AZG Daily #90, 19-05-2012

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը

AZG ONLINE

2012-05-21 15:40:30
Գալուստ Սահակյանը 3 օր առաջ ավտովթարի է ենթարկվել և տեղափոխվել հիվանդանոց

2012-05-21 15:18:59
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Օմանի միջև

2012-05-21 15:13:10
Դեսպան Պողոսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Ճապոնիայի ԱԳ փոխնախարարին

ՕԳՆԵՆՔ ԵՐԵԽԱՅԻՆ`
ՓՐԿԵԼ ԸՆՏԱՆԻՔԸ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF Հայերեն | Русский | English | Turkish | Arabic 
#031, 2012-02-21 > #032, 2012-02-22 > #033, 2012-02-23 > #034, 2012-02-24 > #035, 2012-02-25
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 23-02-2012



Մարզական

Տեղադրվել է` 2012-02-23 00:29:09 (GMT +04:00)

ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

Ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականներն Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում շարունակում են նախապատրաստությունը Բելգրադում մարտի 4-10-ը կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Թեեւ առաջնությունում Լոնդոնի օլիմպիադայի ուղեգրեր չեն խաղարկվելու, սակայն մրցաշարը ուժերի հիանալի ստուգատես կլինի հայ ըմբիշների համար: Չէ՞ որ առջեւում Բուլղարիայում, Ֆինլանդիայում եւ Չինաստանում կայանալիք վարկանիշային մրցաշարերն են, որոնցում մեր ըմբիշները պետք է փորձեն ավելացնել օլիմպիական ուղեգրերի քանակը: Այսօրվա դրությամբ մեր ըմբիշներից առայժմ միայն 2-ն օլիմպիական ուղեգիր ունեն: Լոնդոնում հանդես գալու իրավունք են ստացել հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ) եւ ազատ ոճային Միհրան Ջաբուրյանը (55 կգ):

Հայաստանի հավաքականի թեկնածուներն ամենօրյա քրտնաջան մարզումների միջոցով ձգտում են լավ մարզավիճակ ձեռք բերել, հղկում են գոտեմարտի վարման տեխնիկան, հնարքների կիրառումը: Նրանց գործողությունները ղեկավարում են հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը եւ ազատ ոճայինների գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանը: Ըմբիշները մարզումները կշարունակեն մինչեւ մարտի 4-ը, որից հետո կուղեւորվեն Բելգրադ:

Լեւոն Ջուլֆալակյանն արդեն կողմնորոշվել է Եվրոպայի առաջնության մասնակից Հայաստանի հավաքականի վերջնական կազմի հարցում: Քաշային 7 կարգերում Հայաստանը կներկայացնեն Պեկինի օլիմպիադայի բրոնզե մրցանակակիր, Եվրոպայի չեմպիոն Ռոման Ամոյանը (55 կգ), Արթուր Մկրտչյանը (60 կգ), Արամ Ջուլֆալակյանը (66 կգ), Եվրոպայի չեմպիոն եւ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ), Հրաչ Հովհաննիսյանը (84 կգ), Արթուր Ալեքսանյանը (96 կգ) եւ Պեկինի օլիմպիադայի բրոնզե մրցանակակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, գերծանրքաշային Յուրի Պատրիկեեւը:

Իսկ ահա ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանն առայժմ հրապարակել է ընդլայնված կազմը: Թեկնածուների թվում են Գեղամ Բաբախանյանը, Միհրան Ջաբուրյանը (երկուսն էլՙ 55 կգ), Արթուր Առաքելյանը, Նարեկ Սանոյանը (երկուսն էլՙ 60 կգ), Դավիթ Սաֆարյանը, Ժիրայր Հովհաննիսյանը (երկուսն էլՙ 66 կգ), Մուսա Մուրթազալիեւը, Սուրեն Մարկոսյանը (երկուսն էլՙ 74 կգ), Հաջիմուրադ Նուրմագոմեդովը, Գեւորգ Ավշարյանը (երկուսն էլՙ 84 կգ), Անդրանիկ Գեւորգյանը (96 կգ) եւ գերծանրքաշային Ռուսլան Բասիեւը:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 23-02-2012


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012 ver. 1.3
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua