AZG Daily #87, 25-05-2013

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը


«ԻՆՁ ԿՅԱՆՔ ՆՎԻՐԻՐ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture   
#120, 2012-07-03 > #121, 2012-07-04 > #122, 2012-07-05 > #123, 2012-07-10 > #124, 2012-07-11
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #122, 05-07-2012



ՇԱԽՄԱՏ

Տեղադրվել է` 2012-07-04 23:50:15 (GMT +04:00)

ՀԱՂԹԵՑԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ

Մոսկվայում ընթացող Վլադիմիր Դվորկովիչի շախմատի 7-րդ միջազգային մրցաշարի 4-րդ տուրում Հայաստանի պատանեկան հավաքականն առաջին հաղթանակը տոնեցՙ 2,5-1,5 հաշվով պարտության մատնելով ադրբեջանցիներին: Առաջին խաղատախտակի վրա Տիգրան Հարությունյանը հաղթեց Կանան Կիզաթին: Վլադիմիր Կանջարյանը պարտվեց Ուլվի Սադիխովին, Սուսաննա Գաբոյանը հաղթեց Ուլվիյա Ֆաթալիեւային: Միակ ոչ-ոքին գրանցվեց Մանուել Պետրոսյանի եւ Ամիլ Աբասովի մրցավեճում:

Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականը վաստակեց 3 միավոր եւ մրցաշարի հետնապահի տեղը զիջեց Ադրբեջանի ու Լեհաստանի շախմատիստներին, որոնք վաստակել են 2-ական միավոր:

4-րդ տուրում առաջատարըՙ Չինաստանի հավաքականը, նոր հաղթանակ տոնեցՙ 3-1 հաշվով հաղթելով լեհերին: Չինաստանի ընտրանին ունի 8 միավոր: Դվորկովիչի անվան թիմը 6 միավորով 2-րդ տեղում է: Այդ թիմի շախմատիստները 2,5-1,5 հաշվով հաղթեցին թուրքերին: Ռուսները 3,5-0,5 հաշվով հաղթելով ուկրաինացիներին, 5 միավորով ընթանում են 3-րդ տեղում:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #122, 05-07-2012


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua