AZG Daily #82, 18-05-2013

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը


«ԻՆՁ ԿՅԱՆՔ ՆՎԻՐԻՐ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture   
#048, 2012-03-17 > #049, 2012-03-20 > #050, 2012-03-21 > #051, 2012-03-22 > #052, 2012-03-23
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #50, 21-03-2012



Տեղադրվել է` 2012-03-21 00:20:33 (GMT +04:00)

ԱՐՈՆՅԱՆ-ԿՐԱՄՆԻԿ ՄՐՑԱՄԱՐՏԻ ԿԱՅՔԷՋԸ ԳՈՐԾՈՒՄ Է

Ինչպես հայտնի է, աշխարհի ուժեղագույն շախմատիստներից երկուսըՙ Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Կրամնիկն ապրիլի 21-28-ը Ցյուրիխում 6 պարտիայից բաղկացած դասական շախմատի ընկերական մրցախաղ են անցկացնելու: Օրերս բացվել է այդ մրցամարտին նվիրված պաշտոնական կայքէջըՙ kramnikaronian.com, որում կլուսաբանվեն 2800-ից բարձր գործակից ունեցող 2 շախմատիստների մրցախաղերը:

Մրցամարտի հանդիսավոր բացման արարողությունը կկայանա ապրիլի 20-ին, որի ժամանակ անվանի գրոսմայստերները կպատասխանեն լրագրողների հարցերին: Հաջորդ օրը տեղական ժամանակով ժամը 15-ին կտրվի մրցամարտի 1-ին պարտիայի մեկնարկը: Մրցակարգի համաձայն, եթե մրցակիցները 30-րդ քայլից առաջ հաշտություն կնքեն, ապա նրանք պարտավոր են նույն օրը շախմատասերների համար արագ շախմատի պարտիա անցկացնել, որի արդյունքը բնականաբար չի հաշվարկվի:

2-րդ պարտիայից հետո ապրիլի 23-ին մրցակիցները կհանգստանան: Եվս մեկ հանգստյան օր է նախատեսված ապրիլի 26-ին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ Արոնյանն ու Կրամնիկը Երեւանում արագ շախմատի մրցախաղ էին անցկացրել, որում 4-2 հաշվով հաղթել էր հայ շախմատիստը:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #50, 21-03-2012


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua