ՀՀ ԳԱԱ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀՀ ԳԱԱ նախագահություն Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան խոր վշտով հայտնում է, որ 2012 թ. հուլիսի 3-ին վախճանվեց ականավոր տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Եղիշի Խոջաբեկյանը, եւ ցավակցում է հանգուցյալի ընտանիքին ու հարազատներին: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Խոջաբեկյանի հոգեհանգիստը տեղի կունենա 2012 թ. հուլիսի 5-ինՙ ժամը 18.00-ին` Երեւանի Ս.Հովհաննես եկեղեցում: Քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա 2012 թ. հուլիսի 6-ինՙ ժամը 12.00-ից 14.00-ը, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում (Մարշալ Բաղրամյանի պող., 24): |