպետ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախօրեին հնչեցրած իր հայտարարությունում հավաստիացրել էր, որ Մաշտոցի պողոտայում տեղադրվող կրպակներն օրինական հիմքերի վրա են, եւ այգու ծառերը չեն վնասվում, երեկ ցերեկը այգում շինարարությունը ժամանակավորապես դադարեցվեց: Ոստիկանության Երեւանի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի հաղորդմամբՙ կրպակների տեղադրումը դադարեցվում է մինչեւ շաբաթվա վերջ: Ի տարբերություն վերջին մի ...
Փետրվարի 26-29 Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդը կազմակերպում է միջոցառումների շարք` նվիրված սումգայիթյան ջարդերին զոհ գնացած ադրբեջանահայության հիշատակի 24-րդ տարելիցին:
Սիրիական Հոմս քաղաքում, BBC-ի փոխանցմամբ, երեկ սպանվել են երկու արեւմտյան լրագրողներ: Այս տեղեկությունը հաստատել է Ֆրանսիայի կառավարությունը: Մահացել են բրիտանական Sunday Times-ի լրագրող Մերի Քոլվինն ու ֆրանսիացի լրագրող Ռեմի Օշլիկը: Քաղաքում պայթյունից մահացել են մի քանի մարդիկ եւս, ըստ տեղեկությունների` առնվազն եւս երեք լրագրողներ վիրավորվել են: BBC-ի տեղեկացմամբ` լրագրողները զոհվել ...
Այդ մասին «Պրոֆիլ» հանդեսին տված հարցազրույցում, ինչպես երեկ նշել էր թուրքական հանրային հեռուստատեսությունը, հայտարարել է Ավստրիայի առեւտրի պալատի նախագահ Քրիստոֆ Լեյթլը: Նա ասել է. «Թուրքիան կարող է հետաքրքրվել այն կղզիներով, որոնք չափազանց մոտ են իր ափերին եւ անմարդաբնակ: Դրանով Հունաստանը ցույց կտա իր տարածքից թեկուզ խորհրդանշական մի կտոր զիջելու պատրաստակամություն»:
Ադրբեջանի խորհրդարանի մի քանի ներկայացուցիչներ Մոլդովայի, Վրաստանի, Ուկրաինայի եւ Հայաստանի իրենց գործընկերների հետ Երեւանում են` մասնակցելու Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերով հանձնաժողովի նիստին: Սոցիալական ցանցերում այնպիսի քննարկումներ ու մեկնաբանությունների շարքեր են ներկայացվել այս առնչությամբ, կարծես որեւէ արտառոց բան կա ադրբեջանցիների` Երեւանում գտնվելու մեջ, մինչդեռ վաղուց ...
Հարավային Օսիայում նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունները` թեկնածուների փոխատեղումներով ու նոր ընտրությունների անցկացման հեռանկարով, վերջին շրջանի քննարկումների հիմնական թեման են, հատկապես որ հնարավորություն է տալիս վրացական կողմին հնարավորինս շահարկելու հարավօսական իրողությունների բացասական դրսեւորումները: Մինչդեռ հետխորհրդային շրջանի որեւէ երկրում ընտրությունների ընթացքը ցայսօր չի անցնում առանց միջադեպերի, ինչպես նաեւ դեռեւս նախընտրական շրջանում մեկնարկող ...
Երեկ Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաղորդագրությամբ դատապարտել է Խոջալուի այսպես կոչված կոտորածը: Մինչ այդ Ստամբուլում Թաքսիմի սրահում բացվել էր մտացածին այս կոտորածներն արտացոլող լուսանկարների ցուցահանդեսը, որը փետրվարի 17-19 կազմակերպել է Իսլամական կոնֆերանս կազմակերպության երիտասարդական ֆորումը:
Եթե մեր օրերի Թուրքիային թույլատրվում է երազել նոր Օսմանյան կայսրություն ստեղծելու մասին եւ նախագծելու այնպես, որ ընդգրկի նաեւ Կենտրոնական Ասիան, եւ եթե մեր օրերի Իսրայելին թույլատրվում է պահանջ ներկայացնել Էրեց Յիզրայելի («Իսրայելի մեծ երկիր», Հին կտակարանի գիրք ծննդոց, գլուխ 15 եւ գիրք ելից, գլուխ 23) վերաբերյալ, ապա ինչո՞ւ չթույլատրել նաեւ ...
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ Եվրոմիության արտաքին սահմաններում գործառնական համագործակցության կառավարման գործակալության (Ֆրոնտեքս) ղեկավար Իլկա Լայտինենը ստորագրել են աշխատանքային համաձայնագիր, որով նախանշվում է Հայաստանի եւ Ֆրոնտեքսի միջեւ հետագա համագործակցության օրակարգը:
«Հարձակում փոքր եւ միջին բիզնեսի վրա» վերնագրով «Ազգի» խմբագրությունը երեկ անանուն նամակ է ստացել, որի հեղինակները նշել են, որ իրենց նշած հետադարձ հասցեն մտացածին է, եւ չեն հայտնում իրենց կազմակերպությունների անունները «իշխանությունների հաշվեհարդարից խուսափելու նկատառումներով»:
Երեկ «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը ասուլիսում կարծիք հայտնեց, թե «բողոքավորներն ու «աբիժնիկները» Հայաստանից հեռացել են, իսկ մնացել են հարմարվողներն ու փոփոխություններից վախեցողները»: Այս առիթով հայտնի սոցիոլոգն անգամ հիշատակեց չինական անեծքը. «Թող որ ապրես փոփոխությունների ժամանակահատվածում»... Սակայն արդյո՞ք փոփոխությունները, այն էլ հայաստանյան իրավիճակում, անեծք են, այլ ...
«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավարն այս տարվա հունվարին Հայաստանի բոլոր մարզերում անցկացրել է հարցում` 1650 չափահասների շրջանում: Հարցման համաձայն, եթե խորհրդարանական առաջիկա ընտրություններին մասնակցեն միայն այս պահին կողմնորոշված քաղաքացիները, ապա նրանցից 39 տոկոսն իր ձայնը կտա ՀՀԿ-ին, 36 տոկոսը` ԲՀԿ-ին, 8,5 տոկոսը` ՀԱԿ-ին, 6,1 տոկոսը` ՀՅԴ-ին, ՕԵԿ-ին ձայն կտա 5,1 եւ ...
Թաքնված զբաղվածությունը թեեւ անօրինական երեւույթ է, սակայն դրա հանդեպ հանդուրժող են ե՛ւ աշխատողները, ե՛ւ պետական մարմինները, իսկ գործատուների համար ստվերային աշխատուժը հաճախ անգամ ձեռնտու է:
Ինչպես տեղեկացանք «Արդշինինվեստբանկից», 2011-ի երկրորդ կիսամյակի ընթացքում Visa International վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ բանկն իրականացրել է Visa Staff Incentive աշխատակիցների խրախուսման ծրագիր` ուղղված բանկի կողմից թողարկվող Visa International համակարգի պրեմիում սեգմենտի քարտերի վաճառքներին:
Զարգացման հայկական բանկի (ԶՀԳ) վարչության նախագահ Կարեն Սարգսյանը երեկ «Նովոստի» մամուլի ակումբում ներկայացրեց իր ղեկավարած բանկի գործունեության արդյունքները եւ առաջարկվող նոր ծառայությունները: Մասնավորապես, նա տեղեկացրեց, որ 2011-ից բանկը հանդես է գալիս նոր դիրքավորմամբ, որդեգրելով աճող ռազմավարություն: Արդյունքում, անցյալ տարվա ընթացքում Զարգացման հայկական բանկն արձանագրեց աճի բարձր ...
Փետրվարի 24-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա համերգ` նվիրված կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանի 50-ամյակին: Համերգը կղեկավարի ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը , կհնչի Հալաջյանի «Missa de Lumine» 85 րոպե տեւողությամբ մեսսան: Ֆիլհարմոնիկի հետ համերգին հանդես կգա նաեւ Հայաստանի պետական կամերային երգչախումբը:
«Ազգը» տեղեկացրել էր քանիցս, որ երեկ պետք է տեղի ունենար Հովհաննես Թումանյանի թիֆլիսյան բնակարանի մի հատվածի առք ու վաճառքի գործարքը, համաձայն այն տեղեկությունների, որ տարածվել էին Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի կողմից: Գործարքն, ըստ «Panorama.am»-ին Անանյանի փոխանցած տեղեկության, չի կայացել երեկ: Նոտարական գրասենյակում պարզվել է, որ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ...
Էրիք Պօղոսեան, գլխաւոր դերասաններէն «Կարգ ու կանոն» («Law & Order») ամերիկյան հեռուստատեսիլի շարքին եւ այլեւս դասական համարուած «Talk Radio» մենակատարութեան մէջ, փետրուար 2-ին «Գորնել» ակումբին մէջ ներկայացաւ Նիւ Եորքի հայ հանրութեան խօսելու համար իր դերասանական ասպարէզին, իր հայկական ինքնութեան եւ Թալէաթ փաշայի ահաբեկիչ, ազգային հերոս Սողոմոն Թեհլիրեանի շուրջ իր հետազօտութեան ...
Երբ 5-ամյա Մհերը ասֆալտին պառկած նկարում էր ու իր շուրջը հավաքում բակի «արվեստասեր» ընկերներին, հազիվ թե պատկերացներ` տարիներ անց գեղանկարչությամբ պիտի զբաղվեր ու հիացներ իրական արվեստասերների: Մհերը սովորեց Հ. Կոջոյանի անվան դպրոց-ստուդիայում, Փ. Թերլեմեզյանի անվան դպրոցում, ապա ավարտեց Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիան:
36-ամյա Հարություն Իրիցյանի (Ջավախք, գյուղՙ Կաթնատու) մոտ հայտնաբերվել է լյարդի նորագոյացություն: 2011-ին հայտնաբերված 8սմ մեծությամբ ուռուցքը մի քանի ամիսների ընթացքում դարձել է 11սմ: Նրա կյանքը, բժիշկների հավաստմամբ, կփրկի միայն լյարդի փոխպատվաստումը: Դրա համար անհրաժեշտ է 150 հազար ԱՄՆ դոլար:
Ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականներն Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում շարունակում են նախապատրաստությունը Բելգրադում մարտի 4-10-ը կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Թեեւ առաջնությունում Լոնդոնի օլիմպիադայի ուղեգրեր չեն խաղարկվելու, սակայն մրցաշարը ուժերի հիանալի ստուգատես կլինի հայ ըմբիշների համար: Չէ՞ որ առջեւում Բուլղարիայում, Ֆինլանդիայում եւ Չինաստանում կայանալիք վարկանիշային մրցաշարերն են, որոնցում մեր ըմբիշները ...
Միջինքաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը հերթական մենամարտը կանցկացնի մարտի 31-ին Գերմանիայի Կիլ քաղաքում: Արթուրի մրցակիցը 33-ամյա լեհ բռնցքամարտիկ Պյոտր Վիլչեւսկին է: Այդ մենամարտում կվիճարկվի Աբրահամին պատկանող WBO-ի վարկածով Եվրոպայի չեմպիոնի գոտին: Հիշեցնենք, որ այդ տիտղոսին Արթուրն արժանացել էր հունվարի 14-ին գերմանական Օֆենբուրգում արգենտինացի Պաբլո Ֆարիասին 5-րդ ...
Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակել է 21-րդ դարի արդյունքներով ազգային առաջնությունների դասակարգման ցուցակը: Հայաստանի առաջնությունն աշխարհում 85-րդ տեղում է: Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից ամենաուժեղ առաջնությունն ունի Ռուսաստանը, որը զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը: Հաջորդ տեղում Ուկրաինայի առաջնությունն է: Վրաստանի առաջնությունը 58-րդն է, իսկ Ադրբեջանինըՙ 93-րդը:
Դոնեցկի «Շախտյորն» ավարտեց ուսումնամարզական հավաքը Թուրքիայում «Անժիի» հետ մրցախաղով: Այդ խաղում իրեն լավ դրսեւորեց Հենրիխ Մխիթարյանը, որը 12-րդ րոպեին բացեց հաշիվը: Հետագայում Լուիս Ադրիանոն եւս 2 անգամ գրավեց «Անժիի» դարպասը: Ռուսական թիմն այդ գոլերին պատասխանեց միայն մեկով:
Դավիթ Նալբանդյանը հաղթանակով մեկնարկեց Բուենոս Այրեսի թենիսի մրցաշարումՙ 6-2, 6-3 հաշվով պարտության մատնելով ԱՄՆ-ը ներկայացնող Ուեյն Օդեսնիկին: Հաջորդ փուլ են մտել նաեւ Ֆեռնանդո Գոնսալեսը, Ալբերտ Ռամոսը, Ժիլ Սիմոնն ու Իգոր Անդրեեւը:
Կիպրոսում ուսումնամարզական հավաք անցկացնող «Միկան» ստուգողական 2-րդ խաղում 3-1 հաշվով հաղթել է սերբական «Սլոբոդային»: «Միկայից» 2 գոլի հեղինակ է դարձել Արեգ Ազատյանը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Վարդան Մովսիսյանը: