AZG Daily #7, 11-04-2014

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը

ВАРДГЕС АРЦРУНИ: "Я знаю секрет, как вывести Армению из тяжелого положения и благоустроить ее"

Սրբագրում եւ խմբագրում ամեն ծավալի ու բովանդակության հայերեն տեքստերի, գրքերի
E-mail: xachagox@mail.ru
հեռ.ՙ 094 48-68-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture   
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#064, 2012-04-10 > #065, 2012-04-11 > #066, 2012-04-12 > #067, 2012-04-13 > #068, 2012-04-14
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #66, 12-04-2012



ԳՈՒՅԺ

Տեղադրվել է` 2012-04-12 00:01:19 (GMT +04:00)

ԼԻԼԻ ՉՈՒԳԱՍԶՅԱՆ

Մ. Բ.

Ապրիլի 9-ին Չիկագոյում 91 տարեկան հասակում մահացավ ամերիկահայ նշանավոր երգչուհի Լիլի Չուգասզյանը: Շուրջ 20 տարիՙ 1962-86 թթ. նա երգել է աշխարհի ամենահայտնիՙ Մետրոպոլիտեն օպերային թատրոնումՙ համարվելով աշխարհում լավագույն կոնտրալտոներից մեկը, աշխատել է Նյու Յորք Սիթի օպերային թատրոնում, հաջողություններ արձանագրել նշանավոր բազմաթիվ բեմերում, հայտնի նվագախմբերի հետ:

Ծնվել է 1921 թ. Չիկագոյում: Ծնողները Միացյալ Նահանգներ ներգաղթել են 1909 թվականին Արեւմտյան Հայաստանից: Հայրըՙ ազգային-մտավորական գործիչ Վահան Չուգասզյանը, Հնչակյան կուսակցության պաշտոնաթերթ «Երիտասարդ Հայաստան» լրագրի խմբագիրն էր: Նրա գերդաստանից շատերը զոհ են գնացել 1915թ. Մեծ եղեռնին:

Լիլի Չուգասզյանը երգել սկսել է վաղ տարիներից, դպրոցական հանդեսներում, եկեղեցիներում: Ձայնը մշակել է Ֆիլիպ Մանուելի մոտ: Երաժշտական կարիերան սկսել է 1940-ականներին Չիկագոյում, ամենանշանավորը 1955-ի մասնակցությունն էր Մաալերի 2-րդ սիմֆոնիայում, Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ:

Կյանքն անձնական-ընտանեկան երջանկություն պարգեւեց երգչուհուն, 1956 թ. սակայն բժիշկները կրծքի քաղցկեղ են հայտնաբերում: Նա չի հանձնվում հիվանդությանը. ընտանիքի, մերձավորների հոգատարությունը, ամուր կամքը, հիմնավոր բուժումը հանում են նրան այդ վիճակից. հաղթահարվում է կյանքի ծանր շրջանը:

Օպերայում առաջին բեմելը Բելինիի «Նորմայում» Ադալգիզայի դերերգն էր: 1961-ին Մետրոպոլիտեն օպերայի հետ պայմանագիր է կնքում, սակայն ընտանիքից հեռու մնալու միտքը ստիպում է հրաժարվել: Նույն թվականին ունենում է եվրոպական հյուրախաղերի դեբյուտը: Վերադարձին Բալթիմորում առաջին անգամ երգում է Վերդիի «Աիդա» օպերայումՙ Ամներիսի դերերգով: Հանդես է եկել ավելի քան 30 դերերգովՙ Պոնչիելլի. «Ջոկոնդա», Վերդի. «Իլ Տրովատորե», «Տրուբադուր», Չայկովսկի. «Եվգենի Օնեգին», Գունո. «Ֆաուստ», Մուսորգսկի. «Բորիս Գոդունով» եւ այլ օպերաներում, աշխատել է նշանավոր այնպիսի դիրիժորների հետ, ինչպեսՙ Ջորջ Սոլտին, Լեոնարդ Բերնշտեյնը, Զուբին Մեհտան, Հերբերտ ֆոն Կարայանը: Եվրոպայում եւ Մ. Նահանգներում համերգային կատարումներով հանդես է եկել Բեթհովենի IX սիմֆոնիայում, Վերդիի «Ռեքվիեմում», վերջինիս մասին երգչուհին ասել է. «Ռեքվիեմի» յուրաքանչյուր նոտան ասես գրվել է իմ ձայնի համար»:

1967 թ. հյուրախաղերով այցելել է Հայաստան, Երեւանի Ալ. Սպենդիարյանի օպերային թատրոնում հանդես եկել Ամներիսի (Վերդիի «Աիդա») եւ Փառանձեմի (Տ. Չուխաճյան «Արշակ Բ») դերերգերով: Այս մասին նա պատմել է 1997-ին «Օպերա նյուս» պարբերականին տված հարցազրույցում: Երեւանում նրա մասին ֆիլմ է նկարահանվելՙ «Լիլի Չուգասզյանը Հայաստանում»:

Բեմական կայնքի ավարտից հետո երկար տարիներ նա դասավանդել է Յեյլի նշանավոր համալսարանի երաժշտական քոլեջում:

Այսպիսի հարուստ բեմական ճանապարհ ունեցավ ամերիկահայ երգչուհինՙ նշանակալից ավանդ բերելով համաշխարհային երաժշտական մշակույթին:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #66, 12-04-2012


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.