ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՐԵՎԱՆՈՒՄ Ա. Մ. Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ բացվեց «Շինարարություն եւ ինտերիեր 2012» մասնագիտացված ցուցահանդեսը: Ցուցահանդեսում բացման խոսքով հանդես եկավ վարչապետ Տիգրան Սարգսյանը : Նա մասնավորապես նշեց, որ ցուցահանդեսը լավ հարթակ է ծանոթանալու շինարարության ոլորտում առկա նորամուծություններին եւ գաղափարներին, իսկ մասնակից կազմակերպություններինՙ կառուցելու երկխոսության եւ համագործակցության նոր կապեր: Ըստ կառավարության ղեկավարի, շինարարության ոլորտի կյանքն անհնար է պատկերացնելու առանց այս ցուցահանդեսի: Ցուցահանդեսի կազմակերպիչն էր «Պրոմէքսպո» ընկերությունը: Այն անցկացվում է ԱՊՀ երկրների առեւտրաարդյունաբերական պալատների նախագահների հովանու ներքո եւ կտեւի մինչեւ ապրիլի 8-ը: |