Մամուլը անընդհատ անդրադառնում է նախընտրական գործընթացներին, ամենից շատ այժմ կրքեր են բորբոքվում ցուցակներում առկա բավական թվով Հայաստանից բացակայողներին` այնտեղ ընտրակեղծիքների ռեսուրս տեսնելով: Այս, պաշտոնական քարոզարշավի մեկնարկին նախապատրաստելու հարցերի եւ մինչնախընտրական վայրիվերումների շուրջն «Ազգը» զրուցեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի հետ:
Սիրիայի բարեկամների խմբի հանդիպումը, ինչպես տեղեկացրել էր «Ազգը», տեղի ունեցավ ապրիլի 1-ին Ստամբուլում: Հանդիպմանը ներկա էին 82 երկրներ, ՄԱԿ-ը, Արաբական լիգան, Եվրոմիությունը, «Իսլամական համագործակցություն» կազմակերպությունը, Աֆրիկյան միությունը, սակայն Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանըՙ ոչ:
«Եվրոնեսթի» լիագումար նիստում Իլհամ Ալիեւի «մարտաշունչ» ելույթը տեղադրված չէ նրա պաշտոնական կայքէջում: Այն չեն հրապարակել նաեւ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները: Ամենայն հավանականությամբ, աշխատակազմում հասկացել են, որ «նորին բռնապետական մեծությունը» չափն իրոք անցել է: Կարելի է ենթադրել, որ նման հեղինակավոր լսարանի առջեւ հանդես գալու վճիռ նա կայացրել է վերջին պահին: ...
ՀԲԸՄիության Կենտրոնական վարչությանՙ Նյու Յորքից ստացված տեղեկությունը գուժում է ամերիկահայ բանաստեղծ, վաստակաշատ ուսուցիչ, թատերագիր, գրանակագետ Զարեհ Մելքոնյանի մահվան (Ֆրիմոնթ, մարտ 30) բոթը:
Շաբաթասկզբին Ադրբեջան այցելած Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը հիշել էր ԵԱՀԿ գործող նախագահի պաշտոնում հայտնված ժամանակահատվածը, տված խոստումներն ու ափսոսանք հայտնել, որ ղարաբաղյան խնդրում չհաջողվեց առաջընթաց ունենալ: Այսօր Լիտվայի ԱԳ նախարարը Երեւանում է` երկօրյա պաշտոնական այցով, հանդիպելու է Հայաստանի նախագահի եւ ԱԳ նախարարի հետ, Ծիծեռնակաբերդում էլ ծաղկեպսակ է դնելու Հայոց ցեղասպանության ...
Ռուսաստանյան մեդիա-տարածքում գրեթե միաժամանակ հայտնվել են Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի պատվո հյուպատոս Գուդսի Օսմանովի հարցազրույցը եւ Այբենիզ Սամեդզադեի հայտարարությունը: Խոսելով իր նշանակման մասինՙ Օսմանովը հիշել է «միջազգային քաղաքականության նահապետ», այդպես է նա բնութագրում, Հեյդար Ալիեւի պատվիրանը. «Պետք է պահպանել եւ բազմապատկել երկու ժողովուրդների հարաբերությունները»: Բնականաբար, նկատի են առնված ռուս-ադրբեջանական կապերը:
Վերջերս Իսրայելում եւ ԱՄՆ-ում թափ են առնում բանավեճերը, որ Բարաք Օբաման «դավաճանել է» իր գլխավոր մերձավորարեւելյան դաշնակցին: Իսկ նման խոսակցությունների առիթ էր հանդիսացել ամերիկյան ԶԼՄ-ներում Իրանի վրա Իսրայելի հարձակման մասին գաղտնի տեղեկության արտահոսքը: Վերջին օրինակն ադրբեջանական օդանավակայանների հետ կապված պատմությունն է:
«Ալեքսանդրապոլ» շքեղ հյուրանոցային համալիրը գտնվում է Գյումրիի կենտրոնական հրապարակում: Բացվել է նախորդ տարեվերջին եւ պատկանում է քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Հյուրանոցը քաղաքի համընդհանուր աղքատության ու չքավորության պայմաններում աչք է ծակում իր շքեղությամբ եւ լուսավորությամբ:
Ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրուցում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի հարցին: Սա հետաքրքրական է այն առումով, որ Հայաստանը նման բարձր մակարդակով առաջին անգամն է անդրադառնում այս խնդրին: Ներկայացնում ենք հարցազրույցի այդ հատվածը:
«Օրինաց երկիր» կուսակցության գեղեցիկ սեռն ամփոփում է կանանց նվիրված միամսյակն ու գնում դեպի ընտրապայքար: ՀՀ կառավարության նիստերի դահլիճում երեկ, ավելի քան 1000 կին կուսակցականների մասնակցությամբ, կայացավ Կանանց միության 7-րդ համագումարը: Կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը , ողջունելով կուսակցության կին գործիչներին, ասել է, որ այդ կառույցի ձեւավորումը բխում է ...
Երեկ լրատվական կայքերի, սոցիալական ցանցերի գլխավոր հերոսը կրկին «Հայոց արծիվներ» ՀԿ նախագահ, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, ՀՀԿ պատգամավորության թեկնածու Խաչիկ Ասրյանն էր: Սա թերեւս նորություն չէ, որովհետեւ Ասրյանը սիրում է ամեն ինչ անել հանրության ուշադրության կենտրոնում գտնվելու, այդ կերպ իր վարկանիշը բարձրացնելու առումով, սակայն գրեթե ...
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ն` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է, որ այսուհետեւ ընկերության աշխատակիցների համար ավագ ուրբաթը սահմանվում է ոչ աշխատանքային օր: Այս տարի ավագ ուրբաթը նշվում է ապրիլի 6-ին:
Քաղաքացի Կ. Պետրոսյանը դիմել է դատախազություն եւ ազգային անվտանգության մարմիններին, որ իր հաշվեհամարից կատարվել է գողություն: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ բանկային կեղծ քարտի օգտագործմամբ, պոս-տերմինալի միջոցով ինքնությունը չպարզված անձը 2010 թ. հունիսի 23-28-ը Չինաստանում 39 գործարքների իրականացմամբ, գողության եղանակով Կ. Պետրոսյանի բանկային քարտի հաշվեհամարից հափշտակել է 3685757.40 դրամ գումարՙ վերջինիս ...
Մարսելի երկու նորաբաց փողոցներ անվանակոչվել են Մորիս-Թորգոմ Տեր-Մերկերյանի եւ Էդմոն Փիրյանի պատվին, անվանակոչման արարողությունը տեղի է ունեցել վերջերսՙ Մարսելի առաջին փոխքաղաքապետ եւ պատգամավոր Ռոլան Բլումի, երկու թաղամասերի ղեկավարների, շրջանային խորհրդի անդամ Ռոբեր Ասանտի, պատերազմի վետերանների կազմակերպությունների անդամների, բազմաթիվ այլ հյուրերի ներկայությամբ:
Մինաս Ավետիսյանի վրձնին է պատկանում գրականագետ Նելլի Անանյանի երկու դիմանկար: Երկուսն էլ նկարիչը ստեղծել է կյանքի վերջին ամիսներին, որոնցից մեկը նվիրել է գրող Վախթանգ Անանյանի դստերը` Նելլի Անանյանին, մյուսը` մի անձնավորության. այդ նկարը ավելի ուշ հանգրվանել է Լոս Անջելեսում բնակվող Նավասարգյան ընտանիքում: Ալիս Նավասարգյանըՙ ծագումով իրանահայ, արվեստի, մշակույթի հանդեպ հետաքրքրություններ ...
Այս տարի ՅՈւՆԵՍԿՕ-ն Երեւանը հայտարարել է որպես համաշխարհային գրքի մայրաքաղաք` հիմք ընդունելով հայ տպագրության 500 ամյակը (1512-2012): Միաժամանակ, Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը (ԳԿԽ) 2012 թվականը հայտարարել է Գերմանիայում հայկական գրադարան-արխիվի հիմնադրման տարի: Ուստի, հայ համայնքներն ու կազմակերպությունները կկազմակերպեն բազմաթիվ միջոցառումներ` ի պատիվ հոբելյանական տարվան եւ ի նպաստ գրադարան-արխիվի հիմնադրման: Այս շարքից ...
Չնայած կյանքի բոլոր դժվարություններին, կյանքն ինքը եւ նրանում շատ բան մարդու ու ստեղծագործող անհատի համար նաեւ ոգեշնչման աղբյուր են: Արվեստագետը կարող է ներշնչվել մի բառից, մի գեղեցիկ ակնթարթից, լույսի մի ճառագայթից...
«Ազգը» բազմիցս անդրադարձել է ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը գրքի մայրաքաղաք հռչակելու փաստին եւ նաեւ հայ գրատպության 500-ամյա հոբելյանական տարվան: Իսկ թե ի՞նչ ծրագիր է մշակվել քաղաքապետարանի կողմից «Ազգի» հարցին, պրն Սուքիասյանն ասաց. «Ստեղծվել է կառավարական հատուկ հոբելյանական հանձնաժողով, որը գլխավորում է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Հիմնական միջոցառումները կանցկացվեն ապրիլի ...
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ապրիլի 6-ի համերգը նվիրվում է Տիրոջ խաչելությանը: Այդ օրը Արամ Խաչատրյան համերգասրահում կհնչի Պերգոլեզի-Պուլենկ STABAT MATER ստեղծագործությունը: Համերգին մասնակցում են Հայաստանի պետական կամերային երգչախումբըՙ գեղղեկ եւ գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյան, «Հովեր» պետական կամերային երգչախումբըՙ գեղղեկ եւ խմբավար Սոնա Հովհաննիսյան, «Տիրամայր Հայաստանի» երգչախումբըՙ գեղղեկ եւ դիրիժոր Ռոբերտ ...
Ապրիլի 6-16-ն Անթալիայում կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի հերթական առաջնությունը, որը ծանրորդների համար ուժերի վերջին ստուգատեսը կլինի Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերից առաջ: Ի տարբերություն նախորդ առաջնության, այս անգամ մրցաշարը վարկանիշային չէ, ուստի օլիմպիադայի ուղեգիր ունեցող շատ ծանրորդներ չեն մասնակցելու Եվրոպայի հերթական առաջնությանը:
ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը հայտարարել է, որ եթե շախմատի աշխարհի առաջնության հավակնորդների մրցաշարի եզրափակիչ մտնեն Լեւոն Արոնյանն ու Թեյմուր Ռաջաբովը, ապա ինքը մրցամարտի վայր կառաջարկի Էլիստան, թեեւ համոզված է, որ այդ ժամանակ հայտ կներկայացնեն Երեւանն ու Բաքուն:
Կիեւում կայացած մինչեւ 17 տարեկանների ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացրած 11 ձյուդոյիստներից եւ ոչ մեկին չհաջողվեց մրցանակակիր դառնալ: Ինչպես Անթալիայում կայացած նմանատիպ մրցումներում, այս անգամ էլ հայ ձյուդոյիստները մնացին առանց պարգեւների: Համեմատաբար հաջող կարելի է համարել Հարություն Դերմիշյանի (55 կգ) եւ Դավիթ Ղազարյանի (66 կգ) ելույթները, որոնք զբաղեցրին 5-րդ ...