AZG Daily #86, 24-05-2013

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը


«ԻՆՁ ԿՅԱՆՔ ՆՎԻՐԻՐ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture   
#084, 2012-05-11 > #085, 2012-05-12 > #086, 2012-05-15 > #087, 2012-05-16 > #088, 2012-05-17
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #86, 15-05-2012



Մարզական

Տեղադրվել է` 2012-05-15 00:28:50 (GMT +04:00)

«ՄԻԿԱՆ» ԱՄՐԱՊՆԴԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԻՐՔԸ

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրում ուշադրության կենտրոնում երկու առաջատարներիՙ «Միկայի» եւ «Շիրակի» մրցավեճն էր: Այս թիմերն ընթացիկ մրցաշրջանում արդեն 3-րդ անգամ էին հանդիպում: Առաջին 2 հանդիպումները կայացել էին ՀՀ գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում: Առաջին խաղումՙ Իջեւանում 1-0 հաշվով հաղթել էր «Միկան», իսկ երեւանյան մրցախաղում «Շիրակը» կամային հաղթանակ էր տոնել (2-1) ու մտնելով գավաթի եզրափակիչ, նվաճել էր պատվավոր մրցանակը: Առաջնության հանդիպումն անցավ հետաքրքրական եւ անհաշտ մրցապայքարում: Հանդիպման ելքը վճռվեց խաղավերջում: 2-րդ խաղակեսում հաջող փոխարինման դուրս եկավ «Միկայի» հարձակվող Սեմյոն Մուրադյանըՙ դառնալով հանդիպման հերոսը: Խաղավարտից 4 րոպե առաջ նա անկյունային հարվածից հետո խառը իրադրությունում բացեց հաշիվը: 4 րոպե անց Մուրադյանը կրկին գոլի հեղինակ դարձավՙ այս անգամ օգտագործելով աջ եզրից Վարդան Մովսիսյանի հիանալի փոխանցումը: Հանդիպման ելքն արդեն վճռված էր ու «Շիրակն» ավելացված ժամանակում միայն կրճատեց հաշվի տարբերությունըՙ 2-1: Գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ շիրակցի Անդրանիկ Բարիկյանըՙ հեռահար հարվածով գնդակն ուղարկելով դարպասի վերին անկյունը:

Այս հաղթանակի շնորհիվ «Միկան» զգալիորեն ամրապնդեց իր առաջատրի դիրքըՙ 3 միավորով առաջ անցնելով մոտակա հետապնդողներ «Գանձասարից» եւ «Իմպուլսից»:

«Գանձասարն» Աբովյանում հյուրընկալվել էր «Արարատին»: Այդ խաղում կապանցիների գործողությունները ղեկավարում էր թիմի մարզիչ Ավետիք Սարգսյանը: Ինչպես պարզվեց խաղից հետո, «Գանձասարի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հրաժարական էր տվել: Այդ փաստն իրոք անսպասելի էր: Խաշմանյանն առայժմ իր հրաժարականի պատճառների մասին ոչինչ չի հայտարարել, միայն շնորհակալություն է հայտնել ակումբի ղեկավարությանն ու ֆուտբոլիստներին համատեղ աշխատանքի համար: Առանց գլխավոր մարզչի «Գանձասարը» հաղթեց «Արարատին»: Հանդիպման ելքը վճռեց 70-րդ րոպեին «Արարատի» դարպասին նշանակված 11 մ հարվածը, որն անվրեպ իրացրեց սերբ Դեյան Վուկոմանովիչը:

Դիլիջանի «Իմպուլսն» Իջեւանում ոչ-ոքի (1-1) ավարտեց հանդիպումը «Բանանցի» հետ: Դա ՀՀ առաջնություններում մրցակիցների մրցավեճում գրանցված առաջին ոչ-ոքին էր: Մինչ այդ 6 անգամ հաղթել էր «Բանանցը», 2 խաղում հաջողությունն ուղեկցել էր «Իմպուլսին»: Իջեւանում առաջինը հաջողության հասավ «Բանանցը», որը 36-րդ րոպեին Հովհաննես Համբարձումյանի հարվածից հետո բացեց հաշիվը: Սակայն ընդամենը 2 րոպե անց Հայկ Իշխանյանը վերականգնեց հավասարակշռությունը:

Երկրի չեմպիոն «Ուլիսին» ոչ մի կերպ չի հաջողվում առաջնությունում առաջին հաղթանակը տոնել: «Փյունիկի» հետ մրցախաղում էլ չեմպիոնը ձեռքից բաց թողեց հաղթանակը: Առաջին խաղակեսում Արսեն Բալաբեկյանն օգտվելով «Փյունիկի» երիտասարդ դարպասապահ Արսեն Պետրոսյանի կոպիտ սխալից, տուգանային հեռահար հարվածով գնդակն ուղարկեց դարպասը: «Փյունիկին» պարտությունից փրկեց 2-րդ խաղակեսում խաղադաշտ մտած Վիլեն Այվազյանըՙ հավասարեցնելով հաշիվը: Վերջինս նախորդ խաղում էլ փոխարինման դուրս գալով, գրավել էր «Արարատի» դարպասը:

Մայիսի 16-ին կանցկացվեն մեկնարկային տուրի հանդիպումները, որոնք հետաձգվել էին խաղադաշտերի անպատրաստ լինելու պատճառով: Այդ հանդիպումներով կավարտվի առաջնության առաջին շրջանը: Ստացվել է այնպես, որ 7-րդ տուրի զույգերը կրկին մրցելու են միմյանց հետ, միայն այս անգամ խաղերը կայանալու են մրցակիցների դաշտերում:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Միկա751111-616
2. Իմպուլս741212-813
3. Գանձասար74128-313
4. Շիրակ74039-912
5. Բանանց72328-79
6. Փյունիկ72327-89
7. Արարատ71066-163
8. Ուլիս70343-73

Ռմբարկուները

Նորայր Գյոզալյան«Իմպուլս»4
Դեյան Վուկոմանովիչ«Գանձասար»3
Հովհաննես Համբարձումյան«Բանանց»3
Աղվան Մկրտչյան«Միկա»3
Սեմյոն Մուրադյան«Միկա»3

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #86, 15-05-2012


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua