Վարչապետ Տիգրան Սարգսյանն Ավետիք Իսահակյանի տուն թանգարանում երեկ մասնակցել է Կոստան Զարյանի «Սպանիա» վեպի իսպաներեն թարգմանված գրքի շնորհանդեսին: Վեպն իսպաներեն է թարգմանվել վարչապետի նախաձեռնությամբ: Այնուհետեւ Տիգրան Սարգսյանը դիտել է Կոստան Զարյանի կյանքի եւ ստեղծագործության մասին պատմող վավերագրական ֆիլմը: Միջոցառմանը ներկա էին նաեւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ մշակութային մի խումբ գործիչներ: