AZG Daily #82, 18-05-2013

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը


«ԻՆՁ ԿՅԱՆՔ ՆՎԻՐԻՐ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture   
#070, 2012-04-18 > #071, 2012-04-19 > #072, 2012-04-20 > #073, 2012-04-21 > #074, 2012-04-24
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #72, 20-04-2012



Տեղադրվել է` 2012-04-20 00:38:33 (GMT +04:00)

ՆԱԽԱՐԱՐ ԱՇՈՏՅԱՆ. ՁԵԶ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ ԳՑԵԼ

Հ. Հ.

Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում լարված իրավճակը երեկ հասել է գագաթնակետին:

Ուսանողները հայտարարել էին դասադուլՙ հավելելով, որ լսարան կվերադառնան միայն այն ժամանակ, երբ բուհի արդեն նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը վերականգնվի պաշտոնում ու նաեւ պարզաբանվիՙ միանո՞ւմ է արդյոք իրենց համալսարանը Մանկավարժական համալսարանին: Համաձայն խոստումիՙ երեկ Կրթության եւ գիտության նախարարը եկել էր ԵՊԼՀՙ ուսանողներին պարզաբանում տալու: Սակայն ուսանողները նախարարին դիմավորեցին վարկարկումներով եւ սուլոցներովՙ «Աշոտյա՛ն, հեռացի՛ր», «Զոլյա՛ն, Զոլյա՛ն»:

Թեպետ Աշոտյանը ծրագրել էր ուսանողների հետ զրուցել համալսարանի դահլիճում, սակայն երբ նախարարը մոտեցավ ամբիոնին, ուսանողները սկսեցին սուլել: Ուսանողների մեծ մասն էլ բակում կանգնած պահանջում էր, որ Աշոտյանը մոտենաՙ իրենց բացատրություններ տալու:

Սկզբում նախարարը հրաժարվեց բակում զրուցելուց, սակայն ուսանողների 30 րոպեանոց բողոքի ակցիայից տեղի տվեց եւ նրանց հարցերին պատասխանեց դրսում: «Բոլոր շահարկումները, որ Բրյուսովի անվան համալսարանը միանալու է Մանկավարժական համալսարանին, անհեթեթություն են: Համալսարանն ունի անցյալ, ներկա ու սեփական առանձին պատմություն: Ձեզ փորձել են գցել թյուրիմացության մեջ», ասաց նա:

Աշոտյանի կարծիքով այդ խոսակցությունները տարածողերը հատուկ նպատակ ունեն ուսանողների մեջ անհանզանդություն առաջացնել եւ լարում ստեղծել: Աշոտյանի խոսքերովՙ Զոլյանին հանդիպել է մեկ ամիս առաջ, առաջարկել համալսարանի անունից հանել «լեզվաբանական» բառը, քանի որ բուհն ավելի մեծ է, քան սոսկ լեզվաբանականը: Բացի դրանիցՙ կրթական կառույցին կտրվի տնտեսվարման ու ֆինանսական ազատություն: Աշոտյանը հաստատեց, որ գործընթացը շարունակական է լինելու, քննարկված ծրագրերը ի կատար են ածվելու, ռեկտորն էլ փոխվելու է: Մեղադրանքներ կային, որ նախարարը խախտել է միջազգային կոնվենցիան եւ զրկել է փորձագետինՙ ի դեմս Սուրեն Զոլյանի, ազատ գործելու հնարավորությունից, Աշոտյանն ասաց, որ իրենք չեն խոչընդոտել Զոլյանի փորձագիտական աշխատանքը, ընդամենը արգելել են արտասահման մեկնել: «Եթե մարդ զուգահեռ աշխատանք ունի, նա պետք է որոշիՙ կարո՞ղ է ռեկտոր լինելուն զուգահեռ փորձագետ աշխատել: Նախարարությունը երբեք չի ճնշել եւ չի խանգարել Զոլյանին փորձագետի աշխատանքներ կատարելիս», ասաց Աշոտյանըՙ հավելելով, որ ԵՊԼՀ նախկին ռեկտորը բուհ վերադառնալու ճանապարհներ ունի, սակայն դրանցից ոչ մեկը չի ենթադրում նման զանգվածային միջոցառումներով ճնշում գործադրել:

Հիշեցնենք, որ ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը դիմել է դատարանՙ նախարարի նկատողություններն ու աշխատանքից ազատման հրամանը բողոքարկելու համար:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #72, 20-04-2012


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua