AZG Daily #82, 18-05-2013

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը


«ԻՆՁ ԿՅԱՆՔ ՆՎԻՐԻՐ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture   
#037, 2012-02-29 > #038, 2012-03-01 > #039, 2012-03-02 > #040, 2012-03-03 > #041, 2012-03-06
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 02-03-2012



Մշակույթ

Տեղադրվել է` 2012-03-01 23:38:08 (GMT +04:00)

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՏԱՍՆԵՐՈՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հայաստանում Բրիտանական խորհուրդը իր գործունեության տասնամյա հոբելյանի շրջանակում Բրիտանական խորհուրդի եւ Երեւանում բրիտանական դեսպանատան հետ համատեղ կազմակերպում է Բրիտանական ֆիլմերի տասներորդ փառատոնը:

Այն հնարավորություն է տալիս բրիտանական ֆիլմերը հասանելի դարձնել հատկապես երիտասարդներին` այսպիսով նրանց ներկայացնելով ժամանակակից Բրիտանիան:

Մարտի 10-19 «Մոսկվա» եւ «Նաիրի» կինոթատրոններում 10-րդ հոբելյանական փառատոնի շրջանակում հանդիսատեսին կներկայացվի 14 ֆիլմ, որից չորսը նվիրված է Դիքենսի երկուհարյուրամյակին, իսկ մնացյալ տասը կազմում են փառատոնի հիմնական ծրագիրը: Փառատոնի բացումը տեղի կունենա «Հրակառքեր» ֆիլմով, որը հիմնված է իրական պատմության վրա եւ ներկայացնում է 1924 թվականի Օլիմպիական խաղերի ընթացքում երկու մարզիկների պայքարը: Բրիտանական ֆիլմերի ինստիտուտն այն ընդգրկել է Բրիտանական լավագույն 100 ֆիլմերի շարքում: «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրությունը կշարունակվի`, մարտի 11` «Մեծագույն սեր», մարտի 12` «Տիրանոզավր», մարտի 13` «Ջնջելով Դեյվիդի հետքերը», մարտի 14` «Չսիրվածը», մարտի 15` «Կյանքը` մեկ օրում»: Իսկ «Նաիրի» կինոթատրոնում կցուցադրվի հետեւյալ ֆիլմերը` մարտի 16` «Էրիկին որոնելով», մարտի 17` «Բաբելոնի զավակը», մարտի 18` «Բաբելոնյան հրդեհ», մարտի 19` «Սեննա»:

Այս փառատոնը ներկայացնում է բրիտանական ժամանակակից կինոարվեստի լավագույն եւ հիշարժան աշխատանքները` կատակերգությունից մինչեւ փաստավավերագրական ֆիլմ:

Ցուցադրություններից առաջ կներկայացվեն նաեւ կարճամետրաժ բրիտանական ֆիլմեր: Փառատոնի հյուրն է «Մեծագույն սեր» ֆիլմի ռեժիսոր Մայքլ Ուայթը: Նա իր ֆիլմը կներկայացնի մարտի 11-ին եւ վարպետության դասընթաց կանցկացնի Երեւանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում:

Փառատոնում ընդգրկված բազմաժանր ֆիլմերը ներկայացնում են պատմություններ բրիտանացիների առօրյայից, ներկայացնում համամարդկային խնդիրների նրանց ընկալումները, բացահայտում ժամանակակից աշխարհում սեփական ճակատագրի համար պայքարող մարդկանց ապրումները: Ֆիլմերը նվիրված են 2012 թվականի Օլիմպիական խաղերին, Չ.Դիքենսի երկուհարյուրամյակին եւ մարդու իրավունքներին:

Այս տարի փառատոնի ֆիլմերը կներկայացվեն Երեւանում, Գյումրիում, Վանաձորում եւ Բերդում:

Դիքենսը հավատում էր, որ գիտելիքի հարստացման եւ արվեստի հետ շփման արդյունքում հնարավոր է ստեղծել արդար հասարակություն: Դիքենս 2012-ի շրջանակում անցկացվող միջոցառումները նպատակ ունեն նպաստել կրթական գործընթացներին` կազմակերպելով համաժողովներ, վարպետության դասեր եւ մրցույթներ: Տարվա ընթացքում կկազմակերպվեն ավելի քան 100 միջոցառում աշխարհի 50 երկրներում:

Հավելենք, որ փետրվարի 27-ից մինչեւ մարտի 1-ը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ Բրիտանական խորհուրդը կազմակերպեց Դիքենսի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմերի դիտումներ եւ քննարկումներ:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 02-03-2012


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua