AZG Daily #83, 21-05-2013

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը


«ԻՆՁ ԿՅԱՆՔ ՆՎԻՐԻՐ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture   
#120, 2012-07-03 > #121, 2012-07-04 > #122, 2012-07-05 > #123, 2012-07-10 > #124, 2012-07-11
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #122, 05-07-2012



Տեղադրվել է` 2012-07-04 23:50:14 (GMT +04:00)

ՍՈՑՓԱԹԵԹԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

Ա. Մ.

Կառավարության երեկվա նիստը վարչապետ Տիգրան Սարգսյանը սկսեց սոցիալական փաթեթի խնդրից: Նա մասնավորապես ասաց հետեւյալը. «Մենք 2012 թվականից պիլոտային ծրագիր ենք իրականացնում, եւ շուրջ 120 հազար պետական ծառայողներ հնարավորություն են ստացել օգտվել սոցիալական փաթեթից: Հիմնական մասը գնում է առողջապահական խնդիրների ապահովագրմանը, եւ այստեղ մենք տեսնում ենք, որ բավական մեծ հետաքրքրություն կա քաղծառայողների կողմից: Այս պահի դրությամբ արդեն ունենք 150 սրտի վիրահատություն, եւ այդ առումով նաեւ մեր պետական ծառայողների հետաքրքրությունը սոցիալական փաթեթի նկատմամբ, բնականաբար, ավելանում է:

Բայց, մյուս կողմից այսօր զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն կա, որ որոշ հիմնարկներում չարաշահում են եւ մեր պետական ծառայողներից սոցիալական փաթեթից օգտվելու դիմաց պահանջում են որոշակի վարձատրություն: Ծառայողական քննությամբ փորձենք հասկանալ` դա իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ: Բայց պետք է շատ օպերատիվ արձագանքել նման մտավախությանը, որովհետեւ մենք մտադիր ենք այս ծրագիրը կատարելագործել եւ շարունակել 2013, 2014 թվականներին: Անթույլատրելի են այսպիսի չարաշահումները, եթե, իհարկե, դրանք համապատասխանում են իրականությանը»:

Խնդրի վերաբերյալ նիստից հետո լրագրողները դիմեցին կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին : Նա նշեց, որ վարչապետի հանձնարարականից հետո ֆինանսների նախարարության հետ համատեղ կուսումնասիրվի իրավիճակը նաեւ ոչ միայն կրթության եւ գիտության նախարարության ենթակայության տակ գտնվող դպրոցներում, որոնք կազմում են դպրոցների շուրջ 90 տոկոսը:

Էլեկտրոնային կառավարման համակարգ նոտարիատում

Նոտարիատի բնագավառում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հայեցակարգից բխող միջոցառումների ցանկը երեկ հաստատվեց կառավարությունում: Իրավական ակտի ընդունման նպատակն է սահմանել նոտարիատի բնագավառում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հայեցակարգի իրականացման համար անհրաժեշտ միջոցները, դրանց կատարման պատասխանատուն, կատարման վերջնաժամկետը եւ բյուջեն: Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, որոշման դրույթների կիրառումն ընդհանուր առմամբ դրական ազդեցություն կունենա ծառայությունների որակի վրա: Սակայն մտավախություն կա, որ զուգահեռաբար այդ ծառայությունները կարող են թանկանալ. «Մենք չենք կարող հանգիստ նայել, թե ինչպես են նոտարները գները բարձրացնում: Անհրաժեշտ է վերլուծություն իրականացնել, հասկանալ, թե ինչպիսին է ոլորտում առկա շահութաբերությունը, որովհետեւ կան նոտարներ, որոնք գերշահույթ են ստանում, իսկ կան նոտարներ, որոնք ծանրաբեռված չեն եւ որոնց աշխատանքի շահութաբերությունն այնքան էլ բարձր չէ: Այսինքն, պետք է այնպես անել, որ այդ դաշտում ավելանա մրցակցությունը եւ նորմալ շուկայական գներ ձեւավորվեն: Ցավոք, այսօր տեսնում ենք, եւ մեր վերջին ստուգումներն էլ այդ են վկայում, որ ավանդույթի ուժով դեռեւս որոշ նոտարներ օգտվում են նրանից, որ գտնվում են քաղաքի կենտրոնում, ստացել են անվճար տարածքներ, իրենց ձեռքում են կենտրոնացրել բազմաթիվ հաճախորդների սպասարկման հնարավորությունը եւ գերշահույթ են ստանում: Մինչդեռ քաղաքում կան նոտարներ, որոնք նույնպես որակյալ ծառայություն են մատուցում, բայց հաճախորդ չունեն: Պետք է վստահ լինենք, որ գներն արհեստական կերպով չեն բարձրանա»:

Էլեկտրոնային կառավարման կիրառման առիթով

Նոտարիատում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հայեցակարգից բխող միջոցառումների ցանկի մասին որոշման նախագիծը ներկայացնելիս, երեկ կառավարության նիստի ժամանակ, անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը ձայն խնդրեց եւ ասաց, որ առաջարկություն ունի հարցի կապակցությամբ եւ խնդրեց այն քննարկել հարցը ներկայացնող արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ: Ինչը, սակայն, վրդովեցրեց Հրայր Թովմասյանին: Երվանդ Զախարյանի խոսքից հետո նա ասաց. «Կադաստրի պետական կոմիտեն թյուր ընկալում ունի այս հարցի վերաբերյալ: Խոսքը վերաբերում է Քաղաքացիական օրենսգրքում պարտադիր օրենսդրական կարգով գույքի առուվաճառքի վավերացմանը եւ չի վերաբերում նրան, որ անշարժ գույքի օտարման բոլոր պայմանագրերը պետք է նոտարական լինեն, բացառությամբ այն դեպքերի, որ այսօր էլ կան: Սա քննարկված է, եւ Ձեր մտահոգություններն ամբողջությամբ փարատված են»:

Արդարադատության նախարարի խոսքին, սակայն միջամտեց վարչապետը:

- Պարոն Թովմասյան, Ձեր գործընկերը խնդրում է խնդիրը քննարկել, եւ կարծում եմՙ գործընկերության կոռեկտությունը ենթադրում է, որ քննարկումը պետք է իրականացնել,- ասաց Տիգրան Սարգսյանը:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #122, 05-07-2012


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua