AZG Daily #84, 22-05-2013

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը


«ԻՆՁ ԿՅԱՆՔ ՆՎԻՐԻՐ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture   
#109, 2012-06-16 > #110, 2012-06-19 > #111, 2012-06-20 > #112, 2012-06-21 > #113, 2012-06-22
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #111, 20-06-2012



Տեղադրվել է` 2012-06-19 23:15:37 (GMT +04:00)

2 ՄԼՆ ԴՈԼԱՐԻՑ ԱՎԵԼԻ ԿԲԱՇԽՎԻ 100 ԴԻՄՈՒՄԱՏՈՒԻ

Հայաստանի արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին ապահովագրական հատուցումների վճարման վերաբերյալ «Գլենդեյլ Նյուզ» (Glandale News) ամերիկյան թերթի տարածած հաղորդագրության առնչությամբ նախարարությունը ստացել է ԱՄՆ դատարանում գործը ներկայացրած փաստաբան Վարդգես Եղիայանի պարզաբանումը: Ըստ այդմ` ապահովագրված հայերի ժառանգներին վճարվող հատուցումները ստանալու համար ներկայացված փաստաթղթերի եւ դիմումների քննության ընթացքում համապատասխան հանձնաժողովը ժամանակին որոշակի անճշտություններ է թույլ տվել, ուստի գործով զբաղվող ամերիկահայ փաստաբանը դիմել է ԱՄՆ դատարան: Դատարանը գործն ուսումնասիրելուց հետո հանձնարարել է կատարել վճարումների վերահաշվարկ, խոսքը վերաբերում է միայն այն դիմումներին, որոնք արդեն բավարարել էր հանձնաժողովը: Այդպիսով` մոտ 2 176 587 ԱՄՆ դոլար կբաշխվի մոտ 100 դիմումատուի միջեւ, սրանք այն դիմումատուներն են, որոնց վճարված հատուցումների հաշվարկման ժամանակ անճշտություններ են բացահայտվել նախկինում: Վ. Եղիայանը նաեւ նշել է, որ գործով չեն վերանայվելու հանձնաժողովի մերժած դիմումները:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #111, 20-06-2012


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua