AZG Daily #102, 19-06-2013

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը


«ԻՆՁ ԿՅԱՆՔ ՆՎԻՐԻՐ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture   
#032, 2012-02-22 > #033, 2012-02-23 > #034, 2012-02-24 > #035, 2012-02-25 > #036, 2012-02-28
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 24-02-2012



Տեղադրվել է` 2012-02-23 23:43:35 (GMT +04:00)

ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԲՈՒԺԵԼԻ ԵՆ

Ի. Պ.

Մարդու հոգեկան առողջության վրա ազդող գործոնները շատ են` սոցիալական միջավայրը, բնակության վայրը, կրթությունը, դաստիարակությունը եւ այլն: Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը ընդգծում է` կարեւոր գործոն է եւ գենետիկական նախատրամադրվածությունը, ինչը բոլոր ժողովուրդների մեջ բաշխված է հավասարաչափ: Ընդհանուր առմամբ` հոգեկան խանգարումները լինում են բնածին ու ձեռքբերովի:

Երեկ «Հայացք» ակումբում Արմեն Սողոյանը նաեւ անդրադարձավ բուժման հավանականությանը` նախ թյուր համարելով կարծիքը, թե բոլոր հոգեկան հիվանդություններն անբուժելի են. «Պարզապես կան հոգեկան հիվանդությունների դժվար բուժվող տեսակներ, իսկ անբուժելի դեպքերը հազվադեպ են»:

Ապացուցված է` ժամանակին ճիշտ բուժում ստացած հոգեկան հիվանդություն ունեցողն ապաքինվելուց հետո ունակ է աշխատելու, ստեղծագործելու եւ ապրելու բնականոն կյանքով: Այսինքն` ապաքինվելուց հետո համարվում է միանգամայն առողջ:

«Հասարակության վերաբերմունքը որքան համբերատար է լինում հոգեկան հիվանդի հանդեպ, այնքան բարելավում է հիվանդի վիճակը», նշեց պարոն Սողոյանը: Իսկ հոգեկան հիվանդությունը «ամոթ ու խայտառակություն» համարվող կաղապարներից ազատելու գործում, ըստ նրա, մեծ է եւ լրատվամիջոցների դերը:

Հիվանդության ու դրա բուժման մասին լրատվամիջոցները նախ պետք է հաղորդեն ճիշտ ինֆորմացիա, փոխեն մտածելակերպը, որ հոգեբույժին, հոգեթերապեւտին դիմելն ամոթալի չէ: Ու բացի այս ամենից` չխթանեն հոգեկան հիվանդներին ծաղրող «զվարճալի» հաղորդումների ու սերիալների ցուցադրությունը:

Բանախոսն անդրադարձավ նաեւ վիճակագրությանը. անցյալ տարվա ընթացքում հոգեբուժական տարբեր ծառայությունների հետ առնչություն են ունեցել Հայաստանի շուրջ 44 հազար քաղաքացիներ:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 24-02-2012


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua