AZG Daily #82, 18-05-2013

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը


«ԻՆՁ ԿՅԱՆՔ ՆՎԻՐԻՐ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture   
#061, 2012-04-05 > #062, 2012-04-06 > #063, 2012-04-07 > #064, 2012-04-10 > #065, 2012-04-11
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #63, 07-04-2012



Տեղադրվել է` 2012-04-07 00:03:10 (GMT +04:00)

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆԻՑ ՏԱՐՀԱՆՎԵՑԻՆ ՔԻՄԻԱԿԱՆ ՊԱՅԹՅՈՒՆԱՎՏԱՆԳ ՆՅՈՒԹԵՐԸ

Մանկավարժական համալսարանն արդեն երկար տարիներ գտնվում էր քիմիական պայթյունավտանգ գոտում: Համալսարանի քիմիական լաբորատորիայի նկուղում հիմնադրումից ի վեր կուտակվել էին խորհրդային տարիներից մնացած զանազան քիմիական նյութեր:

Դրանց տարհանման եւ համալսարանի անվտանգության ապահովման գործում մանկավարժականին աջակցեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Նախարարության աշխատանքները ղեկավարում էր բնակչության եւ տարածքային պահպանության վարչության պետ, գնդապետ Հովհաննես Եմիշյանը: Փրկարարները, պահպանելով անվտանգության բոլոր կանոնները, մի քանի ժամվա ընթացքում համալսարանի նկուղից հանեցին մեծ քանակությամբ քիմիական նյութեր:

Կենսաբանության, քիմիայի եւ աշխարհագրության ֆակուլտետի դեկան, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Սվետլանա Հովակիմյանը քիմիական նյութերի պահպանումը համալսարանում վտանգավոր է համարում: «Դրանց մի մասը իդենտիֆիկացված չէր, կային նաեւ ժամկետանց ու գործածությունից դուրս եկած նյութեր: Պահեստը տարիներ շարունակ տեղափոխվել է տեղից տեղ, որի հետեւանքով նյութերի մեծ մասը վնասվել էր: Այսօր այդ նյութերը գտնվում էին վթարային շենքում, ինչն ավելի էր մեծացնում վտանգը: Կարծում եմՙ այս միջոցառումը նախաձեռնվեց ժամանակին», հավելեց ֆակուլտետի դեկանը:

Ի դեպ, տարհանված քիմիական նյութերը արդեն ձեռք բերված համաձայնությամբ կհանձնվեն Լ. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ, որտեղ կենթարկվեն մշակումների եւ համապատասխան լաբորատոր ստուգումների:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #63, 07-04-2012


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua