ԱՆՏԱՌ ԾԱՌԱԶՈՒՐԿ ՀԱՏՎԱԾՈՒՄ 23-ը մարտի, 2012թ., Երեւան, Հայաստան «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է, որ «Երկրի օր-2012» քարոզարշավի շրջանակում Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը եւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն «Խոսրովի անտառ» արգելոցի հարեւանությամբ գտնվող բուֆերային գոտու ծառազուրկ հատվածում նախատեսում են անտառ ստեղծել: Ապրիլի 22-ին մեկնարկեցին անտառաստեղծման աշխատանքները. ծառատունկի շրջանակներում նախատեսված 2000 ծառերից 1000-ը տնկվեցին ապրիլի 22-ին, իսկ մյուս մասը կտնկվի աշնանը: «Խոսրովի անտառ» արգելոցին կից այս տարածքը, որը գտնվում է Ուրծաձոր համայնքում, պահպանվում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից: Մասնավոր հատվածի կողմից կառավարվող եւ համակարգվող արգելոցի այս մոդելը առաջին եւ առայժմ միակ նախադեպն է Հարավային Կովկասում: Ծրագիրն իրականցվում է World Land Trust կազմակերպության աջակցությամբ: Մեծ ծառատունկին մասնակցեցին տեղական եւ միջազգային կազմակերպությունների, Հայաստանում տարբեր երկրների դեսպանությունների, հասարակական եւ պետական հաստատությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ քարոզարշավի շրջանակում SMS-ների միջոցով ծառեր նվիրաբերած անհատներ, Ուրծաձոր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Ուրծաձորի «Արեւորդի» էկոակումբի սաներ, «Կանաչ դպրոց» ծրագրի անդամ աշակերտներ, լրագրողներ, տեղաբնակներ: Բուֆերային գոտին չափազանց հարուստ բուսական եւ կենդանական աշխարհ ունի: Ծառատունկի հիմնական նպատակը տարածքի կենսաբազմազանության պահպանմանը նպաստելն է: Տնկվող ծառատեսակների ընտրությունը եւս իրականացվել է` հաշվի առնելով բուֆերային գոտում եւ հարակից անտառներում բնակվող թռչնատեսակների եւ կենդանատեսակների պահանջները: Ապրիլի 22-ին տնկվեցին նշենիներ, սոճիներ եւ ընկուզենիներ: Բոլոր ցանկացողները կարող են միանալ նախաձեռնությանը` ուղարկելով կարճ հաղորդագրություն 1059 համարին եւ նշելով անուն-ազգանունը կամ այն մարդու անունը, ում ցանկանում են ծառ նվիրել: Մեկ SMS-ծառի արժեքը 1000 դրամ է, ներառյալ ԱԱՀ-ն: Ծրագիրը նախատեսված է միայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների համար: |