Հետաքրքրական մի զուգադիպությամբ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների մասնակիցներին ԿԸՀ-ն գրանցեց ապրիլի մեկին, խաբելու օրը (դա էր վերջնաժակետ), իսկ քարոզարշավի դեֆակտո սկիզբը համընկավ մեռելոցի հետ` զանազան զուգահեռներ ծնելով: Տեսնես` մայիսի վեցին ո՞ւմ համար է ղողանջելու զանգը, եւ ում համար` պարտության ահազանգը: Արդյո՞ք ընտրողը մնացել է նույնը, ինչ հինգ տարի առաջ էր, ...
Ապրիլի 6-ին Գյանջայում Ադրբեջանի ԱԱ նախարարության հատուկ ստորաբաժանումն առաջին անգամ հանդիպել է մահապարտ ահաբեկչի, որը նռնակի պայթյունով ոչնչացրել է իրեն եւ ԱԱՆ փոխգնդապետի: Նույն օրը տարածվել է պաշտոնական հաղորդագրություն, ըստ որի տարբեր քաղաքներում եւ այլուր ձերբակալվել են «ապօրինի զինված խմբավորման 17 անդամներ»:
Թեպետ Հայաստանում, ըստ պաշտոնական վիճակագրության, ապրում են հիսուն ազգության ներկայացուցիչներ, սակայն մեր երկիրը համարվում է մոնոազգային, քանի որ հայերը կազմում են բնակչության 97 տոկոսը: Եթե 1988թ. Հայաստանում ազգային եւ էթնիկ փոքրամասնությունների թիվը կազմում էր ազգաբնակչության 6,7 տոկոսը, ապա այսօր այդ թիվը նվազել է եւ կազմում է 2,3 տոկոս: Հայաստանում ամենամեծ ...
Օրերս Թուրքիայի վարչապետ Էրդողանը, նկատի ունենալով Իրանի ղեկավարներին, ասել էր. «Խոսքը կտուր են գցում, ազնիվ չեն»: «Ազգի» նախորդ համարում «Իրանը շփոթմունքի է մատնում Թուրքիային» վերնագրով անդրադարձել էինք Էրդողանի խոսքերին: Իրանական կողմի պատասխանը չուշացավ: Էրդողանի խոսքերին, ինչպես ապրիլի 7-ին նշել էր թուրքական մամուլը, արձագանքել է Իրանի Իսլամական Մեջլիսի ազգային անվտանգության եւ ...
Ապրիլի 4-ին «Կոմերսանտին» տրված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել իր տարածքում Գաբալայի ՌԼԿ-ի (ԳՌԼԿ, Ադրբեջան) նմանօրինակի տեղակայման հարցը: Ներկայումս Ռուսաստանն ու Ադրբեջանը բարդ բանակցություններ են վարում Գաբալայի վարձակալության ժամկետների երկարացման շուրջը, բայց Բաքուն պահանջում է վճարը 7 մլն դոլարից բարձրացնել մինչեւ ...
«Ազգի» նախորդ համարում նշել էինք, որ Ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դեւելթ Բահչելին մեկնում է Փարիզՙ ժխտելու Հայոց ցեղասպանությունը: Ապրիլի 7-ին այնտեղ նա, մասնակցելով Ֆրանսիայում գործող Թուրքական միությունների ֆեդերացիայի 10-րդ համագումարին, ելույթ է ունեցել: «Գորշ գայլերի» խոսափող «Ենի չաղ» թերթի վկայությամբ, Բահչելին խիստ քննադատել է Հայոց ցեղասպանության ...
Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայի (ՆԱԱՍՐ) բելմոնտյան (Մասաչուսեթս) կենտրոնում ապրիլի 13-ին «Թվայնացման հեղափոխությունը: Հայոց ցեղասպանությունը վերապրողների վկայությունները եւ Շոայի տեսողական պատմության արխիվը» վերնագրով թեմայով դասախոսությամբ հանդես է գալու ճանաչված ֆիլմարտադրող, դոկտ. Կառլա Կարապետյանը, տեղեկացնում է խմբագրությանը հասցեագրված հաղորդագրությունը:
Սլովակիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել էր 2004-ին, իսկ անցյալ տարի օրենքով քրեականացրել էր հայերի եւ հրեաների ցեղասպանությունների ուրացումը: Քրեականացնող օրինագիծը Սլովակիայի արդարադատության նախարարի կարգավիճակով հաստատել էր Ստեֆան Հարաբինը, որը միաժամանակ զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը:
Ադրբեջանում եւ ադրբեջանական պաշտոնյաների գտնվելու այլ վայրերում հաճախ են փորձեր արվում աշխարհին ներկայացնելու, թե իրենք ժողովրդավարության ու բարեգթության մարմնացում են, ու ադրբեջանցիները, տվյալ դեպքում հայկական կողմին զինադադարի խնդրանքով ժամանակին դիմած լինելով հանդերձ, աշխատում են կապեր հաստատել Արցախի «հայ եւ ադրբեջանական համայնքների» միջեւ: Որոշ դեպքերում նման խոսակցությունները ներառում են մտավորականներին ու ...
Նոր Մարաղան բնակավայր է Արցախի Մարտակերտի շրջանում: Հիմնադրվել է 1993-94 թվականներին: Այստեղ ապրում է ավելի քան 500 մարդ: Ունի դպրոց, բուժկետ: Գյուղը վերջին մի քանի տարում անճանաչելիորեն գեղեցկացել է: Պետական միջոցներով կառուցվել են հարմարավետ տներ, անցկացվել է էլեկտրահոսքագիծ, հեռախոս: Գործում է նաեւ բջջային կապը: Նոր Մարաղան գտնվում է Մարտակերտ-Ստեփանակերտ` վերջերս ...
Պատգամավոր ընտրելիս, բացի թեկնածուի կրթության մակարդակը, մարդկային հատկանիշները, նաեւ առաջնորդին բնորոշ հատկանիշները հաշվի առնելուց, ընտրողները կարեւորում են եւ թեկնածուի տարիքը:
«Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրի շնորհանդեսով ապրիլի 8-ին ազդարարվեց «Օրինաց երկիր» կուսակցության քարոզարշավի մեկնարկը: Շնորհանդեսի ավելի քան 600 ներկաները, կուսակցության ղեկավար կազմը եւ տարածքային կառույցների ղեկավարները ամփոփեցին այս ուղղությամբ կատարված վիթխարի աշխատանքը, որը հանրությանն է ներկայացվում առավելապես մրցունակ եւ իրատեսական նախընտրական ծրագրի տեսքով:
«Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հաղորդմամբՙ վերջերս Մանչեսթրում (Անգլիա) վերահրատարակվել է Արտո Տեր-Հարությունյանի դասական համարվող խոհարարական գիրքը հատուկ բուսակերների համար:
Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ «Արամ Հայկազ. Մոռացված էջեր» գրքի Բ հատորի (1951-1960) շնորհանդեսը, որին ներկա էին գրողներ, գրականագետներ, հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչներ, ուսանողներ:
Հանրահայտ դաշնակարուհի, 23-ամյա Նարե Արղամանյանը հերթական փայլուն համերգաշարն է անցկացրել ԱՄՆ-ում եւ Կանադայում: Այս անգամ թե մենահամերգներով, եւ թե տարբեր նվագախմբերի հետ նա ելույթներ է ունեցել Տորոնտո, Ալբանի, Սան-Անտոնիո, Լոս Անջելես եւ Սան-Ֆրանցիսկո քաղաքներում: Մարտի 31-ին Լոս Անջելեսում կայացել է Նարեի դեբյուտը «Ambassador Auditorium»-ում. Փասադենայի սիմֆոնիկ նվագախմբի հետ նա կատարել ...
Իսրայելի իշխանությունները գերմանացի հանրահայտ գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Գյունտեր Գրասսին զրկել են իրենց երկիր մուտք գործելու իրավունքից: Ասոշիեյթեդ պրես գործակալությունը հաղորդում է, որ պատճառը Իսրայելի հակաիրանական քաղաքականության վտանգավորության վերաբերյալ նրա գրած բանաստեղծությունն է:
Ապրիլի 7-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունեցավ «Արմենիա» երաժշտական 7-րդ մրցանակաբաշխությունը: Մեծ համբավ վայելող այս մրցանակաբաշխությունը, որը նախորդ տարիներին ի պատիվ ռուսաստանաբնակ հայազգի բարերար Սամվել Կարապետյանի կոչվում էր «Տաշիր» եւ հանդիսատեսին հայտնի է հենց այդ անունով, այս տարի անցկացվեց ոչ թե Կրեմլի դահլիճում (դահլիճը երեք ամիս փակ է լինելու ...
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրում անակնկալ արդյունքներ գրանցվեցին: Երկրի չեմպիոն «Ուլիսին» ոչ մի կերպ չի հաջողվում ոչ միայն առաջին հաղթանակը տոնել, այլեւ բացել գոլերի հաշիվն ընթացիկ առաջնությունում: Առաջնության մեկնարկային խաղում Իջեւանում հյուրընկալելով «Գանձասարին», «Ուլիսը» խաղն ավարտել էր գոլազուրկ ոչ-ոքի: Իսկ ահա 2-րդ խաղում, կրկին Իջեւանում, այս անգամ հյուրընկալվելով ...
Տիգրան Բաբայանի գլխավորությամբ հայաստանցի 11 ձյուդոյիստներ հանդես եկան Հունաստանում անցկացված ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Առավել հաջողը Արսեն Թովմասյանի ելույթն էր: 60 կգ քաշային ձյուդոյիստը հաջողությամբ հաղթահարելով նախնական փուլի արգելքները, կիսաեզրափակիչում պարտության մատնեց ադրբեջանցի Ռաշադ Ռաֆուլաեւին ու մտավ եզրափակիչ: Այստեղ հայ ձյուդոյիստը պարտվեց վրացի Վաժա Մարգվելաշվիլուն ու արժանացավ արծաթե մեդալի:
Սամբոյի Հայաստանի հավաքականը գերազանց հանդես եկավ Բուխարեստում ավարտված Եվրոպայի առաջնությունում: Մեր սամբիստները նվաճեցին 11 մեդալ: Առավել հաջող հանդես եկավ Գոռ Մալյանը, որը մինչեւ 56 կգ քաշային կարգում նվաճեց Եվրոպայի պատանիների չեմպիոնի տիտղոսը: Վճռորոշ գոտեմարտում նա պարտության մատնեց ռուսաստանցի Եգոր Սմերտինին:
Տվերում անցկացված մինչեւ 17 տարեկանների ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկության 3-րդ փուլի մրցումներին Հայաստանը ներկայացրին 14 ձյուդոյիստներ: Նրանցից երկուսինՙ Հարություն Դերմիշյանին (55 կգ) եւ Ալբերտ Մկրտչյանին (66 կգ) հաջողվեց բրոնզե մեդալ նվաճել: ՌԴ հավաքականի կազմում էլ բրոնզե մրցանակակիրներ դարձան Փալյակ Գալոյանը (50 կգ) եւ Կարեն Պալյանը (90 կգ): Նշենք, որ մինչ ...
Ֆիլադելֆիայում անցկացված շախմատի մրցաշարում հաջող հանդես եկավ ԱՄՆ-ում բնակվող հայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը, որը 9 հնարավորից վաստակած 6,5 միավորով գրավեց 2-րդ տեղն ու արժանացավ 1044 դոլար պարգեւավճարի: Հակոբյանի հետ նույնպիսի արդյունք էին ցույց տվել նաեւ Սերգեյ Էրենբուրգը, Լյուդվիգ Համերը, Սեմ Շենկլենդը, Ալեքսանդր Ստիպունսկին, Աքսել Բաշմանն ու Միխեիլ Կեկելիձեն, որոնց հայ ...
Գերմանիայի Նորդերշտադտ քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում հաջող է հանդես գալիս Չեխիան ներկայացնող Վիգեն Միրումյանը: 7 տուրից հետո նա 5 միավորով 13-րդ տեղում է:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լեւոն Փաչաջյանը մտադիր է հեռանալ Իրանի «Սանաթ նաֆթ» թիմից: Պատճառը թիմի գլխավոր մարզչի հետ հայ ֆուտբոլիստի լարված հարաբերություններն են:
Մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, բարձրագույն կարգի մրցավար Հակոբ Սերոբյանը կսպասարկի մարզաձեւի Լոնդոնի օլիմպիական խաղերի մրցումները: 43-ամյա մասնագետը մրցավարության զգալի փորձ ունի: Նա սպասարկել է Եվրոպայի 7 եւ աշխարհի 5 առաջնություն: